Նինա Պողոսյան
29.10.2024
Առաջարկում եմ բնագիտական առարկաներից /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն/ օլիմպիադաներին մասնակցեն 8-րդ դասարանից սկսած։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 280-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 5-ի N 280-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակումը բխում է հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների առարկայական օլիմպիադաների (այսուհետ՝ Օլիմպիադա) կազմակերպման և անցկացման գործընթացների հստակեցման, լրամշակման, կարգավորման, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից։
Նախագծի մշակումը պայմանավորված է Օլիմպիադաների իրականացման ընթացակարգերի նկարագրությունը հստակեցնելու, ոչ նպատակահարմար փուլերից բեռնաթափելու, Օլիմպադաների անցկացման գործընթացն առավել ժամանակակից մոտեցումներով, թափանցիկ, կողմնակի ազդեցություններից զերծ պահելու անհրաժեշտությամբ:
Նախագծով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում անցկացվող Օլիմպիադաների փուլերին, Օլիմպադաների կառավարմանը, կազմակերպմանը, անցկացմանը։ Գործող իրավակարգավորմամբ Օլիմպիադաներն անցկացվում են 4 փուլով, սակայն դրանցից տարածքային փուլը վաղուց արդեն կորցրել էր իր նշանակությունն ու արդիականությունը, ուստի նախագծով առաջարկվում է Օլիմպիադաներն անցկացնել 3 փուլով՝ դպրոցական, մարզային, հանրապետական, որոնցից յուրաքանչյուրի կազմակերպման և անցկացման համար սահմանվել են հստակ կարգավորումներ։
Նախագծով առաջարկվում է հանել օլիմպիական կազմկոմիտեներին վերաբերող կարգավորումները՝ գործող կարգով դրանց վերապահված գործառույթների իրականացումը փոխանցելով Օլիմպիադաների կազմակերպման քաղաքականությունը մշակելու և իրականացնելու նպատակով` որպես Օլիմպիադաների կառավարման բարձրագույն մարմին ստեղծված հանրապետական օլիմպիական խորհրդին։ Հստակեցվել են Օլիմպիադաների դպրոցական հանձնաժողովների, մարզային և հանրապետական առարկայական հանձնաժողովների գործառույթները։
Կարևոր փոփոխություն է, որ նախագծի ընդունման արդյունքում կարգով սահմանված բոլոր ուսումնական առարկաների դեպքում դպրոցական և մարզային փուլերի հաղթողները որոշվելու են հանրապետական առարկայական հանձնաժողովների կողմից հաղթողների համար սահմանված անցողիկ շեմին համապատասխան՝ ապահովելով Օլիմպիադաների անցկացման հավասարության սկզբունքը։
Հաշվի առնելով, որ հանրակրթական դպրոցների 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում ներդրվել է Հանրակրթության պետական նոր չափորոշիչը՝ անհրաժեշտություն է առաջացել նախագծով թարմացնելու նաև հանրակրթական առարկաների անվանացանկը։
Գործող կարգով Օլիմպիադաների առաջին՝ դպրոցական փուլին կարող են մասնակցել 5-12-րդ դասարանների սովորողները։ Սակայն, հաշվի առնելով տարիների փորձը, 5-6-րդ դասարանների սովորողների տարիքային առանձնահատկությունները, ինչպես նաև առարկաների ուսումնասիրման տևողությունը, ուսումնական նյութի սղությունը՝ նախագծով առաջարկվում է Օլիմպիադաների առաջին և երկրորդ փուլերին մասնակցելու հնարավորություն տալ հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների սովորողներին։
Նախագծով սահմանվում են նաև Օլիմպիադաների մասնակիցների և հաղթողների խրախուսման հետ կապված հարցերը, ինչպես նաև Օլիմպիադաների հանրապետական փուլերի արդյունքների հիման վրա միջազգային օլիմպիադաներին մասնակցող առարկայական հավաքական թիմերի ձևավորման սկզբունքները։
Նախագծի ընդունման արդյունքում Օլիմպիադաների կազմակերպման, անցկացման գործընթացները կդառնան ավելի կազմակերպված, թափանցիկ, արդյունավետ, սովորողներին դեպի գիտելիքի աշխարհ մտնելուն մոտիվացնող։
4․ Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություն չի նախատեսվում:
Duration
Type
Order Decision
Area
Education and science
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 705
Print29.10.2024
Առաջարկում եմ բնագիտական առարկաներից /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն/ օլիմպիադաներին մասնակցեն 8-րդ դասարանից սկսած։
28.10.2024
<9. Հանրապետական օլիմպիադաների երեք փուլերի կազմակերպումը> բաժնի՝ - 32․-րդ կետում ջնջել <՝ դեկտեմբեր-հունվար ամիսներին> բառերը։ - 34․-րդ կետում ջնջել <կողմից ներկայացված 7-12-րդ դասարանների> բառերը, քանի որ այն նշված է 33․-րդ կետում։ - 36․-րդ կետում ջնջել <9-12-րդ դասարանների> բառերը նույն տրամաբանությամբ և այն սահմանել նաև 7-րդ ու 8-րդ դասարանների համար։
28.10.2024
<7․ Մարզային առարկայական հանձնաժողովների գործառույթները> բաժնի 30․-րդ կետի 3)-րդ ենթակետի վերջում ավելացնել "և ցուցակներն՝ ըստ քվոտաների (թվաքանակ) " բառերով։
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.