Արեգ Ազիզբեկյան
07.10.2024
Իսկ ինչով է պայմանավորված անմիջապես դիլերից գնված լինելու պայմանը։ Ներկա պահին Վերին Լարսում, մեքենաները չեն թողնում անցնեն սահմանը ավելի քան 1 ամիս։ Տուժում են բոլորը, իսկ ավելի շատ ֆիզ անձինք։
Նախագիծը չի ընդունվել
5 - Կողմ
5 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__ __________ 2024 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2307 – Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1․ Սահմանել, որ 2024 թվականի ընթացքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող 7400 հատից ոչ ավելի ծավալով էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների (այսուհետ՝ ապրանքներ)՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծումը թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով։ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող 600 հատից ոչ ավելի ծավալով ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծումը թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով՝ անմիջապես արտադրողի հետ կնքված դիլերական/դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա պաշտոնական ներկայացուցիչների կողմից ներմուծումներ իրականացնելու դեպքում։»։
2) Որոշման 3-րդ կետով հաստատված հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2․ Սույն որոշմամբ նախատեսված մաքսատուրքի սակագնային արտոնության կիրառման նպատակով հայտարարատուն Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով մաքսային հայտարարագրի ներկայացման համար սահմանված ժամկետում համապատասխան մաքսային մարմին է ներկայացնում մաքսային հայտարարագիրը։
Անմիջապես արտադրողից դիլերական/դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա պաշտոնական ներկայացուցիչների կողմից ներմուծողը Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով մաքսային հայտարարագրի ներկայացման համար սահմանված ժամկետում համապատասխան մաքսային մարմին է ներկայացնում ներմուծվող մակնիշի արտադրողի հետ կնքված դիլերական/դիստրիբյուտորական հիմունքներով ավտոմեքենաների վաճառքի և երաշխիքային սպասարկման պայմանագրերը։»։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն․ Փաշինյան
2024, Երևան
Քննարկվել է
27.09.2024 - 13.10.2024
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Էկոնոմիկա
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 777
Տպել07.10.2024
Իսկ ինչով է պայմանավորված անմիջապես դիլերից գնված լինելու պայմանը։ Ներկա պահին Վերին Լարսում, մեքենաները չեն թողնում անցնեն սահմանը ավելի քան 1 ամիս։ Տուժում են բոլորը, իսկ ավելի շատ ֆիզ անձինք։