Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2024 – 2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

------------------- 2024 թվականի N - Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2024 – 2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1․Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման 2024-2030 թվականների ռազմավարությունը՝ համաձայն հավելվածի։

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                     ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

                                                                                                

 

 

  • Discussed

    23.10.2024 - 08.11.2024

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 911

Print

Suggestions

Tatevik Azizyan (UNDP WiP 2.0 Policy Recommendations)

08.11.2024

Առաջարկ 6. Նախագծի 169-րդ կետը վերամշակել և ավելացնել հետևյալ դրույթը. Ռազմավարության իրականացման առաջընթացի գնահատման զեկույցները պատրաստվելու են 1-2 տարի պարբերությամբ, որոնք հիմք են հանդիսանալու ռազմավարության թարմացման և/կամ ռազմավարությունում համապատասխան ճշգրտումներ իրականացնելու համար։ Հիմնավորում. Ռազմավարության իրականցման ընդհանուր տևողությունը 6 տարի է, հետևաբար նախագծի համաձայն դրա իրականցման գնահատումը կատարվելու է առնվազն երկու անգամ, կարծում ենք սահմանված ժամանակահատվածը բավարար չէ կատարված աշխատանքները գնահատելու նոր դրույթներ և ժամկետներ սահմանելու և դրանք իրականացնելու տեսանկյունից:

Tatevik Azizyan (UNDP WiP 2.0 Policy Recommendations)

08.11.2024

Առաջարկ 5. Նախագծի 164-րդ կետի 1-ին ենթակետը վերամշակել և ավելացնել հետևյալ դրույթը. 1) տեղական ինքնակառավարման արդյունավետության, թափանցիկության և մասնակցայնության բարձրացումը․ Հիմնավորում. Լրացուցիչ ներդրումնների ներգրավման, կազմակերպությունների և բնակչության փոխվստահության համար անհրաժեշտ է ՏԻՄ կարողությունների զարգացումը՝ նաև ՏԻՄ կառավարման մասնակցային գործիքների մշակման և կիրառման նպատակով:

Tatevik Azizyan (UNDP WiP 2.0 Policy Recommendations)

08.11.2024

Առաջարկ 4. Նախագծի 93-րդ կետի 3-րդ ենթակետը վերամշակել և ավելացնել հետևյալ դրույթը. Պետական, բարձրագույն կրթություն պահանջող աշխատատեղերի վարձատրության մակարդակը նախատեսվում է համապատասխանեցնել բարձրագույն կրթության առնվազն 12 տոկոս ետվերադարձի մակարդակի՝ վերանայելով նաև մի շարք ոլորտային հատվածներում աշխատավարձի չափը, որտեղ հիմնականում ընդգրկված են և աշխատում են կանայք՝ այդ աշխատանքը մրցունակ դարձնելով թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար: Հիմնավորում. Որոշակի աշխատանքներում գենդերային համաչափությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է այն դարձնել մրցունակ երկու սեռերի ներգրավվածությունը ապահովելու համար, մեթոդներից մեկը աշխատավարձի չափի բարձրացնումն է այդ ոլորտներում:

See more