Add to favourites

Located in RA Government

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 1218-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Հայկ Հայրապետյան 31.10.2024 16:02:14 Առաջարկ. Ընդունել ներկայացված փոփոխությունները` դրանով նպաստելով ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով և հենց քննարկվող` թիվ 1218-Լ որոշմամբ հռչակված նպատակների իրականացմանը: Հիմնավորում. - Գործող իրավակարգավորմամբ նախատեսվում է միայն` 1) հողամասերը նվիրաբերության միջոցով ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից հավաստագրված` Բարձր տեխնոլոգիական և ինժեներական կազմակերպությանը հատկացնելու հնարավորություն, 2) արդեն հատկացված հողամասերի կամ ենթակառույցների վարձակալությամբ տրամադրման հնարավորություն: - Չի նախատեսվում ռեզիդենտից դրա ձեռքբերման հնարավորությունը, այդ այն դեպքում, երբ արդեն իսկ հավաստագրման և նպատակային օգտագործման բավարար չափանիշներ են սահմանված: Ավելի պարզ` եթե կազմակերպությունը գումար չունենա շինարարությունն ավարտելու համար, չի կարող այն փոխանցել նույն պահանջներին համապատասխանող, նույնպես բարձր տեխնոլոգիական ու ինժեներական գործունեությամբ զբաղվող մեկ այլ ընկերության: Ներկայիս հայաստանյան իրականությունում, երբ մեր ժողովուդը հաստատել է ժողովրդավարության անշրջելիության գաղափարին իր հավատարմությունը և մեր պետությունը բռնել է բարձր տեխնոլոգիական ու ինժեներական ոլորտի զարգացման համառ ու խոստումնալից ճանապարհը, այս նախագծով սահմանված փոփոխությունները կոչված են նպաստելու այդ նպատակների իրականացմանը, վերացնելու ոլորտի և «Ինժեներական քաղաքի» արագ ու ազգանպաստ զարգացման ճանապարհին եղած օրենսդրական խոչընդոտները: Փոքր-ինչ ավելի հանգամանալից. Նախագծի հակիրճ բնութագրում և հիմնավորումներում առավել քան մանրամասն ու համոզիչ ներկայացված են այդ փոփոխությունների անհրաժեշտությունը և համապարփակ մանրամասնված են առկա օրենսդրական բացերը լրացնելու ողջամիտ ու արդյունավետ քայլերը: Թվում է, թե այդ հիմնավորումներին ինչ-որ բան ավելացնելու կարիք չկա: Միաժամանակ, տեղին է նշել, որ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.3 կետում, ի թիվս այլնի, նպատակադրված է իրականացնել մի շարք քայլեր, մասնավորապես, բարձր տեխնոլոգիական ընկերություններում անհրաժեշտ ներդրումներ ներգրավելու և դրանց հետագա զարգացումն ու համաշխարհային շուկա ելքն ապահովելու նպատակով և այլն, տեխնոլոգիական ներուժի ներգաղի խթանում, «Ինժեներական քաղաքի» օրինակով ճարտարագիտական և արդյունաբերական հատուկ գոտիների ստեղծում և զարգացում, ոլորտի ընկերությունների բիզնես կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացում և այլն: ՀՀ կառավարության 2020թ-ի հուլիսի 16-ի N 1218-Լ որոշման 4-րդ հավելվածով սահմանված է «Հողի նվիրաբերության և գրավով պարտավորությունների ապահովման պայմանագրի» ձևը, որի 3.4. կետով սահմանված է հողամասի և ենթակառույցների սեփականության իրավունքի փոխանցման հնարավորություն երրորդ անձանց միայն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգով: Նույն հավելվածի 3.5. կետով նվիրառուին պարտավորեցվում է հողամասի և ենթակառույցների նկատմամբ ցանկացած ճանապարհով երրորդ անձանց տիրապետման և օգտագործման իրավունքներ փոխանցելու (այդ թվում՝ վարձակալության տրամադրման) դեպքում երաշխավորել այդ երրորդ անձանց կողմից այդ պայմանագրով սահմանված ծրագրային նպատակների պահպանումը, որի խախտմամբ հողամասի և ենթակառույցների օգտագործումը այդ երրորդ անձանց կողմից համարվում է պայմանագրի խախտում նվիրառուի կողմից։ Այսինքն` բարձր մակարդակով սահմանվել են պետության համար գերակա նպատակներն ու ուղղությունները, այդ նպատակով մեկնարկվել է «Ինժեներական քաղաք» ծրագիրը, նախատեսվել է այդ ծրագրում ընդգրկվող ընկերություններին ներկայացվող պահանջները, հողահատկացման հարցը, հողամասի ու ենթակառուցվածքի օգտագործման նպատակներն ու սահմանափակումները, ինչպես նաև երրորդ անձանց փոխանցման կամ վարձակալության տրամադրման հնարավորությունը: Սակայն, քննարկվող որոշմամբ նախատեսվում է միայն. 3) հողամասերը նվիրաբերության միջոցով ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից հավաստագրված` ծրագրի մասնակիցներին հատկացման հնարավորություն, 4) արդեն հատկացված հողամասերի կամ ենթակառույցների վարձակալությամբ տրամադրման հնարավորություն: Չի նախատեսվում ռեզիդենտից դրա ձեռքբերման հնարավորությունը, այդ այն դեպքում, երբ արդեն իսկ հավաստագրման և նպատակային օգտագործման բավարար չափանիշներ են սահմանված, այսինքն` ով էլ ձեռք բերի, չի կարող պետության սահմանած պայմանները խախտել: Այս տեսանկյունից, աներկբա, արդարացի կլինի համապատասխան դեպքերում սահմանել, որ պետությունից նվիրատվություն ստացած հողամասը չի կարող առևտրի առարկա դարձնել, այլ կարելի է միայն գնահատել, առկայության դեպքում, դրա վրա կառուցվածը: Այս կարգավորման պարագայում բաց են մնում օբյեկտիվ իրականությունում հանդիպող և քննարկվող իրադրության համար հատկանշական դեպքեր, ինչպես օրինակ, եթե հավաստագրված կազմակերպությունը, որը պետք է շինարարությունը կատարի ինքնուրույն, զրկվում է շինարարությունն ավարտելու ֆինանսական հնարավորությունից (իսկ ծրագրի նպատակներից է հենց «ստարտապ» կազմակերպություններին խրախուսելը, ինչը նաև Կառավարության վերոհիշյալ Ծրագրում է ամրագրված), իսկ ներկա ժամանակագրական ու աշխարհաքաղաքական հանգամանքները չեն բացառում նմանատիպ սցենարը: Միանգամայն ողջունելի է քննարկվող փոփոխությունների նախաձեռնությունը: Փոփոխությունները հնարավորություն կտան այն կազմակերպություններին, որոնք սկզբնական փուլում չեն հավաստագրվել լիազոր պետական մարմնի կողմից, հավաստագրվել և այլ ռեզիդենտից ձեռք բերել համապատասխան տարածքը` իհարկե պետության սահմանած` դրա նպատակային օգտագործման պայմանների պահպանմամբ: Գործող իրավակարգավորումն, այդ առումով, հղի է ոլորտի զարգացման ճանապարհին փակուղային իրավիճակների ստեղծման և այդպիսիք պահպանելու վտանգով: