Add to favourites

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՂԱԿԱՁԵՎ ԱՅԳՈՒ 4-ՐԴ ՀԱՏՎԱԾԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երևանի քաղաքապետարանի կողմից մշակվել է նախագիծը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 14-րդ կետը ներկայացվել է ՀՀ ՏԿԵՆ  նախագիծը  և դրա ընդունման հիմնավորումը՝ սահմանված կարգով շրջանառության մեջ դնելու համար և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով։

ՀՀ կառավարության 2006 թ. սեպտեմբերի 7-ի N 1402-Ն որոշմամբ հաստատված՝ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի (2006-2020 թթ.) իրականացման հիմնական միջոցառումների ծրագրի և Երևան քաղաքի ավագանու 2023 թ. դեկտեմբերի 26-ի N 46-Ա որոշմամբ հաստատված` Երևանի զարգացման 2024-2028 թթ. հնգամյա ծրագրի շրջանակներում մայրաքաղաքում նոր այգիների հիմնումը, զբոսայգիների ու հանրային կանաչ տարածքների վերականգնումն ու զարգացումը, բնակիչների համար հարմարավետ կենսամիջավայրի ապահովումը, զբոսաշրջային գրավիչ էկոհամակարգի ձևավորումը, կլիմայական դիմակայունության բարձրացումը և օդի աղտոտվածության մակարդակի կրճատումը սահմանված են որպես առաջնահերթություններ:

Այս համատքեստում Օղակաձև այգու տարածքն այն առանձնահատուկ վայրերից է, որտեղ քաղաքային զբոսայգուն հարիր միջավայրի վերականգնումն էապես նպաստելու է բերված առաջնահերթույունների կյանքի կոչմանը: Համաքաղաքային նշանակության այս հանրային կանաչ տարածքում ֆունկցիոնալ գոտիների փոխկապվածության ու ճարտարապետական գրագետ լուծումների ապահովման, տարածքի արդյունավետ և նպատակային օգտագործման, շրջակա միջավայրի և պատմամշակութային  հուշարձանների պահպանության ու դրանց՝ քաղաքային զբոսայգու միջավայրին ներդաշնակեցման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նշված տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ:

  • Discussed

    03.09.2024 - 19.09.2024

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 773

Print