ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՂԱԿԱՁԵՎ ԱՅԳՈՒ 4-ՐԴ ՀԱՏՎԱԾԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Agree
-
13 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Երևան քաղաքի Oղակաձև այգու 4-րդ հատվածի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման
1. Անհրաժեշտությունը.
ՀՀ կառավարության 2006 թ. սեպտեմբերի 7-ի N 1402-Ն որոշմամբ հաստատված՝ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի (2006-2020 թթ.) իրականացման հիմնական միջոցառումների ծրագրի և Երևան քաղաքի ավագանու 2023 թ. դեկտեմբերի 26-ի N 46-Ա որոշմամբ հաստատված` Երևանի զարգացման 2024-2028 թթ. հնգամյա ծրագրի շրջանակներում մայրաքաղաքում հնոր այգիների հիմնումը, զբոսայգիների ու հանրային կանաչ տարածքների վերականգնումն ու զարգացումը, բնակիչների համար հարմարավետ կենսամիջավայրի ապահովումը, զբոսաշրջային գրավիչ էկոհամակարգի ձևավորումը, կլիմայական դիմակայունության բարձրացումը և օդի աղտոտվածության մակարդակի կրճատումը սահմանված են որպես առաջնահերթություններ:
Այս համատքեստում Օղակաձև այգու տարածքն այն առանձնահատուկ վայրերից է, որտեղ քաղաքային զբոսայգուն հարիր միջավայրի վերականգնումն էապես նպաստելու է բերված առաջնահերթույունների կյանքի կոչմանը: Համաքաղաքային նշանակության այս հանրային կանաչ տարածքում ֆունկցիոնալ գոտիների փոխկապվածության ու ճարտարապետական գրագետ լուծումների ապահովման, տարածքի արդյունավետ և նպատակային օգտագործման, շրջակա միջավայրի և պատմամշակութային հուշարձանների պահպանության ու դրանց՝ քաղաքային զբոսայգու միջավայրին ներդաշնակեցման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նշված տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ:
2. Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.
Քննարկվող հատվածում Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած տարածքում (այսուհետ՝ Տարածք) տարիների ընթացքում նվազել են ընդհանուր օգտագործման գոտիները՝ խաղահրապարակները, կանաչապատ տարածքները, զբոսավայրերը: Բացի այն, որ Տարածքում տեղակայվել կամ կառուցվել են տարաբնույթ և միջավայրին ոչ համահունչ շինություններ, նաև առկա են անկանոն, քաոտիկ տեղաբաշխված և բարեկարգ այգու կերպարն աղճատող՝ տարբեր եղանակներով ծանրաբեռնված տարածքներ: Այգում առկա են նաև ՀՀ կառավարության 07.10.2004 թ. N 1616-Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված հուշարձաններ: Նշված իրավիճակում գործնականորեն անհնար է ապահովել այգու՝ նպատակային նշանակությամբ օգտագործումը և դրա էկոհամակարգի կայունությունը: Դժվար է ապահովել նաև այգու պատշաճ խնամքը: Զբոսայգու որոշ հատվածներում բացակայում են ոռոգման ցանցերը: Ընդհանուր առմամբ՝ քաղաքացիների հանգիստն այգու հատկորոշված հատվածում պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ է Տարածքի հիմնանորոգում, բուսավերականգնում՝ դրա հետագա հատուկ խնամքի ապահովմամբ:
Անհրաժեշտ է բնապահպանական և ճարտարապետական փոխկապակցված լուծումներով վերականգնել այգին՝ այն վերածելով որպես միջազգային ստանդարտներին պատշաճող, հանգստի և ժամանցի կազմակերպման հնարավորությամբ քաղաքային զբոսայգու՝ բնակչության բոլոր տարիքային խմբերի համար հարմարավետությամբ ու ներառական լուծումներով:
3. Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը.
Տարածքի բարեկարգման, կանաչապատման և նպատակային օգտագործման համար անհրաժեշտ նախապայմաններ ապահովելու համար անհրաժեշտ է տարաբնույթ և միջավայրին ոչ համահունչ շինությունները, բարեկարգ այգու ստեղծմանը խաթարող ծանրաբեռնված տարածքներն ազատել այդ տարերայնորեն տեղակայված կառույցներից: Հենց այս նպատակով մշակվել է «Երևան քաղաքի Oղակաձև այգու 4-րդ հատվածի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է՝
- տարածքների ձեռք բերող սահմանել Երևան համայնքին.
- օտարման գործառույթների իրականացումը համակարգող և պատասխանատու մարմին ճանաչել Երևան համայնքին՝ ի դեմս Երևանի քաղաքապետի.
- սեփականության օտարման գործընթացը մեկնարկելու վերջնաժամկետ սամանել 2025 թվականի սեպտեմբերի 1-ը.
- հանրության գերակա շահ ճանաչված տարածքի և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման գործառույթները վերապահել Երևանի քաղաքապետին և այլն:
Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ մշակվել է Տարածքում այգու վերականգման ծրագիր, որի համաձայն հատակագծային օպտիմալ լուծումներով կստեղծվեն բարեկարգ ծառուղիներ ու ծաղկազարդ արահետներ, հետիոտնային շարժման համար ճեմուղիների և հետիոտն արահետների ցանց, ջրային մակերեսներ՝ շատրվաններ, հարթ կառույցներ, սպորտային գոտիներ, հանրության համար նախատեսված թենիսի չոր կորտեր ոչ միայն ակումբային տրամաբանությամբ, այլև՝ լայն հանրությանն ազատ հասանելի, ինչպես նաև՝ հաճախորդների սպասարկման և զբոսայգու շահագործման համար նախատեսված այլ կառույցներ, հեծանվային ուղիներ, աստիճաններ, թեքահարթակներ ու այլ տարրեր:
Այգու տարածքի արդյունավետ օգտագործման և շուրջտարյա գործունեության ծավալման հնարավորության նպատակով այգում կստեղծվեն կամ կվերակառուցվեն նաև փակ փոքրածավալ կառույցներ՝ սննդի սպասարկման կետ, սրճարան, ընտանեկան հանգստի և ժամանցի ոչ հիմնական շինություններ, հուշանվերների խանութ, hանրային միջոցառումների՝ համերգային և մշակութային ծրագրերի կազմակերպման միջավայրերի ապահովմամբ: Հանրապետական և տեղական նշանակության մի խումբ հուշարձանների առկայությունը կարող է նպաստել ճանաչողական զբոսաշրջության կազմակերպմանը՝ համալիր վերականգնելով այգում առկա պատմամշակութային ժառանգություն ռեսուրսը և ապահովելով դրանց շրջակայքի պատշաճ տեսքը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Երևանի քաղաքապետարան և «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում, միաժամանակ՝ Երևան համայնքի բյուջեում ֆինանսական հոսքերի փոփոխությունների մասով գնահատականը ավելի կհստակեցվի քաղաքաշինական ծրագրի իրականացման գործընթացը մեկնարկելու ժամանակ:
6. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Որոշման ընդունումը չի առաջացնում այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու կամ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չի առաջացնում:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծն ուղղակիորեն բխում է Երևան քաղաքի գլխավոր հատակագծից, Երևանի զարգացման 2024-2028 թթ. հնգամյա ծրագրից և նպաստում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2.7-րդ՝ «Քաղաքաշինություն» և 4.10-րդ՝ «Շրջակա միջավայրի պահպանություն» բաժինների շրջանակներում հռչակված հանձնառությունների իրականացմանը:
-
Discussed
03.09.2024 - 19.09.2024
-
Type
Decision
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 804
Print