The project has not been accepted
Ոլորտին իրազեկ փորձագետների, մասնագետների աշխատանքային խմբի կողմից կազմակերպության գործունեության գնահատման չափանիշներն ըստ իրականացման վայրի հաստատելու մասին
-
1 - Agree
-
4 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՈԼՈՐՏԻՆ ԻՐԱԶԵԿ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ
- Անհրաժեշտությունը․
Սույն փաստաթղթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 21-ի «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 6-ի № 426 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 418-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի կիրարկման ապահովմամբ։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները․
«Ստանդարտացման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3․1-ին կետով սահմանված պահանջի կատարումն ապահովելու նպատակով Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 6-ի № 426 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որը հաստատվել է 2024 թվականի մարտի 21-ի № 418-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում)։
Որոշմամբ սահմանված մրցանակաբաշխության մասնակցության հայտերի ընդունման ժամկետից հետո հայտերում և կից փաստաթղթերում ներկայացված գործունեության տեսակների ուսումնասիրության, բազմակողմանի գնահատման, որակի բնագավառում մրցութային աշխատանքներն իրականացնելու նպատակով և Որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետով սահմանված հայտերի ընդունման ժամկետից հետո հայտերում և կից փաստաթղթերում ներկայացված գործունեության տեսակների ուսումնասիրության, բազմակողմանի գնահատման, որակի բնագավառում մրցութային աշխատանքներն իրականացնելու նպատակով ստանդարտացման ազգային մարմնի ղեկավարը 3 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է աուդիտորների, համապատասխան ոլորտին իրազեկ փորձագետների (պետական, գիտական, սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների) աշխատանքային խմբի (այսուհետ՝ աշխատանքային խումբ) կազմը և գործունեության կարգը: Իսկ այդ մասնագետների աշխատանքային խմբի կողմից կազմակերպության ըստ իրականացման վայրի գործունեության գնահատման չափանիշները սահմանվում են սույն նախագծով։
Նախագծի մշակման համար ուսումնասիրվել են նաև որակի ապահովմանն ուղղված ԱՊՀ և ԵՄ նմանատիպ մրցանակաբաշխության միջոցառումները կարգավորող փաստաթղթերը։
- Կարգավորման նպատակը և բնույթը․
Նախագծով առաջարկվում է հաստատել արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ շնորհող մրցանակաբաշխության աուդիտորների, համապատասխան ոլորտին իրազեկ փորձագետների (պետական, գիտական, սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների) աշխատանքային խմբի կողմից կազմակերպության ըստ իրականացման վայրի գործունեության գնահատման չափանիշները ։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․ Նախագիծը մշակվել է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության և Էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կլինի ապահովելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 21-ի «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 6-ի № 426 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 418-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պահանջը։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. Ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։
Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։
-
Discussed
19.08.2024 - 05.09.2024
-
Type
Order Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 774
Print