Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9֊Ի N 911֊Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

--- 2024 թվականի N -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9֊Ի N 911֊Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 16֊րդ հոդվածի 2֊րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33֊րդ հոդվածը և 34֊րդ հոդվածի 1֊ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9֊ի «Հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15֊ի N 1796-Ն ու N 1797֊Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 911-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները․

1) որոշման N 1 հավելվածը «Պրոբացիայի ծառայության պաշտոններ» սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր սյունակով՝

«

Արտաքին հետախուզության ծառայության պաշտոններ

գլխավոր

ավագ

միջին

կրտսեր

»։

2) որոշման N 2 հավելվածը «Պրոբացիայի ծառայությունում շնորհվող կոչումներ» 25֊րդ սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 26֊րդ սյունակով՝

«

26․

Արտաքին հետախուզության ծառայությունում շնորհվող կոչումներ

֊

արտաքին հետախուզության ծառայության գեներալ֊մայոր

արտաքին հետախուզության ծառայության գնդապետ

արտաքին հետախուզության ծառայության փոխգնդապետ

արտաքին հետախուզության ծառայության մայոր

արտաքին հետախուզության ծառայության կապիտան

արտաքին հետախուզության ծառայության ավագ լեյտենանտ

արտաքին հետախուզության ծառայության լեյտենանտ

֊

արտաքին հետախուզության ծառայության ավագ ենթասպա

արտաքին հետախուզության ծառայության ենթասպա

֊

֊

֊

֊

֊

»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2024 թ. հոկտեմբեր -
Երևան

  • Տևողություն

    31.10.2024 15.11.2024
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Հանրային ծառայություններ

  • Նախարարություն

    Արտաքին հետախուզության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 157

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: