Հիշել նախագիծը

«Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Շուկայի վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

 

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀO-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակում «18․ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․2-րդ կետով.

«

1․2.

Ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի կազմակերպում

ԿՄ

 

 

 

 

 

 

Վ

»։

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1․   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

  1. Մինչև սույն օրենքը ուժի մեջ մտնելը ավտոտրանսպորտային միջոցների շուկաների կազմակերպման գործունեություն իրականացնող անձինք, որոնք ունեն «Գործունեության ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածին համապատասխան ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք, մինչև ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար վճարված տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետի ավարտը պետք է դիմեն համապատասխան լիցենզիայի ստացման համար:

3․ Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրին ներկայացվող պահանջները Կառավարության կողմից հաստատվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում։

4․ Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունումով ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1409-Ն որոշումը։

 

 

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի N ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում հանել «ավտոտրանսպորտային միջոցների շուկաները,» բառերը։

Հոդված 3 Օրենքի 5-րդ հոդվածի՝

ա)     2-րդ մասում հանել «ավտոտրանսպորտային միջոցների շուկաներում,» բառերը։

բ)      11-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 4 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի հոկտեմբերի 25-ի N ՀՕ- 323-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում «մեծածախ առևտրի» բառերից հետո լրացնել «, ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի կազմակերպման» բառերով։

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1)  1-ին մասի 1-ին կետում «մեծածախ առևտրի» բառերից հետո լրացնել «, ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի կազմակերպման» բառերով։

2) 1-ին մասի 3-րդ կետում «մեծածախ առևտրի» բառերից հետո լրացնել «, ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի կազմակերպման» բառերով։

 

Հոդված 4 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

 ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186-Ն օրենքի 19-րդ հոդվածի աղյուսակի «18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի  20-րդ կետից հետո լրացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ`

«

20․1․ Ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի կազմակերպման համար՝ տարեկան

 

բազային  տուրքի  5000-ապատիկի չափով

»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:  

 

 

  ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 158․2 հոդվածի 1-ին մասում «խախտելն առևտրի իրականացման վայրի կազմակերպչի» բառերը փոխարինել «խախտելը լիցենզավորված անձի» բառերով։

Հոդված 2 Օրենսգրքի 2191 -ին հոդվածի 2-րդ մասից հանել «158.2-րդ,» բառերը։ 

Հոդված 3 Օրենսգրքի 244․7-րդ հոդվածում՝

1) վերնագրում «օրինական շրջանառության» բառերից հետո լրացնել «, ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի կազմակերպման» բառերով,

2) առաջին մասում «169.32-րդ» բառերից առաջ լրացնել «158.2-րդ,» բառերով։

Հոդված 4 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

 

  • Տևողություն

    24.10.2024 08.11.2024
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 384

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: