ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը (ԱԴՌ) 2022 թվականի հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետության կողմից վավերացնելուց հետո անհրաժեշտություն է առաջացել օրենսդրական փոփոխություններ կատարելու միջոցով ձևավորել օրենսդրական դաշտ՝ ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու, ինչպես նաև սույն ոլորտում համապատասխան մասնագետներ պատրաստելու և վերապատրաստելու գործընթացը կանոնակարգելու նպատակով։

«Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ) պահանջներին հաապատասխան 2023 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունվեց «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-297-Ն օրենքը, որի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի  14․02․2024թ․ N 137-Ա որոշմամբ ընդունվեց միջոցառումների ցանկը։

Վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման գործունեության կազմակերպումը ներառվել է «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկում։ Սույն իրավական ակտի ընդունումը կապված է ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու համար  մասնագիտական վերապատրաստում իրականացնող ուսումնական հաստատությունների լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությունից:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Հաշվի առնելով, որ ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու համար  մասնագիտական վերապատրաստումը վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների և ունակությունների՝ վտանգավոր բեռներ փոխադրելու գործընթացը կազմակերպող անվտանգության մասնագետների և վտանգավոր բեռներ փոխադրող վարորդների կողմից գիտելիքների յուրացման և կատարելագործման գործընթաց է՝ սույն իրավական ակտով սահմանվում են նշված գործունեությունը իրականացնող   ուսումնական հաստատությունների նկատմամբ լիցենզավորման պայմաններ և պահանջներ, մասնավորապես՝ մասնագիտական վերապատրաստման գործունեություն կազմակերպման համար համապատասխան սարքավորումներով և տեխնիկական միջոցներով կահավորված ուսումնական տարածքների, համապատասխան որակավորում ունեցող մասնագետների առկայություն և ուսումնական հաստատության ղեկավարի կողմից մշակված և «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ),  վտանգավոր բեռների փոխադրումը կարգավորող այլ օրենսդրական ակտերի և միջազգային պայմանագրերի պահանջների հետ ներդաշնակեցված ուսումնական ծրագրեր:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական և տեղական ինքնակառավարման մարմնինների բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չեն նախատեսվում:

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերի ընդունման կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը առնչվում է ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված 01․07․2019թ․ N 666-Լ որոշման՝ ԵՄ և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի 23-րդ, ՀՀ կառավարության 18․11․2021թ․ N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 39.1-րդ, ՀՀ վարչապետի 14․02․2024թ․ N 137-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետերի և «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի պահանջների կատարումն ապահովելու միջոցառումների շրջանակում իրականացվող օրենսդրական փոփոխություններին։

  • Discussed

    19.08.2024 - 04.09.2024

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 494

Print

Suggestions

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

31.08.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության «Վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման գործունեության կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» և «Վտանգավոր բեռներ փոխադրելու որակավորման քննություններ հանձնելու պահանջները, մասնագիտական վերապատրաստման վկայականի ձևը և տրման կարգը, անվտանգության մասնագետի մասնագիտական վերապատրաստման վկայականի ձևը և տրման կարգը հաստատելու մասին» որոշումների նախագծերը մշակելուց և ընդունելուց առաջ անհրաժեշտ է «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 10-րդ ենթակետերի պահանջներին համապատասխան սահմանել և հաստատել․ - ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման թույլտվությունների տրամադրման կարգը. - ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումներին ներկայացվող պահանջները. - ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկը. - հաստատում է վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի ձևը և տրման կարգը։ Վերոնշայլները հանդիսանում են ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաների անվտանգ փոխադրումներ կազմակերպելու և իրականացնելու հիմնաքարային որոշումները։ Ներկայացված նախագծերը ինքնանպատակ են, մշակողները չեն հասկանում առաջնահերթությունները, ինչպես նաև որ առանց վերը նշված որոշումների ընդունման հնարավոր չէ իրականացնել վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման գործունեության կազմակերպման լիցենզավորում և սահմանել վտանգավոր բեռներ փոխադրելու որակավորման քննություններ հանձնելու պահանջները, կամ իրականացնել անվտանգության մասնագետի մասնագիտական վերապատրաստում։ Ինչի հիման վրա պետք է մշակվեն ուսումնական ծրագրերը կամ անցկացվեն քննություններ։

See more