ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 47-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
8 - За
-
3 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
——————— 2024 թվականի N ——— Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 47-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Թափոնների անձնագրավորման կարգը սահմանելու մասին» N 47-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) Որոշման N 1 հավելվածի.
ա. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Թափոններ առաջացնողները, համաձայն «Թափոնների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1.1-ին մասի, թափոնների անձնագրավորման համար «Բնապահպանության ոլորտի թվային ծառայությունների հարթակի» (այսուհետ՝ էլեկտրոնային հարթակ) միջոցով կազմում և ոլորտում լիազորված մարմնի համաձայնեցմանն են ներկայացնում թափոնների անձնագրերը:»,
բ. 11-րդ կետում «2 օրինակով ուղարկվում է տվյալ» բառերը փոխարինել «էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացվում է», իսկ «հաստատելուց հետո մեկ օրինակն ուղարկում է» բառերը՝ «էլեկտրոնային հարթակի միջոցով հաստատելով ծանուցում է ուղարկում» բառերով,
գ. 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին կետով.
«11.1 Թափոն առաջացնողի կողմից տվյալ տեսակի թափոնի համար նոր անձնագիր հաստատելու դեպքում, նախկինում հաստատված անձնագիրն արխիվացվում է, նշելով նոր անձնագրի համարը և հաստատման ամսաթիվը։»,
դ. 12-րդ կետի «բ» ենթակետում «և տվյալները» բառերը փոխարինել «կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը և գտնվելու ու գործունեության վայրերը» բառերով,
ե. 12-րդ կետի «դ» ենթակետը «քանակությունը» բառից առաջ լրացնել «տարեկան» բառով։
2) Որոշման N 2 հավելվածում «գտնվելու» և «բնակության» բառերից հետո «վայրը» բառը փոխարինել «ու գործունեության վայրերը» բառերով, իսկ «200» թիվը՝ «20» թվով։
- Թափոն առաջացնողները մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը լիազոր մարմնի հետ թղթային տարբերակով համաձայնեցրած և հաստատած թափոնների անձնագրերը էլեկտրոնային փաստաթղթի փոխարկելու նպատակով կարող են էլեկտրոնային հարթակի միջոցով լիազոր մարմնի հետ համաձայնեցնել տվյալ թափոնի նոր անձնագիրը և հաստատել այն։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թափոնների անձնագրավորման համար էլեկտրոնային հարթակում ստեղծված համապատասխան բաժնի գործարկումից հետո:
-
Обсуждалось
02.10.2024 - 18.10.2024
-
Тип
Pешение
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 745
Принт