Նախագիծը չի ընդունվել
Ոլորտին իրազեկ փորձագետների, մասնագետների աշխատանքային խմբի կողմից կազմակերպության գործունեության գնահատման չափանիշներն ըստ իրականացման վայրի հաստատելու մասին
-
1 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
ք․ Երևան «____»___________ 2024 թ․ N _____- Լ
ՈԼՈՐՏԻՆ ԻՐԱԶԵԿ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 21-ի № 418-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 21-րդ ենթակետերով՝
հ ր ա մ ա յ ու մ ե մ․
- Հաստատել ոլորտին իրազեկ փորձագետների, մասնագետների աշխատանքային խմբի կողմից կազմակերպության գործունեության գնահատման չափանիշներն ըստ իրականացման վայրի՝ համաձայն հավելվածի։
- Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ոլորտը համակարգող Էկոնոմիկայի նախարարի տեղակալին:
ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի
2024 թվականի -ի N - Լ հրամանի
ՈԼՈՐՏԻՆ ԻՐԱԶԵԿ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ
1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն հավելվածով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 21-ի N 418-Ն որոշմամբ հաստատված արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակաբաշխության մասնակից և հավակնորդ կազմակերպությունների (այսուհետ՝ մասնակից կազմակերպություն) ըստ իրականացման վայրի գործունեության գնահատման չափանիշների հետ կապված հարաբերությունները։
- Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 21-ի N 418-Ն որոշմամբ և ստանդարտացման ազգային համակարգում գործող և կիրառվող հասկացությունների իմաստը:
- Մասնակից կազմակերպության գործունեության գնահատման չափանիշներն ըստ իրականացման վայրի ուղղված են ճիշտ արժևորելու տվյալ կազմակերպության նշանակությունը՝ գործունեության նշանակալի արդյունքները, նվաճումները և դրանց պահպանումը, կայուն արժեքներ ստեղծելու համար մշակվող ռազմավարությունը, գործունեության չափանիշն ամրապնդող և շարժառիթ հանդիսացող (մոտիվացնող) տեսլականը:
2․ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ
- Մասնակից կազմակերպության ըստ իրականացման վայրի գործունեության գնահատման չափանիշներն են նշանակությունը, տեսլականը և ռազմավարությունը։
- Մասնակից կազմակերպության համար որոշվում է գործունեության նշանակությունը, որի համար պետք է մշակված լինի գործունեության տեսլական, ինչն իր հերթին պետք է հիմնավորված լինի ռազմավարությամբ։ Այս համակցության առկայության դեպքում ապահովվում են գործունեության գնահատելի արդյունքները:
- Մասնակից կազմակերպության նշանակությունը ներառում է՝
- բացատրություն, թե ինչու է իր աշխատանքը կարևոր.
- իր հետաքրքրված կողմերի համար օրինակ է ծառայում կայուն արժեքների ստեղծման և ապահովման համար.
- ստեղծում է կառուցվածք, որի շրջանակներում ստանձնում է պարտականություններ, որտեղ ինքն իրականացնում է գործառնական գործունեություն կատարելու համար ներդրում և ազդում է գործող համակարգի (էկոհամակարգի) վրա:
- Կազմակերպության տեսլականը՝
- նկարագրում է, թե երկարաժամկետ հեռանկարում կազմակերպությունն ինչի է ձգտում հասնել, ինչն է նախատեսված որպես հստակ ուղեցույց, ընթացիկ և ապագա գործողություններն ընտրելու համար.
- կազմակերպության նշանակությանը զուգահեռ ապահովվում է ռազմավարության հաստատման հիմքը:
- Կազմակերպության ռազմավարությունը՝
- նկարագրում է, թե կազմակերպությունն ինչպես է մտադիր իրացնել իր նշանակությունը.
- մանրամասն շարադրում է ռազմավարական առաջնահերթությունների հասնելու և իր տեսլականին մոտենալու պլանները:
- Մասնակից կազմակերպության ըստ իրականացման վայրի գործունեության գնահատման չափանիշների բաղադրիչներն են՝
- նշանակությունը և տեսլականը.
- հետաքրքրված կողմերի պահանջների ընկալումը և նույնականացումը.
- սեփական հնարավորությունները և մարտահրավերները (Էկոհամակարգը (առկայության դեպքում)).
- ռազմավարության մշակումը.
- ներդաշնակ և պիտանի կառավարման համակարգի մշակումը և ներդրումը։
- Նշանակության և տեսլականի սահմանումը, որը ենթադրում է, որ գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը՝
- հասկանում է իր նշանակության ճանաչման կարևորությունը որպես շարժիչ ուժ (առկայության դեպքում՝ իր էկոհամակարգի բարելավման համար).
- սահմանում է նշանակությունը, որը ծառայում է որպես ներշնչող շարժառիթ իր աշխատանքի կարևորության, արժևորման համար և գրավիչ է բոլոր հետաքրքրված կողմերի համար.
- օգտագործում է իր նշանակությունը՝ հիմնավորված տեսլական ստեղծելու համար, որը հետաքրքրված կողմերի մոտ գտնում է արձագանք.
- կազմակերպության նշանակությունը և տեսլականը սահմանելու, ձևավորելու և տարածելու համար ներգրավում է հետաքրքրված կողմերի.
- նույնականացնում է ոլորտներ, որտեղ տեսլականի իրականացման համար անհրաժեշտ է հասնել գործունեության նշանակալի և կայուն մակարդակների պիտանիության:
- Հետաքրքրված կողմերի պահանջների ընկալումը և նույնականացումը, որը ենթադրում է, որ գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը՝
- գործող համակարգի (էկոհամակարգի) սահմաններում նույնականացնում է հետաքրքրված կողմերին և առաջնահերթություն է տալիս նրանց, որոնց համարում է հիմնական հետաքրքրված կողմեր, այսինքն՝ նրանց, ովքեր կարող են օգնել կամ խոչընդոտել նշանակության, տեսլականի և ռազմավարության իրականացմանը.
- հասկանում է, թե ինչպես են իր նշանակությունն ու տեսլականն ազդում նշված հիմնական հետաքրքրված կողմերի վրա.
- նույնականացնում է հիմնական հետաքրքրված կողմերի պահանջներն ու ակնկալիքները՝ դրանք դիտարկելով իր սեփական նշանակության և տեսլականի համատեքստում (կոնտեքստում).
- վերլուծում է հիմնական հետաքրքրված կողմերի վարքի, փոխհարաբերությունների և որոշումների կայացման վրա ազդող գործոնները և այն, թե ինչպես կազմակերպությունը կարող է ենթարկվել դրանց ազդեցությանը.
- ուսումնասիրում և հասկանում է հիմնական հետաքրքրված կողմերի իրավասություններն ու ռազմավարությունները, պատշաճ կերպով արձագանքում է, թե ինչպես դրանք կարող են ազդել իր նշանակության, տեսլականի, ռազմավարության և բիզնես-մոդելի վրա:
- Գործող համակարգի (Էկոհամակարգի (առկայության դեպքում)) սեփական հնարավորությունները և մարտահրավերները, որը ենթադրում է, որ գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը՝
- հետազոտում և զարգացնում է գործող համակարգը (էկոհամակարգը), ներառյալ մեգաթրենդները, ինչպես նաև էկոհամակարգի համար հետևանքները՝ կապված կայուն զարգացման նպատակների և Միավորված ազգերի կազմակերպության «Գլոբալ պայմանագրի» (UN Global Compact) թիրախային ուղղվածությունների հետ.
- վերլուծում է տարբեր սցենարներ և պատշաճ արձագանքում ցանկացած հետևանքի, որը կարող է առաջանալ կազմակերպության նշանակության, տեսլականի, ռազմավարության և արդյունքների համար.
- գիտի իր ընթացիկ հնարավորությունների ներուժը և մշակում է մոտեցումներ՝ օպտիմալացնելու կազմակերպության նշանակության, տեսլականի, ռազմավարության և արդյունքների վրա դրանց ազդեցությունը.
- հետազոտում և հասկանում է շուկայի ընթացիկ և հեռանկարային դինամիկան, դրանց հնարավոր ազդեցությունը կազմակերպության նշանակության, տեսլականի և ռազմավարության վրա և մշակում է համապատասխան արձագանքման միջոցներ.
- գնահատում և վերլուծում է իր գործող համակարգի (էկոհամակարգի) սահմաններում հավաքագրված տվյալները, տեղեկատվությունն ու գիտելիքները՝ հասկանալու ներկայի և ապագայի հիմնական մարտահրավերները․
- ապացույցներ` կազմակերպությունում ներդրված որակի շարունակական բարելավման գործիքների և դրանց կիրառման վերաբերյալ:
- Ռազմավարության մշակում, որը ենթադրում է, որ գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը՝
- մշակում է ռազմավարություն և դրա հետ կապված ռազմավարական առաջնահերթությունների փաթեթ, որոնք թույլ են տալիս ընդունել ցանկացած նույնականացված հիմնական մարտահրավերները, անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով համապատասխան գործողություններ՝ իր գործող համակարգին (էկոհամակարգին) զարգացման ազդակ հաղորդելու համար.
- ռազմավարությունը և ռազմավարական առաջնահերթությունները ձևափոխում է պիտանիության թիրախային առաջադրանքների և ձևափոխությունների նախաձեռնությունների հիման վրա.
- ներգրավում է հիմնական հետաքրքրված կողմերին ռազմավարության սահմանման մեջ՝ թույլ տալով ռազմավարության իրականացման, ծավալման և տեղեկատվության փոխանակման գործընթացում դրանց հետևողական ներգրավումը.
- մշակում է բիզնես-մոդելներ, որոնք համապատասխանում են նշանակությանը, տեսլականին և ռազմավարությանը.
- թարմացնում և հարմարեցնում է ռազմավարական առաջնահերթություններ՝ հաշվի առնելով շուկայական ուղղությունները (թրենդները), սոցիալական ցանցերը, ներքին ուսուցումը և հիմնական հետաքրքրված կողմերից ստացված տեղեկատվությունը:
- Ներդաշնակ և պիտանի կառավարման համակարգի մշակումը և ներդրումը, որը ենթադրում է, որ գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը՝
- մշակում և ներդնում է ներդաշնակ և պիտանի կառավարման համակարգ, որը ներդաշնակ է կազմակերպության հեռանկարային նախաձեռնություններին՝ հաշվի առնելով ռազմավարությունը, գործող համակարգի (էկոհամակարգի) և սեփական հնարավորությունների զարգացումը, հիմնական մարտահրավերները.
- ստեղծում է կառավարման (ղեկավարության) կառուցվածքը, որը թույլ է տալիս հիմնական հետաքրքրված կողմերին կատարել իրենց ներդրումը ռազմավարության մշակման և որոշումների կայացման մեջ.
- սահմանում և իրականացնում է ղեկավարության կողմից վերլուծության ժամանակացույցը, որը համընկնում է գործող համակարգի (էկոհամակարգի) զարգացման արագությանը, անցկացնում է ռազմավարության իրականացման ընթացաստուգումը և սահմանում է առաջնահերթությունները՝ պիտանիության և վերափոխումների համար.
- ապահովում է կառավարման պիտանիությունը և վերափոխումը, ինչպես նաև չափումների վրա հիմնված հաշվետվության համակարգերի գործելը, որպես կազմակերպության աշխատելաոճի անբաժանելի մաս, ինչը թույլ է տալիս անընդհատ հաշվետու և թափանցիկ լինել հիմնական հետաքրքրված կողմերի հանդեպ.
- հետևում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանմանը:
3․ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՇԱՐՔԸ
- Կազմակերպության արժեքների և նորմերի հատուկ շարքը նորմերի և արժեքների յուրահատուկ ամբողջությունն է, որոնք հատուկ են կազմակերպության ներսում աշխատող մարդկանց և խմբերին, որը ժամանակի ընթացքում ազդում է նրանց վարքի և փոխհարաբերությունների և կազմակերպությունից դուրս հիմնական հետաքրքրված կողմերի վրա։
- Կազմակերպության առաջնորդությունը վերաբերում է կազմակերպությանը ամբողջությամբ: Խոսքն այն կազմակերպության մասին է, որն իր էկոհամակարգում հանդես է գալիս որպես առաջնորդ, ճանաչված է ուրիշների կողմից որպես հաջողության օրինակ հատկապես սկսնակների համար կրկնօրինակելու օրինակ /role model/, այլ ոչ թե ավանդական լավագույն թիմ, որն իրականացնում է կազմակերպության կառավարումը:
- Հավակնորդ կազմակերպությունում առաջնորդությունը դիտարկվում է որպես մոտեցում (գործունեություն) և ղեկավարի (առաջնորդի) վարքագիծը դրսևորվում է կազմակերպության գործունեության ամբողջ ընթացքի վրա: Ղեկավարի (առաջնորդի) օրինակելի վարքագիծը ոգեշնչում է աշխատակիցներին, ամրապնդում է, և անհրաժեշտության դեպքում, համադրում է արժեքներն ու նորմերը՝ օգնելով խթանել կազմակերպության գործունեության չափանիշները:
- Մասնակից կազմակերպության արժեքների և նորմերի հատուկ շարքը և առաջնորդության չափանիշների բաղադրիչներն են՝
- կազմակերպության արժեքների և նորմերի հատուկ շարքի պահպանումը և արժեքների ձևավորումը.
- փոփոխությունների իրականացման համար պայմանների ստեղծումը.
- ստեղծագործական ոճի և նորարարությունների խրախուսումը.
- նշանակության, տեսլականի ու ռազմավարության շուրջ միավորումը և դրանց իրականացման համար ներգրավումը:
- Կազմակերպության գործունեության չափանիշի պահպանում և արժեքների ձևավորում, որը ենթադրում է, որ գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը՝
- գործունեության չափանիշն ուղղորդվում է ըստ նշանակության և ընդունվում է գործելակերպում գործունեության չափանիշի արդիականացման անհրաժեշտությունը.
- արժեքները ձևավորվում են որպես ցանկալի նորմեր և գործելակերպ, որոնք առաջ են տարվում, արտահայտվում և ակնառու կերպով ցուցադրվում են գործողությունների միջոցով.
- առկա է էթիկայի կանոններով համադրված ցանկալի գործելավարք՝ ապահովելով կազմակերպության անձնակազմի գործողությունների միջոցով դրսևորվող ցանկալի վարքը.
- արտահայտվում և խրախուսվում է շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունը, հաշվի է առնվում ռեսուրսների սահմանափակությունը՝ բարձրացնելով իրազեկվածությունը և շրջակա միջավայրի ոլորտում պատասխանատվությունը.
- համաձայնեցվում են գնահատման, ճանաչման և պարգևատրման համակարգերն իրենց արժեքների հետ, դրանով պահպանելով կազմակերպության գործունեության հեռանկարային չափանիշը, տոնելով նշված ուղղությամբ հաջողությունները.
- դեպի առավել կայուն ապագա տանող նույնականացման, ճանաչման և խթանման համակարգի (էկոհամակարգի) այլ մոդելների առկայություն:
- Փոփոխությունների իրականացման համար պայմանների ստեղծումը, որը ենթադրում է, որ գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունում՝
- ստեղծվում են հիմնական հետաքրքրված կողմերի հետ այնպիսի պայմաններ, որոնց դեպքում հաջողված փոփոխությունները դիտարկվում են որպես նորմ.
- ստեղծվում են պայմաններ, որոնց դեպքում կարող են հաջողությամբ զարգանալ հարաբերությունները, որոնք հիմնված են մեղավոր փնտրելուց հրաժարվելու և սխալների հիման վրա ուսուցանելու սկզբունքի վրա.
- ռազմավարությանը հետևելու ընթացքում խրախուսվում է մասնագիտական ուսուցումը՝ խթանելով կազմակերպության բարելավումը, երբեմն նաև վերակազմավորումը.
- որոշվում է փոփոխությունների տեմպը և գործողություններով ցույց է տրվում ցանկացած փոփոխության անհրաժեշտությունը, օգուտները և հետևանքները, որոնք կապված են կազմակերպության նշանակության, տեսլականի և ռազմավարության հետ.
- մշակվում է փոփոխությունների հաջողված կառավարման ռազմավարություններ՝ նախորդ փոփոխությունների փորձի հիման վրա:
- Ստեղծագործական ոճի և նորարարության խրախուսումը, որը ենթադրում է, որ գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունում՝
- կարևորվում է ստեղծագործական ոճը, նորարարության և ռիսկերին կողմնորոշված մտածելակերպի վրա կենտրոնանալու կարևորությունն ու առավելությունները, որն օգնում է հասնելու սահմանված նշանակությանը, տեսլականին և ռազմավարությանը.
- սահմանվում են հավակնոտ նպատակներ և առաջադրանքներ, որոնք խրախուսում են ստեղծագործ, նորարարական և ռիսկերին կողմնորոշված մտածելակերպը.
- պահպանվում է գործունեության չափանիշը, որը խրախուսում է ստեղծագործ ոճը, նորարարությունը և ռիսկերին կողմնորոշված մտածելակերպը, և ձախողման դեպքում՝ արագ նույնականացվում է պատճառը, հանրության իրազեկելով (նույն սխալը կրկնելուց խուսափելու համար).
- բարելավմանը նպաստելու և փորձ ձեռք բերելու համար զարգացվում է գործիքներից և սարքավորումներից օգտվելու մասնագիտական հմտությունները.
- ստեղծագործ ոճի, նորարարության և ռիսկերին կողմնորոշված մտածելակերպի հնարավորությունները նույնականացնելու նպատակով իրականացվում է ներգրավվածության ուսուցման և համագործակցության հարթակներում.
- իրականացվում է արտաքին համեմատական հնարավորություններ (benchmarking)՝ նորարարության վերջին հնարավորություններին համընթաց պահելու համար:
- Նշանակության, տեսլականի ու ռազմավարության շուրջ միավորումը և դրանց իրականացման համար ներգրավումը, որը ենթադրում է, որ գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունում՝
- կատարվում են ներդրումներ՝ հետաքրքրված կողմերին ապահովելու կազմակերպության նշանակության, տեսլականի, ռազմավարության արդյունավետ կերպով հասանելիությունը և օգնելու ստեղծել բաց և վստահելի մթնոլորտ.
- խրախուսվում և գնահատվում է անկողմնակալ հետադարձ կապը՝ նշանակության, տեսլականի և ռազմավարության հետ կապված խնդիրների վերաբերյալ.
- հիմնական հետաքրքրված կողմերին տրամադրվում է տեղեկատվություն՝ նշանակության, տեսլականի և ռազմավարության իրականացման ազդեցության և արդիականության մասին, բացատրելով նրանց ներգրավվածության կարևորությունը.
- երաշխավորվում է, որ հիմնական հետաքրքրված կողմերը գիտակցեն նշանակությանը, տեսլականին և ռազմավարությանը համապատասխանելու կարևորությունը.
- ճանաչվում, նշվում և կիսվում է հիմնական հետաքրքրված կողմերի հետ հաջողության յուրաքանչյուր պահը, որպես ցանկալի վարքագծի ամրապնդման ցուցանիշ:
- Հետաքրքրված կողմերի ներգրավում, որը ենթադրում է, որ գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունում՝
- նույնականացվում են հիմնական հետաքրքրված կողմերի հատուկ տեսակներն ու խմբերը.
- օգտագործում է հիմնական հետաքրքրված կողմերի պահանջների և ակնկալիքների ըմբռնումը՝ շարունակական ներգրավվածության հասնելու համար.
- հիմնական հետաքրքրված կողմերը ներգրավված են կազմակերպության ռազմավարությունը տարածելու, կայուն արժեքներ ստեղծելու գործում և ճանաչվում են նրանց ներդրումը, ներգրավվածությունը.
- կառուցվում, պահպանվում և զարգացվում է հարաբերություններ հիմնական հետաքրքրված կողմերի հետ՝ հիմնված թափանցիկության, հաշվետվողականության, էթիկական վարքագծի և վստահության վրա.
- աշխատանք է վարվում հիմնական հետաքրքրված կողմերի հետ զարգացնելու ընդհանուր ըմբռնումը և նպաստելու կայուն զարգացման նպատակների և Միավորված ազգերի կազմակերպության Գլոբալ պայմանագրի նպատակների նվաճումը.
- ակտիվորեն հավաքվում է տեղեկատվություն հիմնական հետաքրքրված կողմերի ընկալումների մասին, չսպասելով, թե երբ նրանք կապ կհաստատեն.
- գնահատվում է հիմնական հետաքրքրված կողմերի ընկալումների մասին տեղեկատվությունը՝ հաշվի առնելով հիմնական հետաքրքրված կողմերի պահանջները և կայացվում են որոշումներ համապատասխան գործողությունների վերաբերյալ, որոնք պետք է ձեռնարկվեն ապահովելու կազմակերպության անվտանգ ապագան՝ համաձայն հիմնական հետաքրքրված կողմերի ընկալման:
- ՀԻՄՆԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԿՈՂՄԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԵՋ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇԸ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
- Հիմնական հետաքրքրված կողմերի դասակարգման մեջ մասնակից կազմակերպության գործունեության չափանիշը և առաջնորդությունը, որը ենթադրում է, որ գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը հիմնական հետաքրքրված կողմերի դասակարգման մեջ ներառում է հետևյալ խմբերը (բաղադրիչները)՝
- սպառողներ. կայուն հարաբերությունների ստեղծում.
- մարդ (մարդիկ). հավակնություն, ներգրավում, զարգացում և պահպանում.
- գործարար միջավայրի և կառավարության հետաքրքրված կողմերը. անվտանգության ապահովումը և մշտական աջակցումը.
- հասարակություն. զարգացման, բարեկեցության և բարգավաճման գործում ներդրումը.
- գործընկերներ և մատակարարներ. փոխհարաբերությունների կառուցումը և կայուն արժեքների ստեղծման համար աջակցման ապահովումը:
- Հավակնորդ կազմակերպությունը հիմնական հետաքրքրված կողմերի դասակարգման մեջ ներառում է սպառողներ, որը անձ կամ կազմակերպություն է, ով կարող է ստանալ կամ ստանում է արտադրանք կամ ծառայություն, որոնք նախատեսված են այդ անձի կամ կազմակերպության համար կամ պահանջված են վերջիններիս կողմից:
- Սպառողները կարող են լինել՝
- ուղղակի (անմիջական) և անուղղակի սպառողներ.
- օգտատերեր և այլ անձինք, որոնք ներգրավված են սպառման շղթայի տարբեր շփման փուլերում/օղակներում.
- արտադրող սպառողներ, որոնք մասնակցում են արտադրանքի նախագծմանը և արտադրությանը.
- անձինք կամ խմբեր, որոնք որոշումներ են կայացնում գնման գործընթացում:
- Գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը՝
- նույնականացնում և դասակարգում է իր սպառողներին՝ հիմնվելով որոշակի չափանիշների վրա, ինչպիսիք են սոցիալական նկարագիրը, պահանջներն ու ակնկալիքները, սպառողների և օգտագործողի վարքագիծը.
- իր սպառողների հետ կայուն արժեքների ստեղծման բոլոր փուլերում պահպանում է հարաբերությունները և նույնիսկ այն փուլերում, որտեղ արժեքն անընդհատ չի ստեղծվում.
- սպառողների տարբեր սեգմենտների հետ հաղորդակցության և շփումների արդյունքում հասկանում է պահանջները (սպառողների սեգմենտը սպառողների առանձին խումբ է, որն ունի մեկ կամ մի քանի ընդհանուր հատկանիշ/հատկանիշներ).
- ստեղծում է հաղորդակցման ուղիներ, որոնք հեշտացնում են սպառողների հետ փոխգործակցությունը, հետադարձ կապ է տրամադրում նրանց փորձի վերաբերյալ և հնարավորություն է տալիս մասնակից կազմակերպությանը արագ և պատշաճ կերպով արձագանքելու:
- ՄԱՐԴ (ՄԱՐԴԻԿ). ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ, ԶԱՐԳԱՑՈՒՄԸ և ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
- Մարդ (մարդիկ), հավակնորդ կազմակերպությունում այն անձն է կամ մարդկանց խումբը (այսուհետ՝ մարդիկ), որոնց վարձում է մասնակից կազմակերպությունը (աշխատակազմ):
- Գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունում՝
- մշակվում է ռազմավարություն և պլաններ այն մարդկանց համար, ովքեր աջակցում են կազմակերպության ընդհանուր ռազմավարությանը և պլաններին.
- մշակվում է դիրքորոշում մարդկանց զարգացող պահանջներին և ակնկալիքներին համապատասխան, ինչպես առկա, այնպես էլ ապագայում ի հայտ եկող՝ հաշվի առնելով կազմակերպության փոփոխությունները, գենդերային հավասարակշռությունն ու հավասարությունը, բազմազանությունն ու ներառումը, ինչպես նաև ցանկալի աշխատանքային միջավայրը.
- ընդլայնվում է կազմակերպության մարդկանց լիազորություններն՝ արդյունավետորեն տեղեկատվություն փոխանակելու և կիսելու իրենց փորձն ու գիտելիքները գործող համակարգի (էկոհամակարգի) մյուս անդամների հետ.
- ստեղծվում է իրադրություն, որտեղ մարդիկ կարող են զարգանալ և պահպանել իրենց բարեկեցությունը.
- ապահովվում է ակտիվ ղեկավարություն, պարգևատրումներ, ճանաչում և հոգատարություն կազմակերպության մարդկանց նկատմամբ:
- ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԿՈՂՄԵՐԸ. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒՄԸ
- Գործարար միջավայրի և կառավարման համակարգի հետաքրքրված կողմերը անհատներ կամ խմբեր են, որոնց կազմակերպությունը հաշվետու է իր ֆինանսական, իրավական, էթիկական և ընդհանուր կառավարման պահանջների առնչությամբ, ներառյալ՝
- գործարար միջավայրի հետաքրքրված կողմեր, որոնք կարող են ներառել սեփականատերեր, բաժնետերեր, ներդրողներ, ֆինանսական կազմակերպություններ.
- կառավարության հետաքրքրված կողմեր, որոնք կարող են ներառել պետական մարմիններ, պետական կազմակերպություններ, տեղական գործադիր և վարչական մարմիններ.
- գործնականում գնահատող մասնագետները տեսնում են, որ հավակնորդ կազմակերպությունը՝
ա. նույնականացնում է գործարար միջավայրի և կառավարության հիմնական հետաքրքրված կողմերին, ովքեր ֆինանսական, իրավական և ընդհանուր տնտեսական շահեր ունեն կազմակերպությունում, և պատկերացնում է նրանց ակնկալիքները,
բ. ներգրավում է գործարար միջավայրի և կառավարության հիմնական հետաքրքրված կողմերին իր բարելավման և վերափոխման հավակնություններին հասնելու և իր ընդհանուր ռազմավարական ուղղությունը զարգացնելու համար,
գ. ապահովում է փոխշահավետ հարաբերություններ գործարար միջավայրի և պետական կառավարման համակարգի հետաքրքրված կողմերի հետ,
դ. գործում է թափանցիկ և հաշվետու է հիմնական հետաքրքրված կողմերին՝ սահմանելով և մշտապես պահպանելով վստահության բարձր մակարդակ:
- Հասարակություն. զարգացման, բարեկեցության և բարգավաճման գործում ներդրումը. բաղադրիչի նշանակության առումով գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը՝
- օգտագործում է իր նշանակությունը, տեսլականը և ռազմավարությունը հստակ պատկերացնելու և կողմնորոշվելու, թե ինչ ներդրում է ունենալու հասարակության զարգացման գործում.
- սահմանում, զարգացնում և պահպանում է հարաբերություններ հասարակության իր հիմնական հետաքրքրված կողմերի հետ, որոնք բերում են փոխադարձ շահի կազմակերպությանը և նրա հասարակությանը.
- օգտագործում է հաղորդակցման միջոցներ, որոնք թույլ են տալիս հեշտությամբ շփվել հասարակության հետ, հետադարձ կապ ապահովել փորձառությունների առնչությամբ, և արագ, և դրանց հիման վրա պատշաճ կերպով արձագանքելու համար.
- վարում է իր բիզնեսը թափանցիկ և հաշվետու է հիմնական հետաքրքրված կողմերի խմբերին, հաստատելով և պահպանելով վստահության բարձր մակարդակ:
- ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐ. ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
- Գործընկերները և մատակարարներն արտաքին կողմեր են, որոնց ընտրում է կազմակերպությունը, որպեսզի իրագործի իր նշանակությունը, հասնի իր տեսլականին, մշակի ռազմավարությունը և իրագործի երկու կողմերի շահերից բխող ընդհանուր նպատակները:
- Գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը՝
- առանձնացնում (սեգմենտավորում) է իր հիմնական գործընկերներին և մատակարարներին՝ ըստ իրենց նշանակության, տեսլականի և ռազմավարության.
- ապահովում է, որ իր հիմնական գործընկերները և մատակարարները0, գործեն կազմակերպության ռազմավարությանը համապատասխան, և փոխադարձ հարաբերություններում հաստատվեն և բարելավեն թափանցիկությունը, ամբողջականությունն ու հաշվետվողականությունը.
- կառուցում է վստահելի հարաբերություններ իր հիմնական գործընկերների և մատակարարների հետ՝ կայուն արժեքներ ստեղծելուն նպաստելու նպատակով.
- առավելություններ ձեռք բերելու, երկկողմ և փոխշահավետ համագործակցության նպատակով ակտիվորեն (պրոակտիվ) աշխատում է իր հիմնական գործընկերների և մատակարարների հետ:
- Կայուն արժեքների ստեղծումը. հավակնորդ կազմակերպությունը գիտակցում է, որ կայուն արժեքներ ստեղծելը կենսական նշանակություն ունի իր երկարաժամկետ հաջողության և ֆինանսական հզորության համար:
- Կազմակերպության հստակ սահմանված նշանակությունը, որը լրացվում է ռազմավարությամբ, սահմանում է, թե ում համար կազմակերպությունը պետք է կայուն արժեքներ ստեղծի:
- Սեգմենտավորված սպառողները կայուն արժեքներ ստեղծելու համար համարվում են նպատակային խումբ, թեև որոշ կազմակերպություններ կարող են նաև կողմնորոշվել դեպի ընտրված հիմնական հետաքրքրված կողմերը՝ իրենց հասարակության կամ շուկայի սեգմենտներում:
- Հավակնորդ կազմակերպությունը գիտակցում է, որ հիմնական հետաքրքրված կողմերի պահանջները կարող են փոփոխվել ժամանակի ընթացքում, և որ կարևոր է հետադարձ կապի հավաքագրումն ու վերլուծությունը՝ իր արտադրանքը, ծառայությունները կամ որոշումները բարելավելու կամ փոփոխելու համար:
- Կազմակերպության ընթացիկ և հեռավար պլանները կարող են զուգահեռ լինել կամ երբեմն համընկնել:
- Կախված կազմակերպության գործունեության բնույթից հավակնող կազմակերպության բնութագրող բաղադրիչներն են՝
- արժեքների նախագծումը և դրանց ստեղծումը.
- արժեքների մասին տեղեկատվության փոխանակումը և արժեքների փոխանցումը.
- արժեքների տրամադրումը.
- համատեղ փորձի որոշումը և ներդրումը:
- Արժեքների նախագծումը և դրանց ստեղծումը. գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը՝
- պատկերացնում է իր տարբերությունը այլ կազմակերպություններից, ըստ անհրաժեշտության, ներառյալ իր մրցակիցներից և նմանատիպ տարբերությունները դարձնում է իր ստեղծած արժեքների անբաժանելի մասը.
- գիտակցում է իր և այլ կազմակերպությունների տարբերությունը, համապատասխան դեպքերում ներառյալ մրցակիցներին, և այդ տաբերվող առանձնահատկությունները դարձնում է ստեղծվող արժեքի անբաժանելի մասը.
- համատեղ արժեքներ ստեղծելու և կատարելագործելու նպատակով, զարգացման գործընթացում ներգրավում է իր հիմնական հետաքրքրված կողմերին.
- իր առկա նշանակությանը և հնարավոր նպատակային խմբերի առկա և ապագա պահանջմունքներին համապատասխան՝ զարգացնում է իր ապրանքների, ծառայությունների և որոշումների պորտֆելը (portfolio).
- նախագծում է արժեքը և արժեքի ստեղծման մոտեցումները, որպեսզի ներկայացնի դրա կենսացիկլը և իր պարտականությունները՝ հաշվի առնելով մարդու առողջության, անվտանգության և շրջակա միջավայրի վրա ազդեցությունները.
- իր արժեքների առաջարկը և արժեքների ստեղծումը զարգացնելու և բարելավելու նպատակով կատարում է շուկայի քանակական և որակական հետազոտություն, իրականացնում է սպառողների հարցումներ և օգտագործում է հետադարձ կապի այլ ձևեր, որպես օրինաչափություններ՝ վերլուծությունների և եզրակացությունների համար:
- Արժեքների մասին տեղեկատվության փոխանակումը և արժեքների փոխանցումը. գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը`
- ուշագրավ հաղորդագրություններում ներկայացնում է արժեքի տարբերակիչ հատկանիշներ և առաջարկներ, որոնք հետագայում փոխանցվում են ներկա և հնարավոր սպառողներին, ինչպես նաև այլ նպատակային խմբերին.
- օգտագործում է ցանցային փոխազդեցության առավելությունը և ազդեցությունը առցանց (հեռավար/օնլայն) և տեղում (օֆլայն) հարթակներում, որպեսզի բարձրացնի կազմակերպության դերը, առանձնահատկությունը և արժեքային առաջարկը.
- օգտագործում է մասնագիտացված ռազմավարություններ և մոտեցումներ՝ նպատակային խմբերին իր տարբերակիչ հատկանիշներն ու արժեքային առաջարկները, ապրանքները, ծառայությունները և որոշումները ներկայացնելու համար.
- հեշտացնում է նպատակային խմբերի աշխատանքը կազմակերպության հետ՝ առաջարկելով աջակցություն նախապես և դրանից հետո, երբ նրանք որոշում են կայացրել զբաղվել բիզնեսով, ինչը նպաստում է արժեքային առաջարկի հաջող փոխանցմանը:
- Արժեքների տրամադրումը. գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը.
- ներդնում է արժեքներ ստեղծելու արդյունավետ միջոցներ՝ համոզվելով, որ կարող է հետևողականորեն իրականացնել իր նշանակությունը և արժեքային առաջարկը.
- ներկայացնում է կայուն արժեք, իր պարտավորություններին համապատասխան, իր ապրանքների, ծառայությունների և որոշումների փաթեթային (պորտֆելի) կիրառման միջոցով և նպատակային խմբերի պահանջմունքներն ու ակնկալիքները բավարարելով կամ գերազանցելով.
- ներկայացնում է իր արտադրանքը, ծառայությունները և որոշումներն այնպես, որ նվազագույնի հասցնի բացասական ազդեցությունը հասարակության և շրջակա միջավայրի վրա.
- իր արտադրանքը, ծառայությունները և որոշումներն օգտագործելու դեպքում, իր նպատակային խմբերին տրամադրում է իրենց պարտականությունների վերաբերյալ խորհրդատվություն:
- Համատեղ փորձի որոշումը և ներդրումը. գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը.
- օգտագործում է նպատակային խմբերի վարքագծի վերլուծությունից եզրակացությունները՝ կազմակերպության հետ աշխատանքի համատեղ փորձը որոշելու և ներդնելու համար.
- արժեքի ստեղծման տարբեր փուլերում ապահովում է հետևողական, շարունակական և արդյունավետ առաջընթաց, ներառյալ ձեռնարկում է պատշաճ միջոցներ համապատասխան շփման կետերում.
- հնարավորություններից քաղում է առավելություններ՝ անհատականացնելով համատեղ փորձն իր նպատակային խմբերի, ինչպես նաև հատուկ ապրանքների, ծառայությունների և որոշումների համար.
- ապահովում է, որ մարդիկ ունենան անհրաժեշտ ռեսուրսներ, իրավասություններ և ընդլայնված լիազորություններ, որոնք անհրաժեշտ են նպատակային խմբերի համար համագործակցային փորձն առավելագույնի հասցնելու նպատակով.
- նախագծում, ներդրում և օգտագործում է ժամանակակից հետադարձ կապի համակարգեր, բարելավելու արժեքների ստեղծման տարբեր փուլերը, ինչպես նաև կազմակերպության կողմից առաջարկվող ապրանքների, ծառայությունների և որոշումների համար:
- Պիտանիության և վերափոխման կառավարումը. Ներկայում և ապագայում, որպեսզի դառնա և մնա հաջողակ, կազմակերպությանն անհրաժեշտ է միաժամանակ կատարել հետևյալ երկու կարևոր պահանջները`
- պիտանիության կառավարում, երբ կազմակերպությանն անհրաժեշտ է մշտապես իրականացնել հաջող մատակարարումների կառավարում, կապված իր գործառնական բիզնես գործունեության հետ.
- վերափոխման կառավարում, երբ կազմակերպության ներսում և նրա սահմաններից դուրս մշտական տեղի ունեցող փոփոխությունները պետք է զուգահեռաբար կառավարվեն, որպեսզի մնան հաջողակ:
- Պիտանիության և վերափոխման կառավարման համադրությունը հաստատում է այն անհրաժեշտությունը, թե կազմակերպությունն այդ պահին իրականացրել է արդյոք մատակարարումներ և միաժամանակ պատրաստվում է ապագա մատակարարումներին:
- Պիտանիության և վերափոխման ապահովման հիմնական տարրերն են համարվում նորարարությունների և տեխնոլոգիաների, տվյալների, տեղեկատվության և գիտելիքների անընդհատ աճող կարևորությունը, ինչպես նաև կրիտիկական կարևոր ակտիվների և ռեսուրսների օգտագործման վրա կենտրոնացումը:
- Պիտանիության և վերափոխման ապահովման բաղադրիչներն են՝
- պիտանիության և ռիսկերի կառավարումը.
- ապագայի համար կազմակերպության վերափոխումը.
- նորարարության կառավարումը և տեխնոլոգիաների օգտագործումը.
- տվյալների՝ տեղեկատվության և գիտելիքների օպտիմալ օգտագործումը․
- ակտիվների և ռեսուրսների կառավարումը:
- Պիտանիության և ռիսկերի կառավարումը. գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը`
- օգտագործում է պիտանիության կառավարման համակարգը, ապահովելու համար իր նշանակության, ռազմավարության, նպատակների միջև ամուր կապը, կայուն արժեքներ և արդյունքներ ստեղծելու նպատակով․
- տեղեկատվության վրա հիմնված արդյունավետ, արձագանքող և ապացույցների վրա հիմնված բարելավումներն ապահովելու նպատակով օգտագործում է որակի կառավարման համակարգը․
- իրականացնում է ծրագրի կառավարման և բարելավման գործընթացները՝ հիմնվելով իր պիտանիության կառավարման համակարգից ստացված տեղեկատվությանը.
- նույնականացնում է ռիսկերը և գնահատում ռազմավարական առաջնահերթությունները, գործողությունների ուղղությունները և նախատեսված արդյունքները, ինչպես նաև առկա հնարավորությունները.
- մշակում և իրականացնում է ռիսկերի կառավարման պլաններ՝ հիմնվելով տարբեր տեսանկյունների (ասպեկտների) վրա, ինչպիսիք են մշակութային, ռազմավարական, գործառնական, ֆինանսական, իրավական, նորմատիվային, կարգավորող, սոցիալական և տեխնիկական (ներառյալ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության) ոլորտում ռիսկերը:
- Ապագայում կազմակերպության վերափոխումը. գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը`
- նույնականացնում է վերափոխման և փոփոխության պահանջները՝ հաշվի առնելով իր նշանակությունը, ռազմավարությունը, կայուն արժեքներ ստեղծելու ոլորտում նպատակներն ու արդյունքները, ինչպես նաև վերլուծում է իր էկոհամակարգը՝ ապագայում հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները կանխատեսելու համար.
- հարմարեցնում է ընթացիկ ռազմավարությունը և գոյություն ունեցող բիզնես մոդելներն ապագա պահանջները բավարարելու համար և ներկայացնում է նոր բիզնես մոդելներ՝ հիմնված կանխատեսվող մարտահրավերների և հնարավորությունների վրա.
- կառուցում է կազմակերպության կառուցվածքը, որպեսզի համապատասխանի իր նշանակությանը, տեսլականին և ռազմավարությանը, և դիտարկում է նորարարական մոտեցումներ՝ հարմարեցնելու իր գոյություն ունեցող կառուցվածքը՝ հիմնված կանխատեսվող մարտահրավերների և հնարավորությունների վրա.
- անհրաժեշտ կայունության և ընթացիկ գործառնական գործունեության կառավարման համար սահմանում և օգտագործում է նոր մոտեցումներ, արագ փոփոխվող (ճկուն) աշխատանք.
- ժամանակին վերանայում է իր արժեքների ստեղծման գործընթացները, կազմակերպության այլ գործընթացները՝ հիմնվելով գործառնական և հեռանկարային պահանջարկի վրա:
- Նորարարության կառավարումը և տեխնոլոգիաների օգտագործումը. գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը`
- ապահովում է հնարավորություններ, ռեսուրսներ և գործիքներ, որոնք զարգացնում և աջակցում են ստեղծագործական, նորարարության և ռիսկայնության գնահատման ուղղվածությամբ.
- օգտվում է նորարարություններից, որոնք աջակցում են ընթացիկ բիզնեսի բարելավմանը և ապագա վերափոխման պահանջներին.
- գնահատում և օգտագործում է նոր տեխնոլոգիաների ներուժը՝ անընդհատ աջակցելով արժեքների ստեղծմանը, ենթակառուցվածքի բարելավմանը, ինչպես նաև արագ արձագանքելու և իր գործընթացներն ու նախագծերը հարմարեցնելու կարողությանը.
- իրականացնում է համապատասխան տեխնոլոգիական զարգացումներ այնպիսի արագությամբ, որnնք առավելագույնի են հասցնում ստացված օգուտները.
- գնահատում և իրականացնում է կառավարումը գոյություն ունեցող և բեկումնային տեխնոլոգիաների ողջ կենսացիկլի համար, հիմնված շրջանաձև տնտեսության սկզբունքների վրա.
- առավել շահեկան հասցնելու կազմակերպության և հետաքրքրված կողմերի համար օգուտները:
- Տվյալների, տեղեկատվության և գիտելիքների օպտիմալ օգտագործումը գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը`
- ապահովում է իր վերափոխման ծրագրերին աջակցելու համար անհրաժեշտ տվյալների նույնականացումը, ներկայումս առաջարկվող ապրանքների, ծառայությունների և որոշումների կառավարումը, ինչպես նաև ցանկացած կարևոր տեղեկատվություն հավաքելու հնարավորությունը, որը կարող է բացակայել.
- օգտագործում է ընդլայնված վերլուծությունը, ներառյալ՝ կանխատեսող, տվյալներից արժեքներ հանելու, թաքնված օրինաչափությունների մասին պատկերացում կազմելու համար.
- ապագայում կայուն արժեքներ ստեղծելու հնարավորությունները նույնականացնելու նպատակով տվյալները փոխակերպում է տեղեկատվության և գիտելիքի.
- օգտագործում է հիմնական հետաքրքրված կողմերի գիտելիքները՝ գաղափարների և նորարարությունների վրա կենտրոնացնելու համար, ներառյալ համատեղ աշխատանքը, կայուն արժեքներ ստեղծող ապրանքներ, ծառայություններ և որոշումներ մշակելու համար.
- ապահովում է տվյալների, տեղեկատվության և գիտելիքների մշակումը և պահպանումը՝ հարգելով տվյալներ, տեղեկատվություն և գիտելիքներ տրամադրողների պահանջները և իրավունքները.
- պաշտպանում, պահպանում և առավելագույն օգուտներ է քաղում եզակի գիտելիքներից, օրինակ՝ մտավոր սեփականությունից:
- Ակտիվների և ռեսուրսների կառավարումը. գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը`
- օգտագործում է ֆինանսական ռեսուրսները հավասարակշռված և կայուն կերպով՝ ներկա հաջողությունն ու ապագայում ներդրումներն ապահովելու համար,
- բացահայտում և իրականացնում է իր պարտականություններին համապատասխան կրիտիկական ակտիվների և ռեսուրսների կառավարումը, որոնք կենսական նշանակություն ունեն իր ռազմավարության, պիտանիության և վերափոխման համար, ներառյալ ֆինանսական ակտիվները (դրամական միջոցներ, կապիտալ, ներդրումներ), նյութական ակտիվները (առևտրային ենթակառուցվածքներ, ինչպիսիք են մատակարարման շղթան, անշարժ գույքը, տեխնոլոգիաները և սարքավորումները) և ոչ նյութական ակտիվները (սեփական տվյալներ, կազմակերպությունում մշակված ծրագրային/ծրագրավորման տեխնոլոգիաներ, ապրանքանիշ, գործարար համբավ, արտոնագրեր).
- հայտնաբերում և կիրառում է հետևողական և նորարարական միջոցներ՝ առավելագույնի հասցնելու իր ակտիվների և ռեսուրսների արժեքը՝ բարձրացնելու պիտանիությունը և վերափոխման բնագավառում նպատակները, ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում փոփոխվող կազմակերպչական և շուկայական պահանջներին համապատասխան.
- բացահայտում է այն ակտիվներն ու ռեսուրսները, որոնց անհրաժեշտությունը բացակայում է (ներկայիս կամ ապագա բիզնեսի համար) և, ելնելով շրջանաձև տնտեսության սկզբունքներից, տնօրինում է դրանք իր ստանձնած պարտականություններին համապատասխան:
- ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
- Արդյունքներ, ինչպես է կազմակերպությունը հասել «ուղղություն» և «կատարում» բաժիններում նկարագրվածին, ներառյալ ապագայի կանխատեսումները. գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը տրամադրում է արդյունքների մասին տվյալներ՝
- հետաքրքրված կողմերի ընկալումները.
- կայուն արժեքների ստեղծում.
- պիտանիության և վերափոխման կառավարում:
- Հետաքրքրված կողմերի ընկալումը, արտահայտում է հիմնական հետաքրքրված կողմերի հետադարձ կապից ստացված արդյունքները, հիմնված կազմակերպության հետ համատեղ աշխատանքում՝ նրանց անձնական փորձի և ընկալումների հետ:
- Այս ընկալումները կարող են վերաբերել ինչպես նախկին, այնպես էլ ներկայի հիմնական հետաքրքրված կողմերին և կարող են ստացվել մի շարք աղբյուրներից, ներառյալ հարցումները, ֆոկուս խմբերը, վարկանիշները, մամուլը կամ սոցիալական ցանցերը, արտաքին ճանաչումը (հավատարմագրում, սերտիֆիկացում), հետաքրքրությունների պաշտպանությունը, կառուցվածքային վերլուծության և գործողությունների պլանավորման խորհրդակցությունները, ներդրողների հաշվետվությունները, սպառողների դրական և բացասական արձագանքներ, ներառյալ հետադարձ կապը՝ սպառողների հետ կառավարման թիմերի փոխհարաբերությունները։
- Ի լրումն հիմնական ընկալմանը, կազմակերպության մասին կարծիք կարող է ձևավորել հիմնական հետաքրքրված կողմը՝ անձնական փորձի հիման վրա, ընկալումները կարող են ձևավորվել նաև կազմակերպության հեղինակությունը շրջակա միջավայրի և հանրության վրա ունեցած ազդեցությամբ (կազմակերպության հիմնական հետաքրքրված կողմերի ընկալման աստիճանը կապված կայուն զարգացման նպատակներից մեկի կամ մի քանիսի և Միավորված ազգերի կազմակերպության Գլոբալ պայմանագրի նպատակները նվաճելու գործում նրա հաջողության հետ):
- Գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը`
- գիտակցում է, թե որքանով է հաջողությամբ իրականացնում իր ռազմավարությունը՝ բավարարելու հիմնական հետաքրքրված կողմերի պահանջմունքները ու ակնկալիքները.
- օգտագործում է անցյալի և ներկայի պիտանիության իր վերլուծությունը՝ ապագայի պիտանիությունը կանխատեսելու համար.
- օգտագործում է հիմնական հետաքրքրված կողմերի ընկալումները՝ տեղեկացված մնալու իր ընթացիկ ուղղության և ռազմավարության կատարման վրա ազդելու համար:
- Հիմնական հետաքրքրված կողմերի ընկալումների և վերանայման ենթակա թեմաների օրինակները կարող են ներառվել, բայց դրանք թվարկված չլինեն որպես առաջնահերթություն և/կամ լինեն սահմանափակված հետևյալում`
- սպառողների ընկալման արդյունքները.
- մարդկանց ընկալման արդյունքները.
- գործարար միջավայրի և կառավարության հետաքրքրված կողմերի ընկալման արդյունքները.
- հանրային ընկալման արդյունքները.
- գործընկերների և մատակարարների ընկալման արդյունքները:
- Սպառողների ընկալման արդյունքները. Սպառողների ընկալումների վերաբերյալ տվյալները, ինչպիսիք են՝
- ընդհանուր սպառողական փորձի ձեռքբերում.
- կազմակերպության արժեքների և նորմերի հատուկ շարքը.
- կողմնորոշում դեպի սպառողները և մարդկանց (կազմակերպությունում աշխատող) կողմից դրան նվիրվածության մակարդակը.
- զարգացնել և խթանել կազմակերպության առևտրային նշանը (բրենդինգը) և հեղինակությունը, ներառյալ սոցիալական և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում պիտանիությունը.
- կազմակերպության կողմից առաջարկվող ապրանքները, ծառայությունները և որոշումները.
- օգտագործել նորարարությունները՝ բարելավելու կազմակերպության գործընթացները, ապրանքները, ծառայությունները և որոշումները.
- կազմակերպության կողմից տեխնոլոգիաների օգտագործումը կայուն արժեք ապահովելու համար.
- մատակարարումից և վաճառքից հետո աջակցության տարբեր ուղիները.
- օգտագործվող հաղորդակցման ուղիների արդյունավետությունը։
- Մարդկանց ընկալման արդյունքները. Մարդկանց ընկալումների վերաբերյալ տվյալներ, ինչպիսիք են՝
- կազմակերպության արժեքների և նորմերի հատուկ շարքը.
- կազմակերպության փորձը, ներառյալ, թե ինչպես է իրականացվում փոփոխությունների կառավարումը.
- կազմակերպության տրամադրվածությունը ու նվաճումները գենդերային հավասարակշռության, հավասարության, բազմազանության և ներառվածության վերաբերյալ.
- ինչպես է կազմակերպությունում իրականացվում ապագա աշխատանքի միջոցներին փոխակերպվելը, ինչպիսիք են ռոբոտների և աշխատող մարդկանց համագործակցությունը, արհեստական ինտելեկտի օգտագործումը և այլ առաջադեմ միջոցներ.
- կազմակերպության աջակցությունը ընտանեկան և անձնական կյանքին.
- կազմակերպության աջակցությունը լիազորությունների ընդլայնման, ճանաչման և զարգացման գործում.
- աշխատանքային պայմանները, աշխատավարձերը և պարգևատրումները.
- անձնական պիտանիության կառավարումը և բարելավումը.
- կազմակերպության հեղինակությունը, ներառյալ որպես իր գործող համակարգի (էկոհամակարգի) առաջատար.
- հաղորդակցությունը կազմակերպության ներսում.
- Առաջադեմ գաղափարների, տաղանդների հավակնումը և ներգրավումը.
- ռազմավարության իրականացման ձևը, դրանց ներդրումը և կազմակերպության ապագա ուղղության նկատմամբ վստահության աստիճանը:
- Գործարար միջավայրի և կառավարման բնագավառում հետաքրքրված կողմերի ընկալման արդյունքները. Տվյալներ գործարար միջավայրի և պետական կառավարման համակարգի հետաքրքրված կողմերի ընկալումների վերաբերյալ, ինչպիսիք են սեփականատերերը, բաժնետերերը, ներդրողները, ֆինանսավորող կազմակերպությունները, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինները, հանրային կազմակերպությունները․
- կազմակերպության ֆինանսական կառավարումը, անվտանգությունը և կայունությունը.
- կազմակերպության կառավարման կառուցվածքը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը և էթիկական վարքագիծը.
- կազմակերպության սոցիալական և շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ պարտականությունները.
- ռիսկերի կառավարում և պահանջմունքների կատարումը.
- կազմակերպության հեղինակության և ապրանքանիշի մշակումը և առաջխաղացումը.
- կազմակերպության կողմից առաջարկվող ապրանքները, ծառայությունները և որոշումները, ինչպես նաև նորարարության նկատմամբ նրա մոտեցումն ապրանքների, ծառայությունների և որոշումների գործընթացներում.
- կազմակերպության կարողությունը վերահսկելու իրավիճակը, բացահայտել մեգաթրենդները և հաշվի առնելով դրանք՝ հաջողությամբ աշխատել նրանց հետ.
- կազմակերպության հետ աշխատելու նրանց ընդհանուր փորձը:
- Հասարակության կողմից ընկալման արդյունքներ. Տվյալներ տեղական, ազգային կամ միջազգային մակարդակներում հասարակության կողմից ընկալումներին առնչող, ինչպիսիք են՝
- կազմակերպության ունակությունը բավարարելու հասարակության ակնկալիքները.
- կազմակերպության ղեկավարության կողմից թափանցիկության և էթիկական վարքագծի ազդեցության աստիճանը հանրության վրա.
- կազմակերպության կողմից մատուցվող գործունեության ազդեցությունը համայնքների վրա.
- կազմակերպության կողմից համայնքին կայուն ներդրումներ` տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի բնագավառում գործելակերպի տեսանկյունից.
- կազմակերպության հակվածությունը շրջանաձև տնտեսության անցնելուն.
- կազմակերպության հակվածությունը նվազեցնելու անհավասարությունը, բազմազանության և ներառվածության և գենդերային հավասարակշռության հասնելը, ինչպես նաև նշված ոլորտներում նրա նվաճումները:
- Գործընկերների և մատակարարների ընկալման արդյունքները. Հիմնական գործընկերների և մատակարարների ընկալումների վերաբերյալ տվյալներ, ինչպիսիք են՝
- կազմակերպության հետ աշխատելու նրանց փորձը.
- կազմակերպության պարտավորություններն ու նվաճումները համատեղ կայուն արժեքների ստեղծման ժամանակ և փոխշահավետ հիմունքներով աշխատանքի ոլորտում.
- նոր տեխնոլոգիաների ներդրման և փոփոխությունների տեմպերը.
- կազմակերպության սոցիալական պարտավորությունները.
- կազմակերպության հակվածությունն ու նվաճումները շրջանաձև տնտեսությանն անցնելու հարցում.
- հիմնական գործընկերների և մատակարարների պիտանիության կառավարումը և բարելավումը.
- կազմակերպությունների հետ կապերը և փոխհարաբերությունների կառավարում.
- կազմակերպության ղեկավարության կառուցվածքը, թափանցիկությունը, վարքագիծը և նրա գործելակերպը.
- կազմակերպության, հիմնական գործընկերների և մատակարարների միջև փոխհարաբերությունների կայունությունը:
- Ռազմավարական և գործառնական պիտանիությունը. Այս չափանիշը ներառում է կազմակերպության պիտանիության հետ կապված արդյունքները՝
- իր նշանակությունն ու ռազմավարությունն իրականացնելու և կայուն արժեքներ ստեղծելու կարողությունը.
- ապագայի նկատմամբ նրա տեսլականը:
- Տվյալ արդյունքներն օգտագործվում են կազմակերպության կողմից՝ հասկանալու և բարելավելու իր ընդհանուր պիտանիությունը և կանխատեսելու նրա ազդեցությունը, ըստ որի գործնականում գնահատման մասնագետներին են ներկայացվում ապացույցներ առ այն, որ հավակնորդ կազմակերպությունը՝
- օգտագործում է ինչպես ֆինանսական, այնպես էլ ոչ ֆինանսական ցուցանիշներ՝ գնահատելու իր ռազմավարական և գործառնական պիտանիությունը.
- հասկանում է հիմնական հետաքրքրված կողմերի կողմից պլանավորված և փաստացի պիտանիության միջև կապը և կարող է վստահորեն կանխատեսել, թե ինչպես կզարգանա իր պիտանիությունը ապագայում.
- հաշվի է առնում իր հիմնական հետաքրքրված կողմերի առկա և ապագա պահանջմունքներն ու ակնկալիքները՝ պիտանիությանն ամենահարմար ցուցանիշների մասին որոշումներ կայացնելիս, իր ռազմավարական և գործառնական նպատակներին համապատասխան.
- հասկանում է պատճառահետևանքային կապերը, որոնք ազդում են պիտանիության վրա և օգտագործում է նվաճված արդյունքները՝ տեղեկացված մնալու և ազդելու դրա ընթացիկ «ուղղության» և «կատարման» բաժնի չափանիշների վրա.
- օգտագործում է ներկա ժամանակում նվաճված արդյունքները կանխատեսելու ապագայում իր պիտանիության համար որոշակիության ակնկալվող աստիճանը:
- Պիտանիության ռազմավարական և գործառնական ցուցանիշները կարող են ներառել`
- նշանակության ցուցանիշներ և կայուն արժեքներ.
- ֆինանսական պիտանիություն.
- բավարարել հիմնական հետաքրքրված կողմերի ակնկալիքները.
- ռազմավարական նպատակներ.
- նվաճումներ, պիտանիության կառավարում.
- նվաճումներ, վերափոխման կառավարում.
- ձեռքբերումներ փոփոխությունների կառավարման ոլորտում.
- ապագայի համար կանխատեսող չափումներ:
-
Քննարկվել է
19.08.2024 - 05.09.2024
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 790
Տպել