Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 47-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

——————— 2024 թվականի N ——— Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006  ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 47-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

            Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Թափոնների անձնագրավորման կարգը սահմանելու մասին» N 47-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) Որոշման N 1 հավելվածի.

ա. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Թափոններ առաջացնողները, համաձայն «Թափոնների մասին»  օրենքի 13-րդ հոդվածի 1.1-ին մասի, թափոնների անձնագրավորման համար «Բնապահպանության ոլորտի թվային ծառայությունների հարթակի» (այսուհետ՝ էլեկտրոնային հարթակ) միջոցով կազմում և ոլորտում լիազորված մարմնի համաձայնեցմանն են ներկայացնում թափոնների անձնագրերը:»,

բ. 11-րդ կետում «2 օրինակով ուղարկվում է տվյալ» բառերը փոխարինել «էլեկտրոնային  հարթակի միջոցով ներկայացվում է», իսկ «հաստատելուց հետո մեկ օրինակն ուղարկում է» բառերը՝ «էլեկտրոնային հարթակի միջոցով հաստատելով ծանուցում է ուղարկում»  բառերով,

գ. 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին կետով.

   «11.1 Թափոն առաջացնողի կողմից տվյալ տեսակի թափոնի համար նոր անձնագիր հաստատելու դեպքում, նախկինում հաստատված  անձնագիրն արխիվացվում է, նշելով նոր անձնագրի համարը և հաստատման ամսաթիվը։»,

դ. 12-րդ կետի  «բ» ենթակետում «և տվյալները» բառերը փոխարինել «կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը և գտնվելու ու գործունեության վայրերը» բառերով,

ե. 12-րդ կետի  «դ» ենթակետը «քանակությունը» բառից առաջ լրացնել «տարեկան» բառով։

2) Որոշման N 2 հավելվածում «գտնվելու» և «բնակության» բառերից հետո «վայրը» բառը փոխարինել «ու գործունեության վայրերը» բառերով, իսկ «200» թիվը՝ «20» թվով։

  1. Թափոն առաջացնողները մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը լիազոր մարմնի հետ թղթային տարբերակով համաձայնեցրած և հաստատած թափոնների անձնագրերը էլեկտրոնային փաստաթղթի փոխարկելու նպատակով կարող են էլեկտրոնային հարթակի միջոցով լիազոր մարմնի հետ համաձայնեցնել տվյալ թափոնի նոր անձնագիրը և հաստատել այն։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թափոնների անձնագրավորման համար էլեկտրոնային հարթակում ստեղծված համապատասխան բաժնի գործարկումից հետո:

 

  • Discussed

    02.10.2024 - 18.10.2024

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 593

Print

Related documents / links