Under development
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«____»____________2018 թ. N____-Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
1) սահմանել քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Բարձր լեռնային վայրերում, ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու դեպքերում պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումների չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» N 670-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) վերնագիրը և ամբողջ տեքստը «պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «պետական ծառայության պաշտոններ» բառերով,
2) նախաբանում և 2-րդ կետում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների լրավճարների դեպքերը, չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» 710-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների լրավճարների դեպքերը, չափերը և վճարման կարգը սահմանելու մասին»,
2) նախաբանում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով,
3) որոշման ամբողջ տեքստում և հավելվածներում, բացառությամբ որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի և 3-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Ազգային անվտանգության ծառայություն» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Ոստիկանություն» բառերով,
4) 1-ին մասի 8-րդ կետում և 8-րդ հավելվածի վերնագրում և 1-ին կետում «հանրապետական գործադիր մարմինների համակարգերում» բառերը փոխարինել «մարմիններում» բառերով,
5) 2-րդ կետի 2-րդ ենթակետը «պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «պետական ծառայության պաշտոններ» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին»,
2) նախաբանում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով,
3) որոշման ամբողջ տեքստում և հավելվածներում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Ազգային անվտանգության ծառայություն» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Ոստիկանություն» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) վերնագրում, ամբողջ տեքստում և հավելվածներում «պետական իշխանության» բառերը փոխարինել «հանրային իշխանության» բառերով,
2) նախաբանում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով,
3) 2-րդ կետի 2-րդ ենթակետը «պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «պետական ծառայության պաշտոններ» բառերով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Օտարերկրյա պետություններում գործող՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը, ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցման չափը հաստատելու մասին» N 738-Ն որոշման նախաբանում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձին օտար լեզվի իմացության համար տրվող հավելավճարի չափը և վճարման կարգը հաստատելու մասին» N 739-Ն որոշման նախաբանում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի «Ծառայության առանձնահատկություններով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողներին տրվող հավելումների չափերը և վճարման դեպքերը սահմանելու մասին» N 950-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) նախաբանում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով,
2) 2-րդ կետի 1-ին ենթակետը «պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «պետական ծառայության պաշտոններ» բառերով:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1074-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում, նախաբանում և տեքստում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով,
2) նախաբանից հանել «ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված կանոնադրության 7-րդ կետի «ա», «բ» և 8-րդ կետի «գ» ենթակետերով ամրագրված նպատակները, խնդիրներն ու գործառույթները» բառերը, իսկ «պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «պետական ծառայության պաշտոններ» բառերով,
3) 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը» բառերով:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության նպատակով` ըստ մասնագիտությունների ու տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության իրականացման կարգը և այդ վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացնելու ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1420-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) վերնագիրը, ամբողջ տեքստը և հավելվածները «պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «պետական ծառայության պաշտոններ» բառերով,
2) նախաբանը «մասը» բառից հետո լրացնել լրացնել «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը» բառերով,
3) նախաբանում և հավելվածում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով,
4) ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» բառերով, «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին» բառերով,
5) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հանձնարարել պետական կառավարման մարմինների ղեկավարներին, անկախ պետական մարմինների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի) և ինքնավար մարմինների ղեկավարներին, մարզպետներին՝ երեք տարին մեկ անգամ` մինչև յուրաքանչյուր երրորդ տարվա ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված տեղեկատվությունը:»:
11. ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) նախաբանը «հոդվածով» բառից հետո լրացնել «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով» բառերով,
2) նախաբանում և 1.2-րդ կետում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով,
3) հավելվածի ամբողջ տեքստում և Ձև N 1-ում «աշխատակազմի ղեկավար» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «գլխավոր քարտուղար (աշխատակազմի ղեկավար)» բառերով.
4) հավելվածի 43-րդ կետը «3,» թվից հետո լրացնել «3.1,» թվով.
5) հավելվածի 44-րդ կետում «Կրտսեր և առաջատար խմբի պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաև գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող` անմիջական փաստացի մեկ ենթակա ունեցող և առհասարակ ենթակա չունեցող աշխատողների համար» բառերը փոխարինել «Մասնագիտական պաշտոնների խմբի 1-8-րդ ենթախմբերի պաշտոններ զբաղեցնողների համար» բառերով.
6) հավելվածի Ձև N 2-ի վերնագրում «(ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ)» բառերը փոխարինել «(ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ԵՆԹԱԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ)» բառերով.
7) հավելվածի Ձև N 3-ի վերնագրում «(ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ)» բառերը փոխարինել «(ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ 3-ՐԴ, 4-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ԵՆԹԱԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ)» բառերով.
8) հավելվածի Ձև N 3.1-ի վերնագրում «ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՄԵԿ ԵՆԹԱԿԱ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱՌՀԱՍԱՐԱԿ ԵՆԹԱԿԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ» բառերը փոխարինել «(ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ԵՆԹԱԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ)» բառերով.
9) հավելվածի Ձև N 4-ի վերնագրում «(ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ)» բառերը փոխարինել «(ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ 3-ՐԴ, 4-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ԵՆԹԱԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ)» բառերով.
10) հավելվածի Ձև N 5-ի վերնագրում «(ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ)» բառերը փոխարինել «(ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ 6-ՐԴ, 7-ՐԴ ԵՎ 8-ՐԴ ԵՆԹԱԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ)» բառերով:
12. ՀՀ կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա կազմակերպություններումաշխատաժամանակիսկիզբը և ավարտը սահմանելու մասին» N 2138-Ն որոշման նախաբանը «1-ին մասին» բառերից հետո լրացնել և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասին» բառերով:
13. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղմանծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարմանօտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` ՀՀ-ից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից ՀՀ վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշման նախաբանը «2-րդ մասի» բառերից հետո լրացնել և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի» բառերով:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
«_____» __________ N ___-Ն որոշման
ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
- Սույնով սահմանվում են քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները:
- Քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի տրամադրումը, տեղափոխումը կամ հետ կանչելը իրականացվում է գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) անհատական իրավական ակտով, իսկ գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) արձակուրդի տրամադրումը, տեղափոխումը կամ հետ կանչելը՝ համապատասխան մարմնի ղեկավարի անհատական իրավական ակտով:
- Քաղաքացիական ծառայողին հերթական և/կամ լրացուցիչ արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ չխոչընդոտի տվյալ կառուցվածքային ստորաբաժանման բնականոն գործունեությանը:
- Քաղաքացիական ծառայողը յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ունի ամենամյա նվազագույն և ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք:
- Քաղաքացիական ծառայողի ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 20 աշխատանքային oր է, իսկ ամենամյա լրացուցիչ արձակուրդի տևողությունը՝ 4 աշխատանքային օր:
- Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքայինտարում:
- Ամենամյա լրացուցիչ արձակուրդը, կողմերի համաձայնությամբ, կարող է միացվել ամենամյա նվազագույն արձակուրդին կամ տրամադրվել առանձին:
- Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր:
- Աշխատանքային առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, քաղաքացիական ծառայողին տրամադրվում է տվյալ մարմնում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո՝ աշխատած ժամանակին համամասնորեն: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան:
- Մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը քաղաքացիական ծառայողի խնդրանքով ամենամյա արձակուրդը տրամադրվում է հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո:
- Անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն հղի կանայք և մինչև 14 տարեկան երեխա խնամող քաղաքացիական ծառայողը:
- Տղամարդկանց ամենամյա արձակուրդն իրենց ցանկությամբ տրամադրվում է կնոջ հղիության ու ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում:
- Հիվանդին կամ հաշմանդամին տանը խնամող քաղաքացիական ծառայողին, ինչպես նաև քրոնիկ հիվանդությամբ տառապող այն քաղաքացիական ծառայողին, որի հիվանդության սրացումը կախված է մթնոլորտային պայմաններից, բժշկական եզրակացության հիման վրա ամենամյա արձակուրդը տրամադրվում է իր նախընտրած ժամանակ:
- Քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ:
Ամենամյա արձակուրդը տեղափոխվում է նաև այլ ժամանակ, եթե ՝
1) քաղաքացիական ծառայողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ,
2) քաղաքացիական ծառայողը ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված նպատակային արձակուրդի իրավունք,
3) քաղաքացիական ծառայողը մասնակցում է տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման աշխատանքներին` անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգով է նա ներգրավվել այդ աշխատանքներում,
4) սույն կարգի 3-րդ կետով նախատեսված պայմանի ապահովման նպատակով հնարավոր չէ արձակուրդի տրամադրումը:
15. Եթե սույն կարգի 14-րդ կետով նախատեսված պատճառները առաջացել են մինչև ամենամյա արձակուրդն սկսվելը, ապա քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այլ ժամանակ, իսկ եթե այդ պատճառներն առաջացել են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան օրերի քանակով:
16. Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն նրա համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը տրամադրվում է սույն կարգի 18-րդ կետին համապատասխան:
17. Ամենամյա արձակուրդից հետ կանչելու դեպքում քաղաքացիական ծառայողին աշխատած օրերի համար վճարվում է աշխատավարձ: Չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերը հետագայում տրամադրելու դեպքում, անկախ այդ օրերի համար նախկինում վճարում կատարած լինելու հանգամանքից, քաղաքացիական ծառայողն այդ օրերի համար վճարվում է ընդհանուր հիմունքներով, բացառությամբ միանվագ արձակուրդային վճարի:
18. Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում: Քաղաքացիական ծառայողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին: Ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը պետք է տրամադրվի ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա ավարտից, որի համար քաղաքացիական ծառայողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը:
19. Քաղաքացիական ծառայողը չի կորցնում իր ամենամյա արձակուրդի իրավունքը, եթե ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը տեղափոխվել և միացվել է հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին, սակայն չի տրամադրվել նրան:
20. Ամենամյա արձակուրդի համար քաղաքացիական ծառայողին վճարվում է միջին աշխատավարձ և լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար: Ընդ որում լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը քաղաքացիական ծառայողին յուրաքանչյուր արձակուրդի համար տրվում է մեկ անգամ: Միջին աշխատավարձը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:
21. Սույն կարգի 18-րդ կետով սահմանված ժամկետում և կարգով քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդ չտրամադրելու դեպքում գործատուն պարտավոր է այդ ժամկետից հետո կետանցված յուրաքանչյուր օրվա համար քաղաքացիական ծառայողին վճարել տուժանք` քաղաքացիական ծառայողին միջին օրական աշխատավարձի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան միջին ամսական աշխատավարձը:
22. Ամենամյա արձակուրդի համար վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդը սկսելուց երեք օր առաջ, իսկ եթե դա հնարավոր չէ գործատուից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդը սկսելու՝ քաղաքացիական ծառայողի դիմումում նշված ժամկետից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե քաղաքացիական ծառայողի համար հաշվարկված աշխատավարձը (միջին աշխատավարձը և միանվագ արձակուրդային վճարը) սահմանված ժամկետում չի վճարվում քաղաքացիական ծառայողից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդըերկարաձգվումէ այնքան օրով, որքան օրով երկարաձգվել է աշխատավարձի վճարումը, և երկարաձգված ժամանակի համար վճարումը կատարվում է այնպես, ինչպես ամենամյա արձակուրդի համար:
23. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ կետերով նախատեսված հիմքով պաշտոնից ազատվելու, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 14-րդ կետերով նախատեսված հիմքով լիազորությունները դադարելու դեպքում, չօգտագործված ամենամյա արձակուրդը, քաղաքացիական ծառայողի ցանկությամբ, տրամադրվում է ազատման տարին, ամիսը, ամսաթիվը տեղափոխելու միջոցով: Այդ դեպքում աշխատանքից ազատման կամ լիազորությունները դադարելու օր է համարվում ամենամյա արձակուրդի ժամկետի ավարտին հաջորդող օրը:
24. Ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքից ազատվելու պատճառով ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած քաղաքացիական ծառայողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդը, կամ քաղաքացիական ծառայողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում: Դրամական հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:
25. Եթե սույն կարգի 14-րդ կետով նախատեսված պատճառներով քաղաքացիական ծառայողին տվյալ աշխատանքային տարում չի տրամադրվել ամենամյա արձակուրդը, ապա լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը նրան վճարվում է տվյալ բյուջետային տարվա վերջում՝ անկախ ամենամյա արձակուրդը տրամադրելու հանգամանքից:
-
Discussed
02.03.2018 - 19.03.2018
-
Type
Decision
-
Area
Job and employment
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 10690
Print