Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

…………. դեկտեմբերի 2024 թվականի N ….-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Կառավարության 2023 թվականի փետրվարի 23-ի «Դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ հիգիենայի պարագաների չափաբաժինները, հանդերձանքի, անկողնային պարագաների չափաբաժինները և դրանց օգտագործման ժամկետները, սննդամթերքի միջին և մեկը մյուսով փոխարինելու չափաբաժինները սահմանելու մասին» N 245-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) Որոշման Հավելված 1-ի աղյուսակի «Հանդերձանք» վերտառությամբ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«

 

Հանդերձանք

 

 

 

1.

Տղամարդու կիսաբամբակյա երկարաթև պոլո շապիկ

հատ

2

1 տարի

2.

Տղամարդու կիսաբամբակյա կարճաթև պոլո շապիկ

հատ

2

1 տարի

3.

Տղամարդու տաբատ՝ սարժայից

հատ

2

1 տարի

4.

Տղամարդու սլիփոն կոշիկ՝ կտորից

զույգ

1

1 տարի

5.

Տղամարդու կաշվե ձմեռային կոշիկ

զույգ

1

2 տարի

6.

Տղամարդու կեպի՝ կտորից

հատ

1

1 տարի

7.

Տղամարդու բաճկոն սարժայից՝ թաքնված գլխանոցով

հատ

1

2 տարի

8.

Տղամարդու բամբակյա կամ կիսաբամբակյա ներքնազգեստ շապիկ

հատ

6

1 տարի

9.

Տղամարդու բամբակյա կամ կիսաբամբակյա ներքնազգեստ վարտիք

հատ

6

1 տարի

10.

Տղամարդու բամբակյա կամ կիսաբամբակյա գուլպա

զույգ

6

1 տարի

11.

Կանացի կիսաբամբակյա երկարաթև պոլո շապիկ

հատ

2

1 տարի

12.

Կանացի կիսաբամբակյա կարճաթև պոլո շապիկ

հատ

2

1 տարի

7.

Կանացի տաբատ՝ սարժայից

հատ

2

1 տարի

8.

Կանացի սլիփոն կոշիկ՝ կտորից

զույգ

1

1 տարի

9.

Կանացի կաշվե ձմեռային կոշիկ՝ առանց կրունկ

զույգ

1

2 տարի

10.

Կանացի կեպի՝ կտորից

հատ

1

1 տարի

11.

Կանացի բաճկոն սարժայից՝ թաքնված գլխանոցով

հատ

1

2 տարի

12.

Կնոջ շապիկ

հատ

4

1 տարի

13.

Կրծկալ, ներքնազգեստ

հատ

4

1 տարի

14.

Կնոջ բամբակյա կամ կիսաբամբակյա վարտիք

հատ

6

1 տարի

15.

Կնոջ բամբակյա կամ կիսաբամբակյա գուլպա

զույգ

3

1 տարի

16.

Կնոջ բամբակյա կամ կիսաբամբակյա զուգագուլպա

զույգ

4

1 տարի

17.

Հողաթափ կամ մաշիկ

զույգ

1

1 տարի

18.

Մանկական հագուստ՝ 1-3 տարեկան երեխաների առկայության դեպքում

լրակազմ

6

1 տարի

»,

2)Որոշման Հավելված 1-ի աղյուսակի «Հիգիենիկ պարագաներ» վերտառությամբ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«

 

Հիգիենիկ պարագաներ

 

 

 

1.

Հիգիենիկ փաթեթ հետևյալ պարագաներից՝

հավաքածու

1

շաբաթական

1.1

Օճառ` ձեռքի

գրամ

40

շաբաթական

1.2

Լոգանքի գել

միլիլիտր

20

շաբաթական

1.3

Շամպուն

միլիլիտր

20

շաբաթական

1.4

Մեկանգամյա օգտագործման երկսայրանի ածելի

հատ

1

շաբաթական

1.5

Սափրվելու մածուկ

միլիլիտր

10

շաբաթական

1.6

Ատամի մածուկ

միլիլիտր

6

շաբաթական

1.7

Ատամի խոզանակ

հատ

1

շաբաթական

1.8

Զուգարանի թուղթ

հատ

1

շաբաթական

2.

Լվացքի փոշի (1 կգ լվացքի հաշվարկով)

գրամ

100

ամսական

3.

Կանացի հիգիենայի միջոցներ

հատ

10

ամսական

»,

3) Որոշման Հավելված 2-ի աղյուսակում՝

ա) «Մակարոնեղեն» տողում երկու «30» թվերը փոխարինել «60» թվերով,

բ) «Բանջարաբոստանային մշակաբույսեր» կետի երկրորդ տողի  «Բանջարաբոստանային մշակաբույսեր» բառերից հետո լրացնել «(լոլիկ, կաղամբ, գազար, պղպեղ, դդմիկ, սմբուկ, կանաչեղեն, սեզոնային այլ բանջարեղեն)» բառերը,

գ) «Միրգ» տողում «Միրգ» բառից հետո լրացնել «(խնձոր, նարինջ, բանան, սեզոնային մրգեր)» բառերը, ինչպես նաև առաջին «200» թիվը փոխարինել «400» թվով,

դ) «Պանիր» բառից հետո հանել «՝ ամսական 15 օր» բառերը, ինչպես նաև նույն տողում երկրորդ «25» թիվը փոխարինել «35» թվով,

ե) «Միս և մսամթերք (միս ոսկորով)» տողում «15» թիվը փոխարինել «8» թվով, ինչպես նաև այդ տողից հետո լրացնել հետևյալ տողը՝

«

Թռչնի միս (ոսկորով)՝ ամսական 15 օր

գրամ

90 (180)

90  180)

»,

զ) «Հավի ձու՝ ամսական 10 օր» տողում «10» թիվը փոխարինել «15» թվով,

է) 10-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«

10. Այլ մթերք

 

 

 

Շաքար, շաքարավազ

գրամ

50

70

Կերակրի աղ՝ յոդացված[1]

գրամ

20

20

Սև կամ կանաչ թեյ (թեյաբույսեր)

գրամ

5

5

Սուրճ կամ լուծվող սուրճ

գրամ

30

30

Կարմիր կամ սև պղպեղ

գրամ

3

3

Տոմատի մածուկ, մանանեխ կամ այլ սոուսներ

գրամ

5

5

Դափնետերև

գրամ

0.1

0.1

»:

4) «Չորս և ավելի ժամ տևողությամբ փոխադրման դեպքում կալանավորված անձին կամ դատապարտյալին տրվող սննդի չափաբաժինները» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Չորս և ավելի ժամ տևողությամբ փոխադրման դեպքում կալանավորված անձին կամ դատապարտյալին տրվող սնունդը պետք է հագեցված լինի սննդի անհրաժեշտ կալորիականությամբ, ինչպես նաև պարունակի օրգանիզմին անհրաժեշտ   սննդարար նյութեր»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                                              Ն. Փաշինյան

 

[1] Սույն հավելվածում նշված կերակրի աղի 5 գրամը կիրառվում է սննդի պատրաստման ընթացքում, իսկ 15 գրամը տրամադրվում է դատապարտյալին՝ առձեռն:

  • Discussed

    29.08.2024 - 13.09.2024

  • Type

    Decision

  • Area

    Justice, Penitentiary

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 919

Print