Under development
««Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
1 - Agree
-
8 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Օտարերկրյա ներդրումների մասին» 1994 թվականի հուլիսի 31-ի ՀՕ-115 օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագրում «ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» բառերը փոխարինել «ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» բառերով:
Հոդված 2. Օրենքի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Սույն օրենքի նպատակն է կարգավորել Հայաստանի Հանրապետությունում ներդրումների, այդ թվում, օտարերկրյա ներդրումների իրականացման ընթացքում առաջացող հարաբերությունները:
Հոդված 3. Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
- «Ներդրող» - ՀՀ քաղաքացի, իրավաբանական անձ, որը Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության ազգային դրամով, արտարժույթով, արժութային այլ տեսակներով, շարժական ու անշարժ գույքով, Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության իրավունքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ներդրումների ցանկացած տեսակով ներդրում է կատարում Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև սույն հոդվածով նախատեսված օտարերկրյա ներդրողը։
- «Օտարերկրյա ներդրող» - օտարերկրյա պետություն, ցանկացած օտարերկրյա իրավաբանական անձ, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես նաև միջազգային կազմակերպություն, որն իր գտնվելու վայրի օրենսդրությանը համապատասխան ներդրում է կատարում Հայաստանի Հանրապետությունում:
- «Ներդրում» - գույքի ցանկացած տեսակ, այդ թվում` ֆինանսական միջոցներ և մտավոր արժեքներ, որը ներդրողի կողմից անմիջականորեն ներդրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության ոլորտում` շահույթի (եկամտի) ստացման կամ այլ օգտակար արդյունքի հասնելու նպատակով, ինչպես նաև սույն հոդվածով նախատեսված օտարերկրյա ներդրումը:
- «Օտարերկրյա ներդրում» - գույքի ցանկացած տեսակ, այդ թվում` ֆինանսական միջոցներ և մտավոր արժեքներ, որն օտարերկրյա ներդրողի կողմից անմիջականորեն ներդրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության ոլորտում` շահույթի (եկամտի) ստացման կամ այլ օգտակար արդյունքի հասնելու նպատակով:
- «Ներդրումային ծրագրերի ուղեկցում» - ներդրումների իրականացման դյուրինացում, պետական ընթացակարգային ուղու հստակեցում, ներդրողների շահերի արդյունավետ ներկայացում, «պետություն-մասնավոր հատված» արդյունավետ համագործակցության ապահովում։
- «Հետներդրումային սպասարկում» - Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա կապիտալով կամ օտարերկրյա ապրանքային նշանի տակ հանդես եկող կազմակերպությունների գործունեության աջակցում:
- «Օտարերկրյա ներդրումներով կազմակերպություն» - Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստեղծված ցանկացած կազմակերպական-իրավական տեսակի կազմակերպություն, որի հիմնադիրը կամ մասնակիցն օտարերկրյա ներդրող է:
Հոդված 4. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. Ներդրումների իրավական կարգավորումը
- Հայաստանի Հանրապետությունում ներդրումների հետ կապված հարաբերությունները կարգավորում են սույն օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրական և ենթաօրենսդրական այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև միջազգային պայմանագրերով:
- Եթե Հայաստանի Հանրապետության կնքած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ կանոններ, քան բովանդակում է սույն օրենքը, ապա համապատասխան դեպքերում կիրառվում են միջազգային պայմանագրերի կանոնները:
- Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումների ներգրավման, ներդրումային ծրագրերի ուղեկցման և հետներդրումային սպասարկման գործառույթներն իրականացնում է Կառավարության սահմանած լիազոր մարմինը (այսուհետ` Լիազոր մարմին)։ Պետական մարմինների, Լիազոր մարմնի և ներդրողների միջև ներդրումների շրջանակներում փոխգործակցության մեխանիզմները սահմանվում են Կառավարության կողմից։»։
Հոդված 5. Օրենքի 3-րդ հոդվածում՝
- վերնագրում «Օտարերկրյաներդրումների» բառերը փոխարինել «Ներդրումների» բառերով,
- 1-ին մասում «Օտարերկրյաներդրողները» բառերը փոխարինել «Ներդրողները» բառերով,
- 2-րդ մասում հանել «օտարերկրյա» բառը:
Հոդված 6. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետում «բաժանմունքներ, մասնաճյուղեր և ներկայացուցչություններ » բառերը փոխարինել «առանձնացված ստորաբաժանումներ» բառերով։
Հոդված 7. Օրենքի 5-րդ հոդվածում՝
- վերնագրում «Օտարերկրյաներդրումների» բառերը փոխարինել «Ներդրումների» բառերով,
- 1-ին մասում «Օտարերկրյա ներդրումներն օտարերկրյա ներդրողի» բառերը փոխարինել «Ներդրումները ներդրողի» բառերով։
Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 12. Օտարերկրյա ներդրումներով կազմակերպությունների պետական գրանցումը կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների պետական հաշվառումը
Օտարերկրյա ներդրումներով կազմակերպությունները գրանցվում, իսկ դրանց առանձնացված ստորաբաժանումները հաշվառվում են «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով:»։
Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածում «նրա բաժանմունքների, մասնաճյուղերի, ներկայացուցչությունների» բառերը փոխարինել «դրա առանձնացված ստորաբաժանումների» բառերով:
Հոդված 10. Օրենքի ամբողջ տեքստում գոյականի եզակի և հոգնակի թվերով, ինչպես նաև համապատասխան հոլովաձևերով օգտագործված «ձեռնարկություն» բառը փոխարինել «կազմակերպություն» բառի համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 11. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ․
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
- Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
-
Discussed
16.10.2024 - 31.10.2024
-
Type
Law
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 633
Print