Add to favourites
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 31.08.2024 09:08:06 | Հայաստանի Հանրապետության կառավարության «Վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման գործունեության կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» և «Վտանգավոր բեռներ փոխադրելու որակավորման քննություններ հանձնելու պահանջները, մասնագիտական վերապատրաստման վկայականի ձևը և տրման կարգը, անվտանգության մասնագետի մասնագիտական վերապատրաստման վկայականի ձևը և տրման կարգը հաստատելու մասին» որոշումների նախագծերը մշակելուց և ընդունելուց առաջ անհրաժեշտ է «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 10-րդ ենթակետերի պահանջներին համապատասխան սահմանել և հաստատել․ - ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման թույլտվությունների տրամադրման կարգը. - ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումներին ներկայացվող պահանջները. - ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկը. - հաստատում է վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի ձևը և տրման կարգը։ Վերոնշայլները հանդիսանում են ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաների անվտանգ փոխադրումներ կազմակերպելու և իրականացնելու հիմնաքարային որոշումները։ Ներկայացված նախագծերը ինքնանպատակ են, մշակողները չեն հասկանում առաջնահերթությունները, ինչպես նաև որ առանց վերը նշված որոշումների ընդունման հնարավոր չէ իրականացնել վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման գործունեության կազմակերպման լիցենզավորում և սահմանել վտանգավոր բեռներ փոխադրելու որակավորման քննություններ հանձնելու պահանջները, կամ իրականացնել անվտանգության մասնագետի մասնագիտական վերապատրաստում։ Ինչի հիման վրա պետք է մշակվեն ուսումնական ծրագրերը կամ անցկացվեն քննություններ։ | Ներկայացված առաջարկությունը դուրս է որոշման կարգավորման շրջանակներից։ Իսկ առաջարկվող որոշման նախագծերը մշակվել և ներկայացվել է քննարկման |