Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 23.09.2024 10:00:24 Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության «Վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի ձևը և հաստատելու մասին» որոշման նախագիծը տրանսպորտի բնագավառում կատարվող բարեփոխումների իմիտացիա է։ Նախագիծը իրականում պետք է միտված լինի մարդկաց կյանքի և առողջության պահպանմանը և բնապահպանական աղետների կանխարգելմանը, սակայն այնպիսի տպավորություն է, որ այն տուրք գանձելու և անիմաստ «թուղթ» տալու համար է մշակվել։ Նախագիծը մշակվել է ԱԴՌ համաձայնագրի պահանջների ապահովման նպատակով և համապատասխանեցված է միջազգային փորձին
2 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 23.09.2024 10:00:24 Մասնավորապես անհասկանալի է վտանգավոր բեռի ցիստեռնով փոխադրման դեպքում՝ ցիստեռնի տիպի հաստատումը և ցիստեռնի փորձաքննությունը որ մարմինն է իրականացնում։ Արդյոք մյուս տրանսպորտային միջոցները չպետք է ունենան համապատասխան կահավորվածություն և ով պետք է այն ստուգի։ Կամ կարելի է մտածել, որ տեխնիկական զննության համակարգը այնքան զարգացած է մեր երկրում, որ կարելի է հիմք ընդունել դրա արդյունքները (տեխնիկական զննությամբ համապատասխան պահանջներ նախատեսված չեն)։ Որոշման նախագիծը մշակվել է ԱԴՌ համաձայնագրի պահանջներին համապատասխան, իսկ տեխնիկական զննության գործընթացը կանոնակարված է այլ իրավական ակտերով
3 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 23.09.2024 10:00:24 Ընդհանուր առմամբ անգրագետ թարգմանությամբ որոշման նախագիծ է ներկայացվել, այլ բան սպասելի էլ չի։ Ոչ կոմպետենտ կարծիք