NARINE KHACHATRYAN
10.10.2024
Նշված օրենքի 5-րդ հոդվածում գրված է, որ ապահովագրական ծածկույթը կազմում է առնվազն 250000 փախառության հատուկ իրավունք։ Ի՞նչ է դա նշանակում եւ որտե՞ղ կարող ենք տեսնել "փոխառության հատուկ իրավունք"-ի սահմանումը
2 - Կողմ
2 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքի նպատակն է օդային փոխադրումներ իրականացնողների և օդանավ շահագործողների համար ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի (ավիացիոն ինժեներներ, տեխնիկներ, բորտօպերատորներ և ուղեկցորդներ), ուղեբեռի, բեռի և երրորդ անձանց նկատմամբ նվազագույն ապահովագրական պահանջների սահմանումը։
Հոդված 1․ Գործողության ոլորտը
1) պետական այն օդանավերի վրա, որոնք նշված են 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 3(բ) հոդվածում.
2) 20 կիլոգրամից պակաս առավելագույն թռիչքային քաշ ունեցող օդանավի տեսակների վրա.
3) ոտքով արձակվող թռչող ապարատների վրա (այդ թվում՝ շարժիչավոր պարապլաններ և դելտապլաններ).
4) կապովի օդապարիկների վրա.
5) օդապարուկների վրա.
6) պարաշյուտների վրա (այդ թվում՝ պարասեյլինգ պարաշյուտներ).
7) 500 կիլոգրամից պակաս առավելագույն թռիչքային քաշով օդանավերի (այդ թվում՝ սավառնակներ) և գերթեթև թռչող ապարատներ վրա, որոնք՝
ա․ օգտագործվում են ոչ առևտրային նպատակներով, կամ
բ․ օգտագործվում են ներքին թռիչքային ուսուցման նպատակով, որի դեպքում չի ենթադրվում միջազգային սահմանների հատում,
3․ Սահմանված կարգավորումները կիրառելի են այնքանով, որքանով վերաբերում են սույն օրենքով նախատեսված ապահովագրական պարտավորություններին՝ կապված պատերազմի և ահաբեկչության ռիսկերի հետ։
4․ Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշումով։
Հոդված 2․ Օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները
1) «օդային փոխադրող»՝ օդային փոխադրումներ իրականացնող կազմակերպություն, որն ունի կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման գործող հավաստագիր.
2) «օդանավ շահագործող»՝ օդային փոխադրող չհանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը օգտագործում է կամ շահագործում է օդանավը.
3) «թռիչք»՝
ա․ ուղևորների և չգրանցված ուղեբեռի դեպքում՝ օդանավով ուղևորների տեղափոխման ժամանակահատվածը, այդ թվում՝ օդանավ բարձրանալը և օդանավից իջնելը.
բ․ բեռի և գրանցված ուղեբեռի դեպքում՝ ուղեբեռի և բեռի տեղափոխման ժամանակահատվածը՝ օդային փոխադրողին ուղեբեռը կամ բեռը հանձնելու պահից մինչև նշված ստացողին դրանց տրամադրման պահը.
գ․ երրորդ անձանց դեպքում՝ օդանավի օգտագործումը գետնավարման կամ իրական վերասլացքի նպատակով դրա շարժիչներին սնուցման մատակարարման պահից մինչև այն պահը, երբ այն գտնվում է գետնի մակերևույթին, և դրա շարժիչների աշխատանքը լիովին դադարեցվել է, ինչպես նաև օդանավի շարժը քարշակող կամ հրող տրանսպորտային միջոցների կամ այն ուժերի օգնությամբ, որոնք բնորոշ են օդանավի վարման և վերելքի համար, մասնավորապես՝ օդի հոսքերը.
4) «Առավելագույն թռիչքային քաշ (այսուհետ՝ ԱԹՔ)»` օդանավի հավաստագրված փաստաթղթերում նշված՝ օդանավի բոլոր տեսակներին բնորոշ հաստատված մեծությանը համապատասխանող քաշ.
5) «ուղևոր»՝ ցանկացած անձ, որը գտնվում է օդանավում օդային փոխադրողի կամ օդանավ շահագործողի թույլտվությամբ՝ բացառությամբ թռիչքային անձնակազմում ընդգրկված անդամների.
6) «երրորդ անձ»՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ՝ բացառությամբ ուղևորների, ինչպես նաև թռիչքային անձնակազմում ընդգրկված անդամների.
7) «առևտրային փոխադրումներ»՝ փոխադրումներ վարձատրության և (կամ) վարձակալության դիմաց։
Հոդված 3․ Ապահովագրության սկզբունքները
Հոդված 4․ Համապատասխանությունը
Հոդված 5․ Ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի, ուղեբեռի և բեռի նկատմամբ պատասխանատվության ապահովագրությունը
1․ Ուղևորների նկատմամբ պատասխանատվության մասով նվազագույն ապահովագրական ծածկույթը, բացառությամբ 2 700 կգ կամ պակաս ԱԹՔ-ով օդանավով իրականացվող ոչ առևտրային փոխադրումների համար, կազմում է առնվազն 250 000 փոխառության հատուկ իրավունք (այսուհետ՝ ՓՀԻ)՝ մեկ ուղևորի համար։
2․ Թռիչքային և սպասարկող անձնակազմի նկատմամբ պատասխանատվության մասով նվազագույն ապահովագրական ծածկույթը, բացառությամբ 2 700 կգ կամ պակաս ԱԹՔ-ով օդանավով իրականացվող ոչ առևտրային փոխադրումների համար, կազմում է առնվազն 250 000 փոխառության հատուկ իրավունք՝ յուրաքանչյուր անդամի համար։
3․ 2 700 կգ կամ պակաս ԱԹՔ-ով օդանավով իրականացվող ոչ առևտրային փոխադրումների համար նվազագույն ապահովագրական ծածկույթը կազմում է առնվազն 100 000 ՓՀԻ՝ մեկ ուղևորի համար։
Հոդված 6․ Երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրությունը
Կատեգորիա |
ԱԹՔ |
Նվազագույն ապահովագրության |
1 |
< 500 |
0,75 |
2 |
< 1000 |
1,5 |
3 |
< 2700 |
3 |
4 |
< 6000 |
7 |
5 |
< 12000 |
18 |
6 |
< 25000 |
80 |
7 |
< 50000 |
150 |
8 |
< 200000 |
300 |
9 |
< 500000 |
500 |
10 |
≥ 500000 |
700 |
2․ Եթե պատերազմի կամ ահաբեկչության ռիսկերով պայմանավորված, երրորդ անձանց հասցվող վնասի ապահովագրական ծածկույթը հասանելի չէ օդային փոխադրողին կամ օդանավ շահագործողին յուրաքանչյուր պատահարի փոխհատուցման սկզբունքով, այդ օդային փոխադրողը կամ օդանավ շահագործողը կարող է կատարել այդ ռիսկերն ապահովագրելու իր պարտավորությունը՝ ապահովագրելով դրանք ընդհանուր փոխհատուցման սկզբունքով։ Ընդհանուր փոխհատուցումը առնվազն համարժեք պետք է լինի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան գումարին։
Հոդված 7․ Կատարման ապահովումը և պատասխանատվության միջոցները
Հոդված 8․ Եզրափակիչ մաս
1․ «Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հունիսի 10-ի ՀՕ-81-Ն օրենքը ուժը կորցրած է ճանաչվում սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահից։
2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Վ․ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
Քննարկվել է
25.09.2024 - 11.10.2024
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 635
Տպել10.10.2024
Նշված օրենքի 5-րդ հոդվածում գրված է, որ ապահովագրական ծածկույթը կազմում է առնվազն 250000 փախառության հատուկ իրավունք։ Ի՞նչ է դա նշանակում եւ որտե՞ղ կարող ենք տեսնել "փոխառության հատուկ իրավունք"-ի սահմանումը
25.09.2024
Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի իրականացման հետ կապված օդային փոխադրողի կամ օդանավ շահագործողի և ապահովագրողի միջև կարող է առաջանալ վեճ, քանի որ պատերազմի կամ ահաբեկչության ռիսկերով պայմանավորված, երրորդ անձանց հասցվող վնասն ապահովագրողը (առավել ևս վերաապահովագրողը) երբեք չի հատուցի ընդհանուր փոխհատուցման սկզբունքով: