Add to favourites

Under development

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

  1. Անհրաժեշտությունը

«Քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ նոր օրենքների նախագծերից: 

2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի 30-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվել է, որ քաղաքացիական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանում է կառավարությունը, իսկ 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ կատարողականի գնահատման կարգը սահմանում է կառավարությունը: Նույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ կառավարությանն է վերապահված սահմանելու գործադիր իշխանության մարմիններում աշխատանքային ժամերը, իսկ 29-րդ հոդվածի 3-րդ մասով՝ քաղաքացիական ծառայողի ծառայողական գործուղման պայմաններն ու կարգը:

Հաշվի առնելով, որ գործող օրենսդրությամբ կատարողականի գնահատման կարգը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքային ժամերի սկիզբը և ավարտը, ինչպես նաև գործուղման կարգը սահմանող իրավական ակտեր (կառավարության որոշումներ) գոյություն ունեն, այդ իրավական ակտերում կատարվում է նոր նախագծից բխող անհրաժեշտ փոփոխություններ: Քաղաքացիական ծառայողի արձակուրդը ներկայումս տրամադրվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն: Հիմք ընդունելով նախագծի 30-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը ՀՀ կառավարության որոշմամբ է նախատեսվում է սահմանել քաղաքացիական ծառայողի արձակուրդի տրամադրման պայմանները և կարգը:

Միաժամանակ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագծով փոխվում է պետական պաշտոնների դասակարգումը, որին համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում, այդ թվում՝ նաև վերնագրում:  Այդ փոփոխությամբ պայմանավորված՝ հիշյալ օրենքից բխող մի շարք կառավարության որոշումներում ևս փոփոխություններ են առաջարկվում: Բացի այդ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքից բխող, ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության գործառույթը վերապահվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակին, որը հաշվի առնելով ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման, ինչպես նաև ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 2-ի N 1074-Ն որոշման մեջ կատարվում են համապատասխան փոփոխություններ:

ՀՀ կառավարության մի շարք որոշումներում առաջարկվող որոշ փոփոխությունները բխում են «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ նոր օրենքի նախագծով պետական կառավարման համակարգի մարմինների նոր դասակարգումից: 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

«Քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կսահմանվեն քաղաքացիական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները, իսկ քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատման կարգը կհամապատասխանեցվեն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծով նախատեսված կարգավորումներին, իսկ գործադիր իշխանության մարմիններում աշխատանքային ժամերը, ինչպես նաև քաղաքացիական ծառայողի ծառայողական գործուղման կարգում կկատարվեն համապատասխան հղումներ: Միաժամանակ ՀՀ կառավարության մի շարք որոշումներում պետական կառավարման համակարգի մարմինների անվանումները կհամապատասխանեցվեն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ նոր օրենքով սահմանվող դասակարգմանը: 

4. Ակնկալվող արդյունքը

«Քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է սահմանել «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ նոր օրենքներին համապատասխան կարգավորումներ: 

ՏԵՂԵԿԱՆՔ

 «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ` ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվի:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«Քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:

  • Discussed

    02.03.2018 - 19.03.2018

  • Type

    Decision

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10693

Print