ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 19-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
5 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 19-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ ՝
- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2007 թվականի փետրվարի 2-ի «Թափոնի անձնագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 19-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հրամանի հավելվածի 2-րդ կետում «անվանումը» բառից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը» բառերը, «վայրը» բառը փոխարինել «և գործունեության վայրերը» բառերով, իսկ «ֆաքս» բառը հանել,
2) Հրամանի հավելվածի 3-րդ կետում «քանակությունը» բառից առաջ լրացնել «տարեկան» բառով,
3) Հրամանի հավելվածի 4-րդ կետում «1.4» թիվը փոխարինել «4.1» թվով, իսկ «H 6.1» բառերից հետո լրացնել «H 6.2» բառերով,
4) Հրամանի հավելվածի 6-րդ կետում «արդյունքներից» բառից հետո լրացնել «՝ արտադրության ընթացքում գոյացող թափոնների դեպքում կամ թափոնների ուսումնասիրության արդյունքներից՝ սպառման թափոնների դեպքում» կետադրական նշանը և բառերը,
5) Հրամանի հավելվածի 14-րդ կետում «արտադրողի» բառը փոխարինել «առաջացնողի» բառով, «200» թիվը՝ «20» թվով, իսկ «թունավոր» բառը հանել ։
- Սույն հրամանն ուժի ուժի մեջ է մտնում թափոնների անձնագրավորման համար էլեկտրոնային հարթակում ստեղծված համապատասխան բաժնի գործարկումից հետո:
Հ. ՍԻՄԻԴՅԱՆ
«----»----------2024թ.
-
Discussed
02.10.2024 - 18.10.2024
-
Type
Order
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 655
Print