Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշ­­ման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայ­մա­նավորված է այն հանգամանքով, որ վերանայվել են արխիվային նշումով բժշկական փաստաթղթերի պահպանության ժամկետները, ինչպես նաև վերաձևակերպվել են բժշկական փաստաթղթերի անվանումները՝ համապատասխանեցնելով օրենսդրությամբ կիրառվող ձևակերպումներին։ Միաժամանակ, լաբորատոր գործունեությանն առնչվող բժշկական փաստաթղթերը նույնպես ընդգրկվել են պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի ցանկում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ գործունեությունը կանոնակարգող միջազգային ստանդարտները սահմանում են տեղեկատվության և՛ թղթային, և՛ էլեկտրոնային տարբերակների պատշաճ պահպանում և կառավարում, ուստի սույն նախագծով նախատեսվում է կիրառել լաբորատոր գործունեությանն առնչվող փաստաթղթերի արդի ձևակերպումները, իսկ պահպանման ժամկետները սահմանել առնվազն 5 տարի։

  • Discussed

    24.09.2024 - 09.10.2024

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1203

Print