Արեգ Ազիզբեկյան
07.10.2024
Իսկ ինչով է պայմանավորված անմիջապես դիլերից գնված լինելու պայմանը։ Ներկա պահին Վերին Լարսում, մեքենաները չեն թողնում անցնեն սահմանը ավելի քան 1 ամիս։ Տուժում են բոլորը, իսկ ավելի շատ ֆիզ անձինք։
Նախագիծը չի ընդունվել
5 - Կողմ
5 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2307 – Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2307 – Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի /այսուհետ՝ նախագիծ/ ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 134 որոշման դրույթների կատարման անհրաժեշտությամբ։
Վերոնշյալ որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությանը 2024 և 2025 թվականների համար հատկացվել է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա՝ 8․0 հազ․ հատ չափաքանակով /յուրաքանչյուր տարի/, որի շրջանակներում նախատեսվում է կիրառել ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։
Ներկայումս գործող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2307-Ն որոշմամբ սահմանվել է սակագնային արտոնություն՝ 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող 7400 հատ քանակությամբ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման հանդեպ, որի գործողության ժամկետն ավարտվում է ս․թ․ դեկտեմբերի 31-ին։
Հարկ է նշել, որ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների բաշխման առաջին փուլում, 7400 հատ քանակությամբ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոց ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի արտոնությունը տրամադրվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներմուծումներ իրականացնողներին։ Մնացած 600 հատ քանակությամբ էլեկտրամոբիլների մասով նախատեսվում է պահել ռեզերվ՝ անմիջապես արտադրողից դիլերական/դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծումներ՝ պաշտոնական ներկայացուցիչներին ապահովագրելու նպատակով։ Հարկ է նշել, որ դեռևս 2022 թվականից ՀՀ ՊԵԿ առաջարկով Էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների հանդեպ սակագնային արտոնության կիրառման շրջանակներում՝ 600 հատ քանակությամբ էլեկտրամոբիլների մասով յուրաքանչյուր տարի նախատեսվել է պահել ռեզերվ՝ անմիջապես արտադրողից դիլերական/դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծումներ՝ պաշտոնական ներկայացուցիչներին ապահովագրելու նպատակով։
Համաձայն ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայք էջի` 2024 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով նախատեսված 7400 հատ քանակից մնացել է 1339 հատ տրանսպորտային միջոց, որի արդյունքում տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներից ստացված դիմումների հիման վրա անհրաժեշտություն է առաջացել իրականացնել նաև անմիջապես արտադրողից դիլերական/դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծումներ իրականացնող պաշտոնական ներկայացուցիչների համար նախատեսված ռեզերվ պահված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների բաշխման գործընթացը։
Նախագծով առաջարկվում է ապահովել Հայաստանի Հանրապետությանը 2024 թվականի համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակներում 8000 հատ տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ։
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
Նախագծի ընդունմամբ կապահովվի ԵՏՀ Խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 134 որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետություն էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով նախատեսված ներմուծման գործընթացը։
ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ն որոշմամբ հաստատված կառավարության ծրագրի 4.10-րդ կետով, որպես շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններ ամրագրված են մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության մշակումը` ուղղված արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը, ինչպես նաև կանաչ տնտեսության և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը:
6․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
7․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Քննարկվել է
27.09.2024 - 13.10.2024
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Էկոնոմիկա
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 890
Տպել07.10.2024
Իսկ ինչով է պայմանավորված անմիջապես դիլերից գնված լինելու պայմանը։ Ներկա պահին Վերին Լարսում, մեքենաները չեն թողնում անցնեն սահմանը ավելի քան 1 ամիս։ Տուժում են բոլորը, իսկ ավելի շատ ֆիզ անձինք։