ՆԱԽԱԳՒԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

<<———>>——— 2024 թվականի N ————-Ն

 

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

 

Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ  կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

          1․  Հաստատել՝

  • վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի ձևը՝ համաձայն հավելված N 1-ի․
  • վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի տրման կարգը՝ համաձայն հավելված N 2-ի․

          2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության

<<——>>————2024թ․
N —————-Ն որոշման 

Ձև

 

Դիմերես

ՎԿԱՅԱԿԱՆ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ

CERTIFICATE OF APPROVAL FOR VEHICLES CARRYING CERTAIN DANGEROUS GOODS

 

Սույն վկայականը հավաստում է, որ ներքոնշյալ տրանսպորտային միջոցը համապատասխանում է «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» (ADR) Եվրոպական համաձայնագրով սահմանված պահանջներին:

This certificates testifies that the vehicle specified below fulfils the conditions prescribed by the European Agreement concerning the International Carriage of Dangerous Goods by Road (ADR).

 

1.Վկայական №

   Certificate №

 

2.Տրանսպորտային միջոց պատրաստողը

Vehicle manufacturer

3. Տրանսպորտային միջոցի նույնականացման համարը

Vehicle Identification №

4. Հաշվառման համարանիշը

Registration number (if any)

 

5. Փոխադրողի, օպերատորի կամ սեփականատիրոջ անվանումը և գտնվելու վայրը.

    Name and business address of carrier operator or owner:

6. Տրանսպորտային միջոցի նկարագրությունը.

    Description of vehicle:

7. Տրանսպորտային միջոցի նշանակությունը (ADR) Համաձայնագրի 9.1.1.2 կետի պահանջների համաձայն.

    Vehicle designation(s) according to 9.1.1.2 of ADR:

      EX/II                              EX/III                               FL                            OX                              AT                              MEMU

8.Դիմացկուն արգելակային համակարգ.

   Endurance braking system.

   □ Չի կիրառվում

         Not applicable

   □ Արդյունավետությունը (ADR) Համաձայնագրի 9.2.3.1 կետի պահանջների համաձայն բավարար է տրանսպորտային միավորի ____ տոննա  

        ընդհանուր զանգվածի համար.

        The effectiveness according 9.2.3.1 of ADR if sufficient for a total mass of the transport unit of _________ t:

 

9. Ներկառուցված ցիստեռնի (ների)/մարտկոց-տրանսպորտային միջոցի (եթե կիրառելի է)

    Description of the fixed tanh(s)/battery-vehicle (if any):

    9.1 Ցիստեռն պատրաստողը.

          Manufacturer of the tank_________________________________________________________________                

    9.2 Ցիստեռնի (ների)/մարտկոց-տրանսպորտային միջոցի հաստատման համարը.

          Approval number of the fixed tank(s)/battery-vehicle (if any):_________________________________________________________

    9.3 Արտադրողի կողմից տրված ցիստեռնի սերիական համարը/մարտկոց-տրանսպորտային միջոցի մասերի նշանակությունը.

         Tank manufacturer serial number/ identification of elements of battey-vehicle:___________________________________________

    9.4 Թողարկման տարեթիվը.

         Year of manufacture:___________________________________________________________________________________________

    9.5 Ցիստեռնի կոդը ըստ ADR 4.3.3.1 կամ 4.3.4.1 ենթաբաժինների.

          Tank code according to 4.3.3.1 or 4.3.4.1 of ADR:__________________________________________________________________

    9.6 Հատուկ նշումներ համաձայն ADR 6.8.4 բաժնի (եթե կիրառվել են)

          Special provisions according to 6.8.4 of ADR (if applicable)

10. Փոխադրելու համար թույլատրված վտանգավոր բեռներ.

     Dangerous goods authorized for the carriage:

Տրանսպորտային միջոցը համապատասխանում է 7-րդ կետում նշված տրանսպորտային միջոցների նշանակությունը(ները) սահմանող վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված պահանջներին:

The vehicle fulfils the condtions reguired for the carriage of dangerous goods assigned, to the vehicle designation(s) in № 7.

10.1 EX/II կամ EX/III տրանսպորտային միջոցի դեպքում                  □1-ին դասի բեռներ, ներառյալ J համապատասխանության խումբը

       In the case of EX/II or EX/III vehicle                                                      goods of Class 1 including compatibility group J

                                                                        □1-ին դասի բեռներ, բացառությամբ J համապատասխանության խումբը

                                                                                                                   goods of Class 1 excluding compatibility group J

10.2 Ավտոցիստեռնի/մարտկոց-տրանսպորտային  միջոցի դեպքում

        In the case of a tank-vehicle/battery-vehicle

      □կարող են փոխադրվել միայն 9-րդ կետով սահմանված ցանկացած հատուկ նշումներով և ցիստեռնի կոդի համաձայն թույլատրված նյութեր

         only the substances permitted under the tank code and any special provisions specified in № 9 may be carried or

      □կարող են փոխադրվել միայն հետևյալ նյութերը (դասը, համարը ՄԱԿ և, եթե պահանջվում է` փաթեթավորման խումբը և պատշաճ  

        բեռնաթափման անվանումը)

         only the following substances (Class, UN number, and if necessary packing group and proper and proper shipping name) may be carried

 

 

Կարող են փոխադրվել միայն նյութեր, որոնք ընդունակ չեն վտանգավոր փոխազդել իրանի նյութերի, միջադիրների, սարքավորումների և ներքին պաշտպանական երեսպատման հետ (եթե կիրառվել է):

Only substances which are not to react dangerously with the materials of the shell, gaskets, equipment and protective linings (if applicable) may be carried.

 

Դարձերես

 

11. Դիտողություններ.

      Remarks:

 

 

 

 

12. Ուժի մեջ է մինչև                                       Վկայականը տվող մարմնի կնիքը

      Valid until:                                                   Stamp of issuing service                                                                       

 

 

                                                                     Վայրը, ամսաթիվը, ստորագրությունը

                                                                           Place, Date, Signature

 

 

 

13. Գործողության ժամկետի երկարաձգում:

      Extensions of validity.

 

Գործողության ժամկետը երկարաձգված է մինչև

Validity extended until:

 

 

 

 

 

Վկայականը տվող մարմնի կնիքը, վայրը, ամսաթիվը, ստորագրությունը

Stamp of issuing service, Place, Date, Signature

 

 

 

 

 

 

Ծանոթություն. Սույն վկայականը պետք է վերադարձվի այն տրամադրող մարմնին. տրանսպորտային միջոցի շահագործումից հետո; եթե տրանսպորտային միջոցը փոխանցվել է 5-րդ կետում նշված այլ փոխադրողի, օպերատորի կամ սեփականատիրոջ; վկայականի գործողության ժամկետի ավարտից հետո; եթե էականորեն փոխվել են տրանսպորտային միջոցի մեկ կամ մի քանի հիմնական բնութագիրներ:

Note: The certificate shall be returned to theissuing service when the vehicle is takan out of service; if the vehicle is transferred to another carrier, operator or owner; as specified in to № 5; on expiry of the validity of the certificate; and if there is a material change in one or more essential characteristics of the vehicle.

 

 

1․ Վկայականը «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ) 9․1․3-րդ կետի պահանջներին համապատասխան պետք է լինի 210 մմ x 297 մմ (A4 ձեւաչափ), հիմնագույնը՝ սպիտակ, դիմերեսին՝ վերևի աջ անկյունից դեպի ներքևի ձախ անկյուն անկյունագծով 10 մմ հաստությամբ կարմիր հոծ գիծ։

2․ Յուրաքանչյուր վկայական պետք է համարակալվի հերթական համարով։

 

 

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության

<<——>>————2024թ․
N —————-Ն որոշման 

 

ԿԱՐԳ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐՄԱՆ

1․ Սույն կարգով սահմանվում են վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի (այսուհետ՝ տրանսպորտային միջոցի հաստատման վկայական) տրման հետ կապված հարաբերությունները։

2․ Տրանսպորտային միջոցի հաստատման վկայական ստանալու համար տրանսպորտային միջոցը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին․

  • Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան անցած լինի տեխնիկական զննություն․
  • կահավորված լինի թվային տախոգրաֆով և տեղորոշման համակարգով․
  • համապատասխանի <<Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին>> ՄՄ ՏԿ 018/2021 տեխնիկակական կանոնակարգի և ԱԴՌ համաձայնագրի 9․2-րդ գլխի պահանջներին․
  • ապահովի վտանգավոր բեռներ փոխադրելու Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները։

3․ Տրանսպորտային միջոցի վկայական ստանալու համար կարող են դիմել  իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, ովքեր սեփականության, կամ վարձակալության, կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցով իրականացնում են վտանգավոր բեռի փոխադրում։

4․ Տրանսպորտային միջոցի հաստատման վկայական ստանալու համար տրանսպորտի բնագավառի պետական լիազոր մարմին (այսուհետ՝ լիազոր մարմին) պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում․
  • տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիրը․
  • իրավաբանական անձի կամ անհատ ձեռնակատիրոջ պետական ռեգիստրի վկայականի պատճենը․
  • տրանսպորտային միջոցի վարձակալության կամ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը․
  • <<Պետական տուրքի մասին>> օրենքով նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը․
  • վտանգավոր բեռի ցիստեռնով փոխադրման դեպքում՝ ցիստեռնի տիպի հաստատման վկայականը և ցիստեռնի փորձաքննություն անցած լինելը հաստատող փաստաթուղթը։

5․ Տրանսպորտային միջոցի հաստատման վկայականը տրվում է մեկ տարի ժամկետով։

6․ Տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի ժամկետը լրանալուց հետո կարող է երկարաձգվել ևս մեկ տարի ժամկետով՝ վերջինս դարձերեսին կատարելով համապատասխան նշում, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան այն անցել է տեխնիկական զննություն և ներկայացվել է «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը։

  1. Տրանսպորտային միջոցի հաստատման վկայականը տրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում։

8․ Տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի տրամադրումը մերժվում է, եթե չեն ներկայացվել սույն կարգի 4-րդ կետում սահմանված փաստաթղթերն ամբողջովին կամ տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սամանված կարգով չի անցել տեխնիկական զննություն։ Մերժման վերաբերյալ 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է դիմումատուին՝ նշելով մերժման պատճառը։

9․ Լիազոր մարմինը վարում է տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի տրամադրման գրանցամատյան՝ համաձայն ձև 1-ի։

 

 

 

Ձև 1

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ

Հ/Հ

Վկայականի համարը

Տրման ամսաթիվը

Տրանսպորտային միջոցի

Փոխադրող կազմակերպության

Մակնիշը

Հաշվառման համարանիշը

Տեսակը

Անվանումը

Հասցեն

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի

աշխատակազմի ղեկավար                                               Ա. Հարությունյան

 

  • Discussed

    19.09.2024 - 06.10.2024

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 967

Print

Suggestions

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

23.09.2024

Ընդհանուր առմամբ անգրագետ թարգմանությամբ որոշման նախագիծ է ներկայացվել, այլ բան սպասելի էլ չի։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

23.09.2024

Մասնավորապես անհասկանալի է վտանգավոր բեռի ցիստեռնով փոխադրման դեպքում՝ ցիստեռնի տիպի հաստատումը և ցիստեռնի փորձաքննությունը որ մարմինն է իրականացնում։ Արդյոք մյուս տրանսպորտային միջոցները չպետք է ունենան համապատասխան կահավորվածություն և ով պետք է այն ստուգի։ Կամ կարելի է մտածել, որ տեխնիկական զննության համակարգը այնքան զարգացած է մեր երկրում, որ կարելի է հիմք ընդունել դրա արդյունքները (տեխնիկական զննությամբ համապատասխան պահանջներ նախատեսված չեն)։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

23.09.2024

Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության «Վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի ձևը և հաստատելու մասին» որոշման նախագիծը տրանսպորտի բնագավառում կատարվող բարեփոխումների իմիտացիա է։ Նախագիծը իրականում պետք է միտված լինի մարդկաց կյանքի և առողջության պահպանմանը և բնապահպանական աղետների կանխարգելմանը, սակայն այնպիսի տպավորություն է, որ այն տուրք գանձելու և անիմաստ «թուղթ» տալու համար է մշակվել։

See more