Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

_______________________ 2024 թվականի       N ____ - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 397-Ն որոշման հավելվածով սահմանված պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկի 13-րդ բաժնի 13․2-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.

«

13.2. Առողջապահություն

595.

Սոցիալական փաթեթի առողջության ապահովագրության ծառայության բազային փաթեթի մեջ մտնող հիմնական բժշկական ծառայությունների և դեղերի կողմնորոշիչ գները կարգավորող միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի արձանագրություններ, որոշումներ, խորհրդակցությունների, քննարկումների ամփոփագրեր, արդյունքների վերլուծություններ, այլ փաստաթղթեր

5 տ.

 

596.

Սոցիալական փաթեթի առողջության ապահովագրության ծառայության բազային փաթեթի մեջ մտնող հիմնական բժշկական ծառայությունների և դեղերի կողմնորոշիչ գները կարգավորող միջգերատեսչական հանձնաժողովի սահմանած հիմնական բժշկական ծառայությունների և դեղերի, դրանց կողմնորոշիչ գների ցանկեր

մ.ն.փ.

 

597.

Սոցիալական փաթեթի շահառուների անվճար բժշկական օգնության ու սպասարկման հավաստագրերի տրամադրման գրանցամատյաններ

25 տ.

 

598.

Սոցիալական փաթեթի շահառուների` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունքից օգտվելու ուղեցույցներ

մ.ն.փ.

 

599.

Բուժաշխատողների մասնագիտական գործունեության և շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերի տրամադրման գրանցամատյան

50 տ.

 

600.

Փաստաթղթեր բնակչության հիգիենիկ և հակահամաճարակային անվտանգության ապահովման համար պետական հսկողության իրականացման, շրջակա միջավայրի գործոնների ազդեցության ուսումնասիրությունների վերաբերյալ (ամփոփագրեր, զեկուցագրեր, ստուգաթերթեր, հանձնարարականներ, այլ փաստաթղթեր)

5 տ.

 

601.

 ժամանակավոր անաշխատունակության թերթիկների հաշվառման էլեկտրոնային մատյան

5 տ.

 

602.

 Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում գրանցված անձանց բժշկական քարտեր՝

 

 

 

1) մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտ

10 տ.

 

 

2) երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտ (աղջիկ, տղա)

10 տ. (1)

(1) երեխայի 18 տարին լրանալուց հետո

 

3) երեխայի շարունակական հսկողության քարտ

10 տ. (1)

(1) երեխայի 18 տարին լրանալուց հետո

603.

Բժշկական հաստատություններում բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում վարվող գրանցամատյաններ

10 տ․

 

604.

Հղի կանանց և ծննդկանի անհատական քարտ

50 տ.

 

605.

Ծննդաբերությունների պատմագրեր

50 տ.

 

606.

 

մշտ.

 

607.

Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտների հիվանդության պատմագրեր

 25 տ. (1)

 (1) գիտահետազոտական նշանակություն ունեցող հիվանդության պատմությունները` մշտ.

608․

Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման քարտ

10տ.

 

609․

Գործիքային ախտորոշիչ հետազոտությունների լուսապատճեններ (լուսանկարներ) կամ ժապավեններ կամ էլեկտրոնային կրիչներ

5 տ.

 

609․1.

 Լաբորատոր հետազոտական փաստաթղթավորված տեղեկատվություն (թղթային և/կամ էլեկտրոնային)

 

 

 

1) փաստաթղթեր, այդ թվում՝ նախահետազոտական, հետազոտական և հետհետազոտական գործընթացի վերաբերյալ

5 տ.

 

 

2)գրանցամատյաններ (արձանագրություններ), այդ թվում՝ նախահետազոտական, հետազոտական և հետհետազոտական գործընթացի վերաբերյալ

5 տ.

 

 

3) հաշվետվություններ, այդ թվում՝ տարեկան, եռամսյակային, ամսական

5 տ.

 

609․2.

Կանխարգելիչ պատվաստումների քարտ

 50 տ.

 

»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                     Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

  

2024թ. ...................... ........

Երևան

  • Обсуждалось

    24.09.2024 - 09.10.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1221

Принт

Связанные документы / ссылки