Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 1218-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

___  ____________  2024թ. N _______Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի

N 1218-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավակա ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի ««Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրին հավանություն տալու, ծրագրի շրջանակում իրականացման տարածք սահմանելու, հողակտորների նվիրաբերության, ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր ճանաչելու, ինժեներական կենտրոնի կառուցման, մասնակցության չափորոշիչներ սահմանելու, հավաստագրման հանձնաժողով ստեղծելու, հողի նվիրաբերության և գրավով պարտավորությունների ապահովման պայմանագրի ձևը հաստատելու մասին» N 1218-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«12. Լիազորել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության անունից ծրագրի մասնակիցների հետ կնքելու սույն որոշման 8-րդ, 11-րդ և 13-րդ կետերով նշված պայմանագրերը, ինչպես նաև ռեզիդենտ կազմակերպությունից տարածքի վերադարձի նպատակով կնքվող նվիրատվության պայմանագիր, սույն որոշման կատարման համար անհրաժեշտ այլ պայմանագրեր, համաձայնագրեր։»,

2) Որոշման հավելված N 2-ում 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«2. Վարձակալության իրավունքով կամ այլ ռեզիդենտից տարածքի ձեռբերման տարբերակում կազմակերպությունը կարող է ստանալ «Ինժեներական քաղաք» ծրագրին մասնակցի կարգավիճակ, եթե դիմում է Ինժեներական քաղաքում կառուցված շենք-շինությունում տարածք հատկացնելու կամ այլ ռեզիդենտից տարածքի ձեռբերման պահանջով՝ ներկայացնելով համապատասխան շենք-շինության սեփականատիրոջ նախնական համաձայնությունը։»

3) Որոշման հավելված N3-ում 22-րդ և 28-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«22. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կողմից հավաստագրի տրամադրման մասին համապատասխան ակտի ընդունման դեպքում պետության և ծրագրի մասնակցի միջև կնքվում է հողի նվիրաբերության և գրավով պարտավորությունների ապահովման պայմանագիր: Սույն կետը չի տարածվում վարձակալության հիմքով, ինչպես նաև սույն որոշման հիման վրա այլ ռեզիդենտից հողակտորի և դրա սահմաններում առկա շինության ձեռքբերման (նվիրաբերության պայմանագրով նախատեսված նվիրառուի պարտավորությունների փոխանցմամբ և գրավի պարտավորության պահպանմամբ) պայմանով Ինժեներական քաղաք մուտք գործող կազմակերպությունների վրա։»,

«28. Հավաստագրի գործողության դադարեցումն ու նվիրաբերված հողի վերադարձման գործընթացն (այդ թվում՝ սույն որոշման հիման վրա հողակտորը նվիրատվության, ինչպես նաև նվիրաբերության վերացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման եղանակով) իրականացվում է հանձնաժողովի որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության անունից նվիրաբերության պայմանագիր կնքած պետական լիազոր մարմնի կողմից` Ինժեներական քաղաքի ռեզիդենտների (ներառյալ նրանց աշխատակիցների, հյուրերի) կողմից հողի և դրա վրա տեղակայված շինության ոչ նպատակային օգտագործման, սույն կարգով կամ կողմերի միջև կնքված նվիրաբերության պայմանագրով սահմանված պահանջների խախտման կամ ծրագրի մասնակցի կողմից հանձնաժողովին ներկայացված` հավաստագրի գործողության դադարեցման մասին դիմումի առկայության դեպքում:»։

4) Որոշման հավելված N4-ում 5․3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«5.3. Արտոնյալ ժամանակահատվածում թերացումը չշտկելու կամ պայմանագրի 5․2-րդ կետով սահմանված հավելյալ արտոնյալ ժամանակահատվածում նույն կետով սահմանված կարգով հողամասը և դրա վրա կառուցված ենթակառույցը չօտարվելու դեպքում նվիրաբերողն իրավասու է պահանջելու սույն պայմանագրով սահմանված նվիրաբերության վերացում՝ կողմերի միջև ստորագրվող համապատասխան պայմանագրով կամ համաձայնագրով  կամ դատական կարգով։»։

 

  • Քննարկվել է

    17.10.2024 - 01.11.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 730

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Հայկ Հայրապետյան

31.10.2024

Առաջարկ. Ընդունել ներկայացված փոփոխությունները` դրանով նպաստելով ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով և հենց քննարկվող` թիվ 1218-Լ որոշմամբ հռչակված նպատակների իրականացմանը: Հիմնավորում. - Գործող իրավակարգավորմամբ նախատեսվում է միայն` 1) հողամասերը նվիրաբերության միջոցով ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից հավաստագրված` Բարձր տեխնոլոգիական և ինժեներական կազմակերպությանը հատկացնելու հնարավորություն, 2) արդեն հատկացված հողամասերի կամ ենթակառույցների վարձակալությամբ տրամադրման հնարավորություն: - Չի նախատեսվում ռեզիդենտից դրա ձեռքբերման հնարավորությունը, այդ այն դեպքում, երբ արդեն իսկ հավաստագրման և նպատակային օգտագործման բավարար չափանիշներ են սահմանված: Ավելի պարզ` եթե կազմակերպությունը գումար չունենա շինարարությունն ավարտելու համար, չի կարող այն փոխանցել նույն պահանջներին համապատասխանող, նույնպես բարձր տեխնոլոգիական ու ինժեներական գործունեությամբ զբաղվող մեկ այլ ընկերության: Ներկայիս հայաստանյան իրականությունում, երբ մեր ժողովուդը հաստատել է ժողովրդավարության անշրջելիության գաղափարին իր հավատարմությունը և մեր պետությունը բռնել է բարձր տեխնոլոգիական ու ինժեներական ոլորտի զարգացման համառ ու խոստումնալից ճանապարհը, այս նախագծով սահմանված փոփոխությունները կոչված են նպաստելու այդ նպատակների իրականացմանը, վերացնելու ոլորտի և «Ինժեներական քաղաքի» արագ ու ազգանպաստ զարգացման ճանապարհին եղած օրենսդրական խոչընդոտները: Փոքր-ինչ ավելի հանգամանալից. Նախագծի հակիրճ բնութագրում և հիմնավորումներում առավել քան մանրամասն ու համոզիչ ներկայացված են այդ փոփոխությունների անհրաժեշտությունը և համապարփակ մանրամասնված են առկա օրենսդրական բացերը լրացնելու ողջամիտ ու արդյունավետ քայլերը: Թվում է, թե այդ հիմնավորումներին ինչ-որ բան ավելացնելու կարիք չկա: Միաժամանակ, տեղին է նշել, որ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.3 կետում, ի թիվս այլնի, նպատակադրված է իրականացնել մի շարք քայլեր, մասնավորապես, բարձր տեխնոլոգիական ընկերություններում անհրաժեշտ ներդրումներ ներգրավելու և դրանց հետագա զարգացումն ու համաշխարհային շուկա ելքն ապահովելու նպատակով և այլն, տեխնոլոգիական ներուժի ներգաղի խթանում, «Ինժեներական քաղաքի» օրինակով ճարտարագիտական և արդյունաբերական հատուկ գոտիների ստեղծում և զարգացում, ոլորտի ընկերությունների բիզնես կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացում և այլն: ՀՀ կառավարության 2020թ-ի հուլիսի 16-ի N 1218-Լ որոշման 4-րդ հավելվածով սահմանված է «Հողի նվիրաբերության և գրավով պարտավորությունների ապահովման պայմանագրի» ձևը, որի 3.4. կետով սահմանված է հողամասի և ենթակառույցների սեփականության իրավունքի փոխանցման հնարավորություն երրորդ անձանց միայն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգով: Նույն հավելվածի 3.5. կետով նվիրառուին պարտավորեցվում է հողամասի և ենթակառույցների նկատմամբ ցանկացած ճանապարհով երրորդ անձանց տիրապետման և օգտագործման իրավունքներ փոխանցելու (այդ թվում՝ վարձակալության տրամադրման) դեպքում երաշխավորել այդ երրորդ անձանց կողմից այդ պայմանագրով սահմանված ծրագրային նպատակների պահպանումը, որի խախտմամբ հողամասի և ենթակառույցների օգտագործումը այդ երրորդ անձանց կողմից համարվում է պայմանագրի խախտում նվիրառուի կողմից։ Այսինքն` բարձր մակարդակով սահմանվել են պետության համար գերակա նպատակներն ու ուղղությունները, այդ նպատակով մեկնարկվել է «Ինժեներական քաղաք» ծրագիրը, նախատեսվել է այդ ծրագրում ընդգրկվող ընկերություններին ներկայացվող պահանջները, հողահատկացման հարցը, հողամասի ու ենթակառուցվածքի օգտագործման նպատակներն ու սահմանափակումները, ինչպես նաև երրորդ անձանց փոխանցման կամ վարձակալության տրամադրման հնարավորությունը: Սակայն, քննարկվող որոշմամբ նախատեսվում է միայն. 3) հողամասերը նվիրաբերության միջոցով ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից հավաստագրված` ծրագրի մասնակիցներին հատկացման հնարավորություն, 4) արդեն հատկացված հողամասերի կամ ենթակառույցների վարձակալությամբ տրամադրման հնարավորություն: Չի նախատեսվում ռեզիդենտից դրա ձեռքբերման հնարավորությունը, այդ այն դեպքում, երբ արդեն իսկ հավաստագրման և նպատակային օգտագործման բավարար չափանիշներ են սահմանված, այսինքն` ով էլ ձեռք բերի, չի կարող պետության սահմանած պայմանները խախտել: Այս տեսանկյունից, աներկբա, արդարացի կլինի համապատասխան դեպքերում սահմանել, որ պետությունից նվիրատվություն ստացած հողամասը չի կարող առևտրի առարկա դարձնել, այլ կարելի է միայն գնահատել, առկայության դեպքում, դրա վրա կառուցվածը: Այս կարգավորման պարագայում բաց են մնում օբյեկտիվ իրականությունում հանդիպող և քննարկվող իրադրության համար հատկանշական դեպքեր, ինչպես օրինակ, եթե հավաստագրված կազմակերպությունը, որը պետք է շինարարությունը կատարի ինքնուրույն, զրկվում է շինարարությունն ավարտելու ֆինանսական հնարավորությունից (իսկ ծրագրի նպատակներից է հենց «ստարտապ» կազմակերպություններին խրախուսելը, ինչը նաև Կառավարության վերոհիշյալ Ծրագրում է ամրագրված), իսկ ներկա ժամանակագրական ու աշխարհաքաղաքական հանգամանքները չեն բացառում նմանատիպ սցենարը: Միանգամայն ողջունելի է քննարկվող փոփոխությունների նախաձեռնությունը: Փոփոխությունները հնարավորություն կտան այն կազմակերպություններին, որոնք սկզբնական փուլում չեն հավաստագրվել լիազոր պետական մարմնի կողմից, հավաստագրվել և այլ ռեզիդենտից ձեռք բերել համապատասխան տարածքը` իհարկե պետության սահմանած` դրա նպատակային օգտագործման պայմանների պահպանմամբ: Գործող իրավակարգավորումն, այդ առումով, հղի է ոլորտի զարգացման ճանապարհին փակուղային իրավիճակների ստեղծման և այդպիսիք պահպանելու վտանգով:

Տեսնել ավելին