Add to favourites

ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքի նպատակն է օդային փոխադրումներ իրականացնողների և օդանավ շահագործողների համար ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի (ավիացիոն ինժեներներ, տեխնիկներ, բորտօպերատորներ և ուղեկցորդներ), ուղեբեռի, բեռի և երրորդ անձանց նկատմամբ նվազագույն ապահովագրական պահանջների սահմանումը։

 

Հոդված 1․ Գործողության ոլորտը

  1. Սույն օրենքը կիրառվում է բոլոր օդային փոխադրումներ իրականացնողների և բոլոր օդանավ շահագործողների նկատմամբ, որոնք թռիչք են իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածքում, դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և Հայաստանի Հանրապետության տարածքով։
  2. Սույն օրենքով նախատեսված կարգավորումները չեն տարածվում․

1)     պետական այն օդանավերի վրա, որոնք նշված են 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 3(բ) հոդվածում.

2)     20 կիլոգրամից պակաս առավելագույն թռիչքային քաշ ունեցող օդանավի տեսակների վրա.

3)     ոտքով արձակվող թռչող ապարատների վրա (այդ թվում՝ շարժիչավոր պարապլաններ և դելտապլաններ).

4)     կապովի օդապարիկների վրա.

5)     օդապարուկների վրա.

6)     պարաշյուտների վրա (այդ թվում՝ պարասեյլինգ պարաշյուտներ).

7)     500 կիլոգրամից պակաս առավելագույն թռիչքային քաշով օդանավերի (այդ թվում՝ սավառնակներ) և գերթեթև թռչող ապարատներ վրա, որոնք՝

ա․    օգտագործվում են ոչ առևտրային նպատակներով, կամ

բ․     օգտագործվում են ներքին թռիչքային ուսուցման նպատակով, որի դեպքում չի ենթադրվում միջազգային սահմանների հատում,

3․ Սահմանված կարգավորումները կիրառելի են այնքանով, որքանով վերաբերում են սույն օրենքով նախատեսված ապահովագրական պարտավորություններին՝ կապված պատերազմի և ահաբեկչության ռիսկերի հետ։

4․ Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշումով։

 

Հոդված 2․ Օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները

  1. Սույն օրենքի իմաստով՝

1)     «օդային փոխադրող»՝ օդային փոխադրումներ իրականացնող կազմակերպություն, որն ունի կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման գործող հավաստագիր.

2)     «օդանավ շահագործող»՝ օդային փոխադրող չհանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը օգտագործում է կամ շահագործում է օդանավը.

3)     «թռիչք»՝

ա․    ուղևորների և չգրանցված ուղեբեռի դեպքում՝ օդանավով ուղևորների տեղափոխման ժամանակահատվածը, այդ թվում՝ օդանավ բարձրանալը և օդանավից իջնելը.

բ․     բեռի և գրանցված ուղեբեռի դեպքում՝ ուղեբեռի և բեռի տեղափոխման ժամանակահատվածը՝ օդային փոխադրողին ուղեբեռը կամ բեռը հանձնելու պահից մինչև նշված ստացողին դրանց տրամադրման պահը.

գ․     երրորդ անձանց դեպքում՝ օդանավի օգտագործումը գետնավարման կամ իրական վերասլացքի նպատակով դրա շարժիչներին սնուցման մատակարարման պահից մինչև այն պահը, երբ այն գտնվում է գետնի մակերևույթին, և դրա շարժիչների աշխատանքը լիովին դադարեցվել է, ինչպես նաև օդանավի շարժը քարշակող կամ հրող տրանսպորտային միջոցների կամ այն ուժերի օգնությամբ, որոնք բնորոշ են օդանավի վարման և վերելքի համար, մասնավորապես՝ օդի հոսքերը.

4)     «Առավելագույն թռիչքային քաշ (այսուհետ՝ ԱԹՔ)»` օդանավի հավաստագրված փաստաթղթերում նշված՝ օդանավի բոլոր տեսակներին բնորոշ հաստատված մեծությանը համապատասխանող քաշ.

5)     «ուղևոր»՝ ցանկացած անձ, որը գտնվում է օդանավում օդային փոխադրողի կամ օդանավ շահագործողի թույլտվությամբ՝ բացառությամբ թռիչքային անձնակազմում ընդգրկված անդամների.

6)     «երրորդ անձ»՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ՝ բացառությամբ ուղևորների, ինչպես նաև թռիչքային անձնակազմում ընդգրկված անդամների.

7)     «առևտրային փոխադրումներ»՝ փոխադրումներ վարձատրության և (կամ) վարձակալության դիմաց։

 

Հոդված 3․ Ապահովագրության սկզբունքները

  1. Օդային փոխադրողների և օդանավ շահագործողների ապահովագրությունն իրականացվում է սույն օրենքի համաձայն՝ ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի, ուղեբեռների, բեռների և երրորդ անձանց նկատմամբ հատուկ ավիացիոն պատասխանատվության առումով։ Ապահովագրվող ռիսկերի թվին են դասվում ռազմական գործողությունները, ահաբեկչությունը, օդանավի հափշտակումը, դիվերսիոն գործողությունները, օդանավի անօրինական զավթումը և քաղաքացիական խռովությունները։
  2. Օդային փոխադրողները և օդանավ շահագործողները ապահովում են, որ ապահովագրական ծածկույթ առկա լինի յուրաքանչյուր թռիչքի համար՝ անկախ այն հանգամանքից, թե շահագործվող օդանավը նրանց տնօրինման ներքո գտնվում է սեփականության իրավունքով թե որևէ վարձակալության համաձայնագրով, կամ համատեղ գործունեություն իրականացնելու կամ համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության (ֆրանչայզինգի), համատեղ օգտագործման ծածկագրերի կամ ցանկացած այլ նույնանման պայմանագրով։
  3. Սույն օրենքը չի հակասում այն պատասխանատվությանը վերաբերող կանոններին, որը ծագում է միջազգային կոնվենցիաներից։

 

Հոդված 4․ Համապատասխանությունը

  1. Օդային փոխադրողները և անհրաժեշտության դեպքում՝ օդանավ շահագործողներն ապացուցում են սույն օրենքում սահմանված ապահովագրական պահանջներին համապատասխանությունը՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին ի պահ հանձնելով ապահովագրական սերտիֆիկատը (վկայականը) կամ գործող ապահովագրության այլ ապացույցներ։
  2. Ապահովագրական շուկայի գործունեության խափանման բացառիկ դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին կետի կիրառման ժամանակավոր հատուկ դրույթներ։

 

Հոդված 5․ Ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի, ուղեբեռի և բեռի նկատմամբ պատասխանատվության ապահովագրությունը

1․ Ուղևորների նկատմամբ պատասխանատվության մասով նվազագույն ապահովագրական ծածկույթը, բացառությամբ 2 700 կգ կամ պակաս ԱԹՔ-ով օդանավով իրականացվող ոչ առևտրային փոխադրումների համար, կազմում է առնվազն 250 000 փոխառության հատուկ իրավունք (այսուհետ՝ ՓՀԻ)՝ մեկ ուղևորի համար։

2․ Թռիչքային և սպասարկող անձնակազմի նկատմամբ պատասխանատվության մասով նվազագույն ապահովագրական ծածկույթը, բացառությամբ 2 700 կգ կամ պակաս ԱԹՔ-ով օդանավով իրականացվող ոչ առևտրային փոխադրումների համար, կազմում է առնվազն 250 000 փոխառության հատուկ իրավունք՝ յուրաքանչյուր անդամի համար։

3․ 2 700 կգ կամ պակաս ԱԹՔ-ով օդանավով իրականացվող ոչ առևտրային փոխադրումների համար նվազագույն ապահովագրական ծածկույթը կազմում է առնվազն 100 000 ՓՀԻ՝ մեկ ուղևորի համար։

  1. Ուղեբեռի նկատմամբ պատասխանատվության մասով նվազագույն ապահովագրական ծածկույթը կազմում է 1288 ՓՀԻ՝ առևտրային փոխադրումների շրջանակում մեկ ուղևորի համար։
  2. Բեռի նկատմամբ պատասխանատվության մասով նվազագույն ապահովագրական ծածկույթը կազմում է 22 ՓՀԻ՝ առևտրային փոխադրումների շրջանակում մեկ կիլոգրամի համար։
  3. Սույն հոդվածում նշված արժեքները կարող են փոփոխվել, եթե համապատասխան միջազգային պայմանագրերում կատարված փոփոխությունների արդյունքում ի հայտ է գալիս այդպիսի անհրաժեշտություն։

 

Հոդված 6․ Երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրությունը

  1. Երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության մասով՝ մեկ պատահարի համար նվազագույն ապահովագրական ծածկույթը յուրաքանչյուր օդանավի դեպքում կազմում է՝

Կատեգորիա

ԱԹՔ
(կգ)

Նվազագույն ապահովագրության
ծածկույթ (միլիոն ՓՀԻ)

1

< 500

0,75

2

< 1000

1,5

3

< 2700

3

4

< 6000

7

5

< 12000

18

6

< 25000

80

7

< 50000

150

8

< 200000

300

9

< 500000

500

10

≥ 500000

700

 

2․ Եթե պատերազմի կամ ահաբեկչության ռիսկերով պայմանավորված, երրորդ անձանց հասցվող վնասի ապահովագրական ծածկույթը հասանելի չէ օդային փոխադրողին կամ օդանավ շահագործողին յուրաքանչյուր պատահարի փոխհատուցման սկզբունքով, այդ օդային փոխադրողը կամ օդանավ շահագործողը կարող է կատարել այդ ռիսկերն ապահովագրելու իր պարտավորությունը՝ ապահովագրելով դրանք ընդհանուր փոխհատուցման սկզբունքով։ Ընդհանուր փոխհատուցումը առնվազն համարժեք պետք է լինի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան գումարին։

  1. Սույն հոդվածում նշված արժեքները կարող են փոփոխվել, եթե համապատասխան միջազգային պայմանագրերում կատարված փոփոխությունների արդյունքում ի հայտ է գալիս այդպիսի անհրաժեշտություն

 

Հոդված 7․ Կատարման ապահովումը և պատասխանատվության միջոցները

  1. «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի քաղաքականությունը մշակող և իրականացնող համապատասխան նախարարությունը և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ` ավիացիոն իշխանություններ) յուրաքանչյուրն իր մասով ապահովում են, որ օդային փոխադրողները և օդանավ շահագործողները կատարեն սույն օրենքի պահանջները։
  2. Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները օտարերկրյա գրանցում ունեցող օդային փոխադրողներից կամ օդանավ շահագործողներից, որոնք թռիչքներ են իրականացնում Հայաստանի Հանրապետության օդային տարածքով կարող են պահանջել սույն օրենքում սահմանված ապահովագրական պահանջների կատարման ապացույց։
  3. Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները անհրաժեշտության դեպքում օտարերկրյա գրանցում ունեցող օդային փոխադրողներից, օդանավ շահագործողներից կամ ապահովագրողից կարող են պահանջել լրացուցիչ ապացույցներ։
  4. Սույն օրենքի դրույթների խախտումներն առաջացնում են պատասխանատվություն՝ «Ավիացիայի մասին» օրենքի 47-րդ հոդվածով սահմանված կարգով: Սույն օրենքի խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցները պետք է լինեն արդյունավետ, համաչափ և ունենա կանխարգելիչ ազդեցություն։
  5. Եթե Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները չեն հավաստիացել սույն օրենքի պայմանների կատարման հարցում, ապա նրանք չեն թույլատրում օդանավի վերասլացքը, քանի դեռ համապատասխան օդային փոխադրողը կամ օդանավ շահագործողը սույն օրենքի համաձայն չի ներկայացրել պատշաճ ապահովագրական ծածկույթի ապացույց։

 

Հոդված 8․ Եզրափակիչ մաս

1․ «Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հունիսի 10-ի ՀՕ-81-Ն օրենքը ուժը կորցրած է ճանաչվում սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահից։

2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                        Վ․ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

  • Discussed

    25.09.2024 - 11.10.2024

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 654

Print

Suggestions

NARINE KHACHATRYAN

10.10.2024

Նշված օրենքի 5-րդ հոդվածում գրված է, որ ապահովագրական ծածկույթը կազմում է առնվազն 250000 փախառության հատուկ իրավունք։ Ի՞նչ է դա նշանակում եւ որտե՞ղ կարող ենք տեսնել "փոխառության հատուկ իրավունք"-ի սահմանումը

Հովհաննես Բուրմանյան

25.09.2024

Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի իրականացման հետ կապված օդային փոխադրողի կամ օդանավ շահագործողի և ապահովագրողի միջև կարող է առաջանալ վեճ, քանի որ պատերազմի կամ ահաբեկչության ռիսկերով պայմանավորված, երրորդ անձանց հասցվող վնասն ապահովագրողը (առավել ևս վերաապահովագրողը) երբեք չի հատուցի ընդհանուր փոխհատուցման սկզբունքով:

See more