Add to favourites

The project has not been accepted

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2307 - Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__ __________ 2024 թվականի N -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2307 – Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» N 2307-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) Որոշման  1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1․ Սահմանել, որ 2024 թվականի ընթացքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող 7400 հատից ոչ ավելի ծավալով էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների (այսուհետ՝ ապրանքներ)՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծումը թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով։ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող 600 հատից ոչ ավելի ծավալով  ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծումը թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով՝ անմիջապես արտադրողի հետ կնքված դիլերական/դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա պաշտոնական ներկայացուցիչների կողմից ներմուծումներ իրականացնելու դեպքում։»։

2) Որոշման 3-րդ կետով հաստատված հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2․ Սույն որոշմամբ նախատեսված մաքսատուրքի սակագնային արտոնության կիրառման նպատակով հայտարարատուն Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով մաքսային հայտարարագրի ներկայացման համար սահմանված ժամկետում համապատասխան մաքսային մարմին է ներկայացնում մաքսային հայտարարագիրը։

 Անմիջապես արտադրողից դիլերական/դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա պաշտոնական ներկայացուցիչների կողմից ներմուծողը Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով մաքսային հայտարարագրի ներկայացման համար սահմանված ժամկետում համապատասխան մաքսային մարմին է ներկայացնում ներմուծվող մակնիշի արտադրողի հետ կնքված դիլերական/դիստրիբյուտորական հիմունքներով ավտոմեքենաների վաճառքի և երաշխիքային սպասարկման պայմանագրերը։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի  Հանրապետության

վարչապետ                                                                     Ն Փաշինյան

   2024, Երևան                            

  • Discussed

    27.09.2024 - 13.10.2024

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 906

Print

Related documents / links

Suggestions

Արեգ Ազիզբեկյան

07.10.2024

Իսկ ինչով է պայմանավորված անմիջապես դիլերից գնված լինելու պայմանը։ Ներկա պահին Վերին Լարսում, մեքենաները չեն թողնում անցնեն սահմանը ավելի քան 1 ամիս։ Տուժում են բոլորը, իսկ ավելի շատ ֆիզ անձինք։

See more