ՆԱԽԱԳՒԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

<<———>>——— 2024 թվականի N ————-Ն

 

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել`

1) Վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման գործունեության կազմակերպման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման գործունեության կազմակերպման գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

          2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

 

 

 

 

Հավելված 1
ՀՀ կառավարության

<<——>>————2024թ․
N —————-Ն որոշման 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու համար մասնագիտական վերապատրաստում իրականացնող ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն)՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից, լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները:
  2. Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու համար մասնագիտական վերապատրաստում կարող են իրականացնել այն ուսումնական հաստատություններն, որոնք ունեն՝

1) մասնագիտական վերապատրաստման գործունեություն կազմակերպման համար համապատասխան սարքավորումներով և տեխնիկական միջոցներով կահավորված ուսումնական տարածքներ.

2)համապատասխան որակավորում ունեցող մասնագիտական վերապատրաստման գործունեություն իրականացնող մասնագետներ.

3) «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու լիցենզիա:

3.Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման գործունեության կազմակերպման լիցենզիա տրամադրելու համար ուսումնական հաստատության համապատասխանության գնահատումը և լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)՝ «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ) պահանջներին համապատասխան և «Լիցենզավորման մասին» օրենքով և սույն կարգով սահմանված ընթացակարգով:

  1. Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման գործունեությունը վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների և ունակությունների՝ վտանգավոր բեռներ փոխադրելու գործընթացը կազմակերպող անվտանգության մասնագետների և վտանգավոր բեռներ փոխադրող վարորդների կողմից գիտելիքների յուրացման և կատարելագործման գործընթաց է, որն իրականացվում է լիազոր մարմնի կողմից երաշխավորված ուսումնական ծրագրով: Վերապատրաստման ծրագրերը մշակում են ուսումնական հաստատությունները և լիցենզիայի տրամադրման հայտին կից՝ ներկայացնում լիազոր մարմնի հաստատմանը:
  2. Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման գործունեության կազմակերպման լիցենզիաները տրվում են անժամկետ՝ լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» օրենքով և սույն կարգով սահմանված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում:
  3. Լիցենզիան ստորագրվում և կնքվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից:
  4. Լիցենզավորված անձինք վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման գործունեությունն իրականացնում են միայն լիցենզիայում նշված գործունեության վայրում:
  5. Լիցենզիան վերաձևակերպվում, գործունեության իրականացման վայրը փոփոխվում, լիցենզիայի գործողությունը կասեցվում և դադարեցվում է լիազոր մարմնի կողմից՝ «Լիցենզավորման մասին» օրենքով և սույն կարգով սահմանված ընթացակարգով:
  6. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով: Հայտատուն լիցենզիայի տրամադրման, ինչպես նաև 7-րդ կետով սահմանված ծառայությունների մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան հայտը բավարարելու վերաբերյալ պատշաճ ձևով տեղեկացման սահմանված ժամկետին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում: սույն կետ նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժվելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:
  7. Սույն կարգում օգտագործվող տերմինները հասկացվում են այնպես, ինչպես դրանք սահմանված են ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:

 

  1. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
  2. Վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման գործունեության կազմակերպման լիցենզիա ստանալու համար ուսումնական հաստատությունը լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

 1) հայտ` համաձայն N 1 ձևի.

      2) մասնագիտական վերապատրաստման գործունեություն կազմակերպման  ուսումնական տարածքների հասցեն և օգտագործման իրավունքը հաստատող փաստաթուղթ.

      3)սույն կետի 5-րդ ենթակետով ներկայացված ուսումնական ծրագրով իրականացվող ուսումնական գործընթացում օգտագործվող սարքավորումները և տեխնիկական միջոցները.

 4) մասնագիտական վերապատրաստման գործունեություն իրականացնող մասնագետների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝ անուն, ազգանուն, հայրանուն, զբաղեցրած պաշտոն, անձը հաստատող փաստաթղթի համարը, մասնագիտական որակավորումը հաստատող վկայականներ կամ դրանց փոխարինող այլ փաստաթղթեր.

      5) ուսումնական հաստատության ղեկավարի կողմից հաստատված վերապատրաստման ծրագիր, որը պետք է ներառի վերապատրաստման դասընթացի անվանումը, վերապատրաստման թեմաները, վերապատրաստման  տևողությունը, ուսուցման մեթոդները, գիտելիքների և գործնական հմտությունների գնահատման չափանիշները:

  1. Լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերը լիազոր մարմին են ներկայացվում առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:
  2. Լիցենզավորման հանձնաժողովն ուսումնասիրում է հայտատուի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին ու պահանջներին, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում է ուսումնական հաստատության՝ ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման գործունեություն իրականացնելու համապատասխանությունը: Ուսումնասիրության արդյունքների հիման վրա հանձնաժողովն ընդունում է եզրակացություն և այն ներկայացնում է լիցենզավորող մարմնի ղեկավարին:
  3. Լիցենզավորող մարմնի ղեկավարի դրական որոշման հիման վրա հայտատուին տրամադրվում է ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման գործունեության կազմակերպման լիցենզիա: Բացասական որոշման դեպքում՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացվում է հայտատուին` նշելով մերժման պատճառները և իրավական հիմքերը:
  4. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև, եթե՝

1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 11-րդ կետի պահանջներին և փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր.

2)ուսումնական հաստատության համապատասխանության գնահատման արդյունքում արձանագրվում է, որ՝

      2.1 ուսումնական հաստատության ղեկավարի կողմից հաստատված վերապատրաստման ծրագիրը չի համապատասխանում «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ) և վտանգավոր բեռների փոխադրումը կարգավորող այլ օրենսդրական ակտերի և միջազգային պայմանագրերի պահանջներին.

2.2 մասնագիտական վերապատրաստման գործունեություն իրականացմանը ներգրավված մասնագետները չունեն  համապատասխան որակավորում.

     2.3 մասնագիտական վերապատրաստման գործունեություն կազմակերպման  ուսումնական տարածքների սարքավորումներով և տեխնիկական միջոցներով հագեցվածությունը բավարար չէ վերապատրաստման ծրագրով հաստատված դասընթացի և թեմաների ուսուցման, ինչպես նաև գիտելիքների և գործնական հմտությունների գնահատման համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

___________________________________________________________________________

(հայտատուի անվանումը, պետական հաշվառման համարը)

___________________________________________________________________________

(գտնվելու վայրը, էլ. փոստը, հեռախոսահամարը)

 

Խնդրում եմ տրամադրել վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման գործունեության կազմակերպման լիցենզիա:

 

 

 _______________________________________________________________________ :

(գործունեության իրականացման վայրը)

 

 

 

Հայտին կցվում են՝

      1) մասնագիտական վերապատրաստման գործունեություն կազմակերպման  ուսումնական տարածքների օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերը.

      2)ուսումնական ծրագրով իրականացվող ուսումնական գործընթացում օգտագործվող սարքավորումների և տեխնիկական միջոցների վերաբերյալ տեղեկատվություն.

 4) մասնագիտական վերապատրաստման գործունեություն իրականացնող մասնագետների վերաբերյալ Կարգի 11-րդ կետի 4-րդ ենթակետով պահանջվող տեղեկատվությունը.

      5) ուսումնական հաստատության ղեկավարի կողմից հաստատված վերապատրաստման ծրագիրը, որը ներառում է վերապատրաստման դասընթացի անվանումը, վերապատրաստման թեմաները, վերապատրաստման  տևողությունը, ուսուցման մեթոդները, գիտելիքների և գործնական հմտությունների գնահատման չափանիշները:

 

Հայտատու

 ------------------

(պաշտոնը)

 ----------------------------

(ստորագրությունը)

 ----------------------------

(անունը, ազգանունը)

 

  ___ _____________ 20  թ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 2
ՀՀ կառավարության

<<——>>————2024թ․
N —————-Ն որոշման 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  ԱԴՌ N 00000

 

Տրվում է

______________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ համար`

անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը)

 

Գործունեության տեսակը`

Վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման գործունեության կազմակերպում

 

Գործունեության իրականացման վայրը _________________________________

Լիցենզիայի տրամադրման ամսաթիվը _________________________________

Լիցենզիայի գործողության ժամկետը  _________________________________

 

Հայաստանի Հանրապետության

տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարար

 ----------------------------

(ստորագրությունը)

 ----------------------------

(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

_____ ________________ 20  թ.

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

  • Քննարկվել է

    19.08.2024 - 04.09.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 728

Տպել

Առաջարկներ`

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

31.08.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության «Վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման գործունեության կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» և «Վտանգավոր բեռներ փոխադրելու որակավորման քննություններ հանձնելու պահանջները, մասնագիտական վերապատրաստման վկայականի ձևը և տրման կարգը, անվտանգության մասնագետի մասնագիտական վերապատրաստման վկայականի ձևը և տրման կարգը հաստատելու մասին» որոշումների նախագծերը մշակելուց և ընդունելուց առաջ անհրաժեշտ է «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 10-րդ ենթակետերի պահանջներին համապատասխան սահմանել և հաստատել․ - ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման թույլտվությունների տրամադրման կարգը. - ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումներին ներկայացվող պահանջները. - ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկը. - հաստատում է վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի ձևը և տրման կարգը։ Վերոնշայլները հանդիսանում են ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաների անվտանգ փոխադրումներ կազմակերպելու և իրականացնելու հիմնաքարային որոշումները։ Ներկայացված նախագծերը ինքնանպատակ են, մշակողները չեն հասկանում առաջնահերթությունները, ինչպես նաև որ առանց վերը նշված որոշումների ընդունման հնարավոր չէ իրականացնել վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման գործունեության կազմակերպման լիցենզավորում և սահմանել վտանգավոր բեռներ փոխադրելու որակավորման քննություններ հանձնելու պահանջները, կամ իրականացնել անվտանգության մասնագետի մասնագիտական վերապատրաստում։ Ինչի հիման վրա պետք է մշակվեն ուսումնական ծրագրերը կամ անցկացվեն քննություններ։

Տեսնել ավելին