Добавить в избранное

ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2021 թվականի նոյեմբերի 15-ին Եվրոպական միությունը և Հայաստանի Հանրապետությունը ստորագրել են ՀՀ-ԵՄ «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը, որի հիմքում ավիացիոն անվտանգության, անվտանգային և օդային երթևեկության կառավարման ընդհանուր բարձր չափանիշներն են։ Համաձայնագրի դրույթներին համահունչ՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է ՀՀ օրենսդրությունը շարունակաբար համապատասխանեցնի ԵՄ ավիացիոն կանոնակարգին և չափանիշներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ավիացիոն անվտանգությունը, օդային երթևեկության կառավարումը, անվտանգությունը, շրջակա միջավայրը, տնտեսական կարգավորումները, մրցակցությունը, սպառողների պաշտպանությունը և սոցիալական բնագավառները: «Օդային փոխադրումներ իրականացնողներին և օդանավ շահագործողներին ներկայացվող ապահովագրական պահանջների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի դրույթներից և հանդիսանում է  Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության ավիացիոն ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման գործընթացի հերթական մասը։

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս գործում է «Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» ՀՕ-81-Ն օրենքը, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության և oտարերկրյա օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը` նրանց գործունեության հետևանքով դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող փոխադրումների դեպքերում երրորդ անձանց, ուղևորներին, ուղեբեռին կամ բեռին պատճառված հնարավոր վնասները փոխհատուցելու համար: «Օդային փոխադրումներ իրականացնողներին և օդանավ շահագործողներին ներկայացվող ապահովագրական պահանջների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսված են ապահովագրական պահանջներին վերաբերվող ավելի լայն օրենսդրական կարգավորումներ։

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

 

4 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի մշակումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

 

5 Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չկա:

  • Обсуждалось

    25.09.2024 - 11.10.2024

  • Тип

    Закон

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 754

Принт

Предложения

NARINE KHACHATRYAN

10.10.2024

Նշված օրենքի 5-րդ հոդվածում գրված է, որ ապահովագրական ծածկույթը կազմում է առնվազն 250000 փախառության հատուկ իրավունք։ Ի՞նչ է դա նշանակում եւ որտե՞ղ կարող ենք տեսնել "փոխառության հատուկ իրավունք"-ի սահմանումը

Հովհաննես Բուրմանյան

25.09.2024

Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի իրականացման հետ կապված օդային փոխադրողի կամ օդանավ շահագործողի և ապահովագրողի միջև կարող է առաջանալ վեճ, քանի որ պատերազմի կամ ահաբեկչության ռիսկերով պայմանավորված, երրորդ անձանց հասցվող վնասն ապահովագրողը (առավել ևս վերաապահովագրողը) երբեք չի հատուցի ընդհանուր փոխհատուցման սկզբունքով:

Узнать больше