Under development
«Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Շուկայի վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր
-
15 - Agree
-
5 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀO-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակում «18․ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․2-րդ կետով.
«
1․2. |
Ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի կազմակերպում |
ԿՄ |
|
|
|
|
Վ |
»։
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
- Մինչև սույն օրենքը ուժի մեջ մտնելը ավտոտրանսպորտային միջոցների շուկաների կազմակերպման գործունեություն իրականացնող անձինք, որոնք ունեն «Գործունեության ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածին համապատասխան ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք, մինչև ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար վճարված տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետի ավարտը պետք է դիմեն համապատասխան լիցենզիայի ստացման համար:
3․ Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրին ներկայացվող պահանջները Կառավարության կողմից հաստատվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում։
4․ Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունումով ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1409-Ն որոշումը։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի N ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում հանել «ավտոտրանսպորտային միջոցների շուկաները,» բառերը։
Հոդված 3․ Օրենքի 5-րդ հոդվածի՝
ա) 2-րդ մասում հանել «ավտոտրանսպորտային միջոցների շուկաներում,» բառերը։
բ) 11-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 4․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի հոկտեմբերի 25-ի N ՀՕ- 323-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում «մեծածախ առևտրի» բառերից հետո լրացնել «, ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի կազմակերպման» բառերով։
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետում «մեծածախ առևտրի» բառերից հետո լրացնել «, ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի կազմակերպման» բառերով։
2) 1-ին մասի 3-րդ կետում «մեծածախ առևտրի» բառերից հետո լրացնել «, ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի կազմակերպման» բառերով։
Հոդված 4․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
OՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186-Ն օրենքի 19-րդ հոդվածի աղյուսակի «18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 20-րդ կետից հետո լրացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ`
«
20․1․ Ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի կազմակերպման համար՝ տարեկան |
|
բազային տուրքի 5000-ապատիկի չափով |
»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 158․2 հոդվածի 1-ին մասում «խախտելն առևտրի իրականացման վայրի կազմակերպչի» բառերը փոխարինել «խախտելը լիցենզավորված անձի» բառերով։
Հոդված 2․ Օրենսգրքի 2191 -ին հոդվածի 2-րդ մասից հանել «158.2-րդ,» բառերը։
Հոդված 3․ Օրենսգրքի 244․7-րդ հոդվածում՝
1) վերնագրում «օրինական շրջանառության» բառերից հետո լրացնել «, ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի կազմակերպման» բառերով,
2) առաջին մասում «169.32-րդ» բառերից առաջ լրացնել «158.2-րդ,» բառերով։
Հոդված 4․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
-
Discussed
24.10.2024 - 08.11.2024
-
Type
Law
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 672
Print