Add to favourites
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
4 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 23.09.2024 10:00:24 | Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության «Վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի ձևը և հաստատելու մասին» որոշման նախագիծը տրանսպորտի բնագավառում կատարվող բարեփոխումների իմիտացիա է։ Նախագիծը իրականում պետք է միտված լինի մարդկաց կյանքի և առողջության պահպանմանը և բնապահպանական աղետների կանխարգելմանը, սակայն այնպիսի տպավորություն է, որ այն տուրք գանձելու և անիմաստ «թուղթ» տալու համար է մշակվել։ | Նախագիծը մշակվել է ԱԴՌ համաձայնագրի պահանջների ապահովման նպատակով և համապատասխանեցված է միջազգային փորձին | |
2 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 23.09.2024 10:00:24 | Մասնավորապես անհասկանալի է վտանգավոր բեռի ցիստեռնով փոխադրման դեպքում՝ ցիստեռնի տիպի հաստատումը և ցիստեռնի փորձաքննությունը որ մարմինն է իրականացնում։ Արդյոք մյուս տրանսպորտային միջոցները չպետք է ունենան համապատասխան կահավորվածություն և ով պետք է այն ստուգի։ Կամ կարելի է մտածել, որ տեխնիկական զննության համակարգը այնքան զարգացած է մեր երկրում, որ կարելի է հիմք ընդունել դրա արդյունքները (տեխնիկական զննությամբ համապատասխան պահանջներ նախատեսված չեն)։ | Որոշման նախագիծը մշակվել է ԱԴՌ համաձայնագրի պահանջներին համապատասխան, իսկ տեխնիկական զննության գործընթացը կանոնակարված է այլ իրավական ակտերով | |
3 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 23.09.2024 10:00:24 | Ընդհանուր առմամբ անգրագետ թարգմանությամբ որոշման նախագիծ է ներկայացվել, այլ բան սպասելի էլ չի։ | Ոչ կոմպետենտ կարծիք |