ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
_______________________ 2024 թվականի N ____ - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 397-Ն որոշման հավելվածով սահմանված պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկի 13-րդ բաժնի 13․2-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.
«
13.2. Առողջապահություն |
|||
595. |
Սոցիալական փաթեթի առողջության ապահովագրության ծառայության բազային փաթեթի մեջ մտնող հիմնական բժշկական ծառայությունների և դեղերի կողմնորոշիչ գները կարգավորող միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի արձանագրություններ, որոշումներ, խորհրդակցությունների, քննարկումների ամփոփագրեր, արդյունքների վերլուծություններ, այլ փաստաթղթեր |
5 տ. |
|
596. |
Սոցիալական փաթեթի առողջության ապահովագրության ծառայության բազային փաթեթի մեջ մտնող հիմնական բժշկական ծառայությունների և դեղերի կողմնորոշիչ գները կարգավորող միջգերատեսչական հանձնաժողովի սահմանած հիմնական բժշկական ծառայությունների և դեղերի, դրանց կողմնորոշիչ գների ցանկեր |
մ.ն.փ. |
|
597. |
Սոցիալական փաթեթի շահառուների անվճար բժշկական օգնության ու սպասարկման հավաստագրերի տրամադրման գրանցամատյաններ |
25 տ. |
|
598. |
Սոցիալական փաթեթի շահառուների` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունքից օգտվելու ուղեցույցներ |
մ.ն.փ. |
|
599. |
Բուժաշխատողների մասնագիտական գործունեության և շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերի տրամադրման գրանցամատյան |
50 տ. |
|
600. |
Փաստաթղթեր բնակչության հիգիենիկ և հակահամաճարակային անվտանգության ապահովման համար պետական հսկողության իրականացման, շրջակա միջավայրի գործոնների ազդեցության ուսումնասիրությունների վերաբերյալ (ամփոփագրեր, զեկուցագրեր, ստուգաթերթեր, հանձնարարականներ, այլ փաստաթղթեր) |
5 տ. |
|
601. |
ժամանակավոր անաշխատունակության թերթիկների հաշվառման էլեկտրոնային մատյան |
5 տ. |
|
602. |
Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում գրանցված անձանց բժշկական քարտեր՝ |
|
|
|
1) մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտ |
10 տ. |
|
|
2) երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտ (աղջիկ, տղա) |
10 տ. (1) |
(1) երեխայի 18 տարին լրանալուց հետո |
|
3) երեխայի շարունակական հսկողության քարտ |
10 տ. (1) |
(1) երեխայի 18 տարին լրանալուց հետո |
603. |
Բժշկական հաստատություններում բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում վարվող գրանցամատյաններ |
10 տ․ |
|
604. |
Հղի կանանց և ծննդկանի անհատական քարտ |
50 տ. |
|
605. |
Ծննդաբերությունների պատմագրեր |
50 տ. |
|
606. |
մշտ. |
|
|
607. |
Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտների հիվանդության պատմագրեր |
25 տ. (1) |
(1) գիտահետազոտական նշանակություն ունեցող հիվանդության պատմությունները` մշտ. |
608․ |
Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման քարտ |
10տ. |
|
609․ |
Գործիքային ախտորոշիչ հետազոտությունների լուսապատճեններ (լուսանկարներ) կամ ժապավեններ կամ էլեկտրոնային կրիչներ |
5 տ. |
|
609․1. |
Լաբորատոր հետազոտական փաստաթղթավորված տեղեկատվություն (թղթային և/կամ էլեկտրոնային) |
|
|
|
1) փաստաթղթեր, այդ թվում՝ նախահետազոտական, հետազոտական և հետհետազոտական գործընթացի վերաբերյալ |
5 տ. |
|
|
2)գրանցամատյաններ (արձանագրություններ), այդ թվում՝ նախահետազոտական, հետազոտական և հետհետազոտական գործընթացի վերաբերյալ |
5 տ. |
|
|
3) հաշվետվություններ, այդ թվում՝ տարեկան, եռամսյակային, ամսական |
5 տ. |
|
609․2. |
Կանխարգելիչ պատվաստումների քարտ |
50 տ. |
|
»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2024թ. ...................... ........
Երևան
-
Discussed
24.09.2024 - 09.10.2024
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 1179
Print