Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 1218-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

___  ____________  2024թ. N _______Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի

N 1218-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավակա ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի ««Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրին հավանություն տալու, ծրագրի շրջանակում իրականացման տարածք սահմանելու, հողակտորների նվիրաբերության, ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր ճանաչելու, ինժեներական կենտրոնի կառուցման, մասնակցության չափորոշիչներ սահմանելու, հավաստագրման հանձնաժողով ստեղծելու, հողի նվիրաբերության և գրավով պարտավորությունների ապահովման պայմանագրի ձևը հաստատելու մասին» N 1218-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«12. Լիազորել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության անունից ծրագրի մասնակիցների հետ կնքելու սույն որոշման 8-րդ, 11-րդ և 13-րդ կետերով նշված պայմանագրերը, ինչպես նաև ռեզիդենտ կազմակերպությունից տարածքի վերադարձի նպատակով կնքվող նվիրատվության պայմանագիր, սույն որոշման կատարման համար անհրաժեշտ այլ պայմանագրեր, համաձայնագրեր։»,

2) Որոշման հավելված N 2-ում 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«2. Վարձակալության իրավունքով կամ այլ ռեզիդենտից տարածքի ձեռբերման տարբերակում կազմակերպությունը կարող է ստանալ «Ինժեներական քաղաք» ծրագրին մասնակցի կարգավիճակ, եթե դիմում է Ինժեներական քաղաքում կառուցված շենք-շինությունում տարածք հատկացնելու կամ այլ ռեզիդենտից տարածքի ձեռբերման պահանջով՝ ներկայացնելով համապատասխան շենք-շինության սեփականատիրոջ նախնական համաձայնությունը։»

3) Որոշման հավելված N3-ում 22-րդ և 28-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«22. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կողմից հավաստագրի տրամադրման մասին համապատասխան ակտի ընդունման դեպքում պետության և ծրագրի մասնակցի միջև կնքվում է հողի նվիրաբերության և գրավով պարտավորությունների ապահովման պայմանագիր: Սույն կետը չի տարածվում վարձակալության հիմքով, ինչպես նաև սույն որոշման հիման վրա այլ ռեզիդենտից հողակտորի և դրա սահմաններում առկա շինության ձեռքբերման (նվիրաբերության պայմանագրով նախատեսված նվիրառուի պարտավորությունների փոխանցմամբ և գրավի պարտավորության պահպանմամբ) պայմանով Ինժեներական քաղաք մուտք գործող կազմակերպությունների վրա։»,

«28. Հավաստագրի գործողության դադարեցումն ու նվիրաբերված հողի վերադարձման գործընթացն (այդ թվում՝ սույն որոշման հիման վրա հողակտորը նվիրատվության, ինչպես նաև նվիրաբերության վերացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման եղանակով) իրականացվում է հանձնաժողովի որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության անունից նվիրաբերության պայմանագիր կնքած պետական լիազոր մարմնի կողմից` Ինժեներական քաղաքի ռեզիդենտների (ներառյալ նրանց աշխատակիցների, հյուրերի) կողմից հողի և դրա վրա տեղակայված շինության ոչ նպատակային օգտագործման, սույն կարգով կամ կողմերի միջև կնքված նվիրաբերության պայմանագրով սահմանված պահանջների խախտման կամ ծրագրի մասնակցի կողմից հանձնաժողովին ներկայացված` հավաստագրի գործողության դադարեցման մասին դիմումի առկայության դեպքում:»։

4) Որոշման հավելված N4-ում 5․3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«5.3. Արտոնյալ ժամանակահատվածում թերացումը չշտկելու կամ պայմանագրի 5․2-րդ կետով սահմանված հավելյալ արտոնյալ ժամանակահատվածում նույն կետով սահմանված կարգով հողամասը և դրա վրա կառուցված ենթակառույցը չօտարվելու դեպքում նվիրաբերողն իրավասու է պահանջելու սույն պայմանագրով սահմանված նվիրաբերության վերացում՝ կողմերի միջև ստորագրվող համապատասխան պայմանագրով կամ համաձայնագրով  կամ դատական կարգով։»։

 

  • Duration

    17.10.2024 01.11.2024
  • Type

    Decision

  • Area

    High tech industry

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 147

Print

Related documents / links

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.