Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

Ոլորտին իրազեկ փորձագետների, մասնագետների աշխատանքային խմբի կողմից կազմակերպության գործունեության գնահատման չափանիշներն ըստ իրականացման վայրի հաստատելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈԼՈՐՏԻՆ ԻՐԱԶԵԿ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ

 

  1. Անհրաժեշտությունը

Սույն փաստաթղթի  մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 21-ի «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 6-ի № 426 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 418-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի կիրարկման ապահովմամբ։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 «Ստանդարտացման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3․1-ին կետով սահմանված պահանջի կատարումն ապահովելու նպատակով Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 6-ի № 426 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որը հաստատվել է 2024 թվականի մարտի 21-ի № 418-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում)։

Որոշմամբ սահմանված մրցանակաբաշխության մասնակցության հայտերի ընդունման ժամկետից հետո հայտերում և կից փաստաթղթերում ներկայացված գործունեության տեսակների ուսումնասիրության, բազմակողմանի գնահատման, որակի բնագավառում մրցութային աշխատանքներն իրականացնելու նպատակով և  Որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետով սահմանված հայտերի ընդունման ժամկետից հետո հայտերում և կից փաստաթղթերում ներկայացված գործունեության տեսակների ուսումնասիրության, բազմակողմանի գնահատման, որակի բնագավառում մրցութային աշխատանքներն իրականացնելու նպատակով ստանդարտացման ազգային մարմնի ղեկավարը 3 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է աուդիտորների, համապատասխան ոլորտին իրազեկ փորձագետների (պետական, գիտական, սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների) աշխատանքային խմբի (այսուհետ՝ աշխատանքային խումբ) կազմը և գործունեության կարգը: Իսկ այդ մասնագետների աշխատանքային խմբի կողմից կազմակերպության ըստ իրականացման վայրի գործունեության գնահատման չափանիշները սահմանվում են սույն նախագծով։

Նախագծի մշակման համար ուսումնասիրվել են նաև որակի ապահովմանն ուղղված ԱՊՀ և ԵՄ նմանատիպ մրցանակաբաշխության միջոցառումները կարգավորող փաստաթղթերը։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է հաստատել արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ շնորհող մրցանակաբաշխության աուդիտորների, համապատասխան ոլորտին իրազեկ փորձագետների (պետական, գիտական, սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների) աշխատանքային խմբի կողմից կազմակերպության ըստ իրականացման վայրի գործունեության գնահատման չափանիշները ։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք Նախագիծը մշակվել է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության և Էկոնոմիկայի նախարարության կողմից:
  2. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կլինի ապահովելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 21-ի «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 6-ի № 426 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 418-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պահանջը։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. Ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։

Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

 

  • Քննարկվել է

    19.08.2024 - 05.09.2024

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 791

Տպել