Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 31.08.2024 09:08:06 Հայաստանի Հանրապետության կառավարության «Վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման գործունեության կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» և «Վտանգավոր բեռներ փոխադրելու որակավորման քննություններ հանձնելու պահանջները, մասնագիտական վերապատրաստման վկայականի ձևը և տրման կարգը, անվտանգության մասնագետի մասնագիտական վերապատրաստման վկայականի ձևը և տրման կարգը հաստատելու մասին» որոշումների նախագծերը մշակելուց և ընդունելուց առաջ անհրաժեշտ է «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 10-րդ ենթակետերի պահանջներին համապատասխան սահմանել և հաստատել․ - ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման թույլտվությունների տրամադրման կարգը. - ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումներին ներկայացվող պահանջները. - ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկը. - հաստատում է վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի ձևը և տրման կարգը։ Վերոնշայլները հանդիսանում են ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաների անվտանգ փոխադրումներ կազմակերպելու և իրականացնելու հիմնաքարային որոշումները։ Ներկայացված նախագծերը ինքնանպատակ են, մշակողները չեն հասկանում առաջնահերթությունները, ինչպես նաև որ առանց վերը նշված որոշումների ընդունման հնարավոր չէ իրականացնել վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման գործունեության կազմակերպման լիցենզավորում և սահմանել վտանգավոր բեռներ փոխադրելու որակավորման քննություններ հանձնելու պահանջները, կամ իրականացնել անվտանգության մասնագետի մասնագիտական վերապատրաստում։ Ինչի հիման վրա պետք է մշակվեն ուսումնական ծրագրերը կամ անցկացվեն քննություններ։ Ներկայացված առաջարկությունը դուրս է որոշման կարգավորման շրջանակներից։ Իսկ առաջարկվող որոշման նախագծերը մշակվել և ներկայացվել է քննարկման