Добавить в избранное

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 19-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

  

ՆԱԽԱԳԻԾ

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ

ՀՐԱՄԱՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 19-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   Ե Մ ՝

 

  1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2007 թվականի փետրվարի 2-ի «Թափոնի անձնագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 19-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հրամանի հավելվածի 2-րդ կետում «անվանումը» բառից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը» բառերը, «վայրը» բառը փոխարինել «և գործունեության վայրերը» բառերով, իսկ «ֆաքս» բառը հանել,

2) Հրամանի հավելվածի 3-րդ կետում «քանակությունը» բառից առաջ լրացնել «տարեկան» բառով,

3)  Հրամանի հավելվածի 4-րդ կետում «1.4» թիվը փոխարինել «4.1» թվով, իսկ «H 6.1» բառերից հետո լրացնել «H 6.2» բառերով,

4)  Հրամանի հավելվածի 6-րդ կետում «արդյունքներից» բառից հետո լրացնել                                           «՝ արտադրության ընթացքում գոյացող թափոնների դեպքում կամ թափոնների ուսումնասիրության արդյունքներից՝ սպառման թափոնների դեպքում» կետադրական նշանը և բառերը,

5)  Հրամանի հավելվածի 14-րդ կետում «արտադրողի» բառը փոխարինել «առաջացնողի» բառով,  «200» թիվը՝ «20» թվով, իսկ «թունավոր» բառը հանել ։

 

 

  1. Սույն հրամանն ուժի ուժի մեջ է մտնում թափոնների անձնագրավորման համար էլեկտրոնային հարթակում ստեղծված համապատասխան բաժնի գործարկումից հետո:

 

 

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

«----»----------2024թ.

 

  • Обсуждалось

    02.10.2024 - 18.10.2024

  • Тип

    Приказ

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 654

Принт

Связанные документы / ссылки