Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 280-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Հասմիկ Եսայան 27.10.2024 15:17:36 Համաձայն 5-ի 9-րդ կետի՝ 9) ուսումնական տարվա վերջում քննարկում և վերլուծում է Օլիմպիադաների արդյունքները, տալիս է համապատասխան գնահատական և առաջարկություններ, խրախուսման է ներկայացնում առարկայական հանձնաժողովների նախագահներին և անդամներին, առաջարկում եմ Օլիմպիադայի հանրապետական փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած սովորողների ուսուցիչներին, ովքեր ցանկանում են տարակարգ ստանալ, խրախուսել միավորներով, համապատասխանաբար 1 տարվա արդյունքի համար՝ 1 միավոր, մի քանի տարիների հաստատուն հաջողությունների համար՝ 2 միավոր։ Առաջարկը նախագծին չի վերաբերում։ Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման ընթացակարգն այլ տրամաբանությամբ է իրականացվում։
2 Հասմիկ Եսայան 27.10.2024 15:29:29 Լեզուների՝ մայրենի, օտար, Օլիմպիադաների դպրոցական փուլը առաջարկում եմ անցկացնել օնլայն, բնագիտական առարկաներից անցկացվող Օլիմպիադաների նմանությամբ, ինչը հնարավորություն կտա սովորողին դպրոցական փուլը հաղթահարելուց անմիջապես հետո մասնակցելու մարզային փուլին։ Օլիմպիադաներն անցկացվելու են առաջարկությամբ ներկայացված տրամաբանությամբ։
3 Հովհաննես Ստեփանյան 28.10.2024 10:10:01 Առաջարկում եմ ընդհանուր դրույթների 5-րդ կետում ավելացնել «Հասարակագիտություն »առարկան Առաջարկը լրացուցիչ կքննարկվի։
4 Դավիթ Մինասյան 28.10.2024 18:19:05 <1. Ընդհանուր դրույթներ> բաժնի 2․ կետում "հանրապետական" բառը կարծում եմ ավելորդ է։ <<Հանրապետական>> բառն ավելորդ չէ, քանի որ պետական նշանակություն ունի հենց օլիմպիադաների հանրապետական փուլը, որին հասնելու համար կազմակերպվում են դպրոցական և մարզային փուլերը։
5 Դավիթ Մինասյան 28.10.2024 18:19:05 <7․ Մարզային առարկայական հանձնաժողովների գործառույթները> բաժնի 30․-րդ կետի 3)-րդ ենթակետի վերջում ավելացնել "և ցուցակներն՝ ըստ քվոտաների (թվաքանակ) " բառերով։ Քվոտաներ սահմանվում են միայն օլիմպիադաների հանրապետական փուլի համար։
6 Դավիթ Մինասյան 28.10.2024 18:19:05 <9. Հանրապետական օլիմպիադաների երեք փուլերի կազմակերպումը> բաժնի՝ - 32․-րդ կետում ջնջել <՝ դեկտեմբեր-հունվար ամիսներին> բառերը։ - 34․-րդ կետում ջնջել <կողմից ներկայացված 7-12-րդ դասարանների> բառերը, քանի որ այն նշված է 33․-րդ կետում։ - 36․-րդ կետում ջնջել <9-12-րդ դասարանների> բառերը նույն տրամաբանությամբ և այն սահմանել նաև 7-րդ ու 8-րդ դասարանների համար։ 32-րդ կետի վերաբերյալ առաջարկն ընդունելի է։ մյուս 2 կետերի վերաբերյալ առաջարկները լրացուցիչ քննարկման կարիք ունեն։
7 Նինա Պողոսյան 29.10.2024 14:28:15 Առաջարկում եմ բնագիտական առարկաներից /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն/ օլիմպիադաներին մասնակցեն 8-րդ դասարանից սկսած։ Առաջարկը լրացուցիչ քննարկման կարիք ունի։
8 Վիկտորյա Դեմիրճյան 31.10.2024 13:13:33 34․Երկրորդ՝ մարզային փուլին մասնակցում են տվյալ մարզում (Երևանում քաղաքում) գտնվող բոլոր Հաստատությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) կողմից ներկայացված 7-12-րդ դասարանների այն սովորողները, որոնք առաջին փուլում հաղթահարել են համապատասխան առարկայական հանձնաժողովի կողմից հաղթողների համար սահմանված անցողիկ շեմը։ 35․ Երկրորդ փուլի անցկացման վայրերը հաստատում է մարզպետը (Երևանի քաղաքապետը), կազմակերպման բոլոր ծախսերը հոգում են մարզպետարանները (Երևանի քաղաքապետարանը): 36․Երրորդ փուլին մասնակցում են հանրապետության Հաստատությունների 9-12-րդ դասարանների այն սովորողները, որոնք երկրորդ փուլում հաղթահարել են համապատասխան առարկայական հանձնաժողովի կողմից հաղթողների համար սահմանված անցողիկ շեմը։ 7-րդ և 8-րդ դասարանցիներին հնարավորություն տալ մասնակցելու երրորդ փուլին։ Առաջարկը լրացուցիչ քննարկման կարիք ունի։
9 Նաիրա Ասլանյան 04.11.2024 09:51:00 Կարծում եմ, 7֊րդ և 8֊րդ դասարանցիների մասնակցությունը օլիմպիադաներին անհրաժեշտություն է, քանզի հիմնական դպրոցում է ձևավորվում երեխայի արժեհամակարգը կրթության վերաբերյալ և համեմատաբար վաղ տարիքից ներգրավումը նման մրցույթներին հնարավորություն է տալիս աշակերտներին առավել խորությամբ և մոտիվացիայով ուսումնասիրել որոշակի առարկաներ և կարևորել որակյալ կրթության դերը անձի կայացման գործում։ 7-րդ և 8-րդ դասարանների սովորողները մասնակցում են օլիմպիադաների դպրոցական և մարզային փուլերին։ Հանրապետական փուլի մասով առաջարկը լրացուցիչ քննարկման կարիք ունի։
10 Մկրտիչ Երիցյան 05.11.2024 01:07:25 34․Երկրորդ՝ մարզային փուլին մասնակցում են տվյալ մարզում (Երևանում քաղաքում) գտնվող բոլոր Հաստատությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) կողմից ներկայացված 7-12-րդ դասարանների այն սովորողները, որոնք առաջին փուլում հաղթահարել են համապատասխան առարկայական հանձնաժողովի կողմից հաղթողների համար սահմանված անցողիկ շեմը։--(անցողիկ շեմի չափանիշը ներկայացնել է պետք, կարծում եմ հավելվածի միջոցով) Առաջարկը լրացուցիչ քննարկման կարիք ունի։
11 Լաուրա Ավետիսյան 06.11.2024 22:42:16 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր աշակերտները հանրակրթական հիմնական ծրագիրն ավարտելուց հետո ավագ դպրոց են գալիս շատ հաճախ թերի պատկերացումներ ունենալով սեփական նախասիրությունների և որոշակի առարկաներից իրենց՝ ընդգծված ունակությունների մասին, հետևաբար հիմնական դպրոցում օլիմպիադաների անցկացումը հնարավորություն կտա վերը նշված խնդիրներն առավելագունս չեզոքացնելու և մասնագիտական կողմնորոշումը համեմատաբար տեսանելի, շոշափելի դարձնելու համար։ Հիմնական դպրոցում իրականացվում են առարկայական օլիմպիադաներ՝ դպրոցական և մարզային փուլերում։