NARINE KHACHATRYAN
10.10.2024
Նշված օրենքի 5-րդ հոդվածում գրված է, որ ապահովագրական ծածկույթը կազմում է առնվազն 250000 փախառության հատուկ իրավունք։ Ի՞նչ է դա նշանակում եւ որտե՞ղ կարող ենք տեսնել "փոխառության հատուկ իրավունք"-ի սահմանումը
2 - Agree
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2021 թվականի նոյեմբերի 15-ին Եվրոպական միությունը և Հայաստանի Հանրապետությունը ստորագրել են ՀՀ-ԵՄ «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը, որի հիմքում ավիացիոն անվտանգության, անվտանգային և օդային երթևեկության կառավարման ընդհանուր բարձր չափանիշներն են։ Համաձայնագրի դրույթներին համահունչ՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է ՀՀ օրենսդրությունը շարունակաբար համապատասխանեցնի ԵՄ ավիացիոն կանոնակարգին և չափանիշներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ավիացիոն անվտանգությունը, օդային երթևեկության կառավարումը, անվտանգությունը, շրջակա միջավայրը, տնտեսական կարգավորումները, մրցակցությունը, սպառողների պաշտպանությունը և սոցիալական բնագավառները: «Օդային փոխադրումներ իրականացնողներին և օդանավ շահագործողներին ներկայացվող ապահովագրական պահանջների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի դրույթներից և հանդիսանում է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության ավիացիոն ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման գործընթացի հերթական մասը։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս գործում է «Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» ՀՕ-81-Ն օրենքը, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության և oտարերկրյա օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը` նրանց գործունեության հետևանքով դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող փոխադրումների դեպքերում երրորդ անձանց, ուղևորներին, ուղեբեռին կամ բեռին պատճառված հնարավոր վնասները փոխհատուցելու համար: «Օդային փոխադրումներ իրականացնողներին և օդանավ շահագործողներին ներկայացվող ապահովագրական պահանջների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսված են ապահովագրական պահանջներին վերաբերվող ավելի լայն օրենսդրական կարգավորումներ։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։
4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի մշակումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
5․ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չկա:
Discussed
25.09.2024 - 11.10.2024
Type
Law
Area
Territorial administration and development
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 755
Print10.10.2024
Նշված օրենքի 5-րդ հոդվածում գրված է, որ ապահովագրական ծածկույթը կազմում է առնվազն 250000 փախառության հատուկ իրավունք։ Ի՞նչ է դա նշանակում եւ որտե՞ղ կարող ենք տեսնել "փոխառության հատուկ իրավունք"-ի սահմանումը
25.09.2024
Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի իրականացման հետ կապված օդային փոխադրողի կամ օդանավ շահագործողի և ապահովագրողի միջև կարող է առաջանալ վեճ, քանի որ պատերազմի կամ ահաբեկչության ռիսկերով պայմանավորված, երրորդ անձանց հասցվող վնասն ապահովագրողը (առավել ևս վերաապահովագրողը) երբեք չի հատուցի ընդհանուր փոխհատուցման սկզբունքով: