ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9֊Ի N 911֊Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ազգային ժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 23֊ին ընդունվել է ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ օրենք), որի արդյունքում օրենքի 3֊րդ հոդվածի 3֊րդ մասում թվարկված պետական ծառայության տեսակների ցանկում ներառվել է նաև արտաքին հետախուզության ծառայությունում ծառայությունը։ Օրենքի անցումային դրույթով սահմանվել է նաև, որ օրենքի 16֊րդ հոդվածի 2֊րդ մասի հիման վրա ընդունված՝ հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանող Կառավարության որոշման մեջ պետք է կատարվեն համապատասխան լրացուներ։
ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 9֊ի «Հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15֊ի N 1796֊Ն ու N 1797֊Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 911-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանվել են օրենքով նախատեսված դեպքերում և շրջանակներում հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների համապատասխանությունը և դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը։ Հաշվի առնելով օրենքում կատարված փոփոխությունը, անհրաժեշտություն է առաջացել Ծառայության պաշտոնները և կոչումները համապատասխանեցնել որոշման Հավելված 1֊ի և 2֊ի շրջանակներում նշված այլ պետական մարմինների պաշտոններին և կոչումներին։
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի որոշման համապատասխանեցումը օրենքի պահանջներին և Ծառայության պաշտոններն ու կոչումները կհամապատասխանեցվեն այլ պետական մարմինների պաշտոններին և կոչումներին։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Ռազմավարական որևէ փաստաթղթի հետ կապ չունի։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության կողմից։
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ։
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն չկա։
Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Duration
31.10.2024 15.11.2024 -
Type
Decision
-
Area
Security, Public services
-
Ministry
Foreign Intelligence Service
Views 155
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.