Հիշել նախագիծը

ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Օդային փոխադրումներ իրականացնողներին և օդանավ շահագործողներին ներկայացվող ապահովագրական պահանջների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի դրույթներից և հանդիսանում է  Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության ավիացիոն ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման գործընթացի հերթական մասը։

  • Քննարկվել է

    25.09.2024 - 11.10.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 749

Տպել

Առաջարկներ`

NARINE KHACHATRYAN

10.10.2024

Նշված օրենքի 5-րդ հոդվածում գրված է, որ ապահովագրական ծածկույթը կազմում է առնվազն 250000 փախառության հատուկ իրավունք։ Ի՞նչ է դա նշանակում եւ որտե՞ղ կարող ենք տեսնել "փոխառության հատուկ իրավունք"-ի սահմանումը

Հովհաննես Բուրմանյան

25.09.2024

Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի իրականացման հետ կապված օդային փոխադրողի կամ օդանավ շահագործողի և ապահովագրողի միջև կարող է առաջանալ վեճ, քանի որ պատերազմի կամ ահաբեկչության ռիսկերով պայմանավորված, երրորդ անձանց հասցվող վնասն ապահովագրողը (առավել ևս վերաապահովագրողը) երբեք չի հատուցի ընդհանուր փոխհատուցման սկզբունքով:

Տեսնել ավելին