Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈւՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

«______»____________ 2024 ԹՎԱԿԱՆԻ N______Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 201-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփխությունը և լրացումները`
  • որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով ևկետը լրացնել նոր 8-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ․

«8) Միասնական սոցիալական ծառայության քաղաքացիական աշխատանք կատարող անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների գործավարձի չափը՝ համաձայն N 8 հավելվածի։»․

  • որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «արտադրյալով» բառից հետո լրացնել «, իսկ Միասնական սոցիալական ծառայության քաղաքացիական աշխատանք կատարող անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների համար պաշտոնային դրույքաչափը որոշվում է Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափի և սույն որոշման N 8 հավելվածով սահմանված գործավարձի գումարման միջոցով» բառերով․
  • որոշումը լրացնել նոր N 8 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի «Առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 201-Ն որոշման N 1 հավելվածի
  • N 1 ցանկի IV բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«IV. Անձանց ֆունկցիոնալության գնահատում իրականացնող
իրավասու պետական մարմիններ

Բժիշկներ, հարբժշկական ծառայություն մատուցող մասնագետներ

անձի ֆունկցիոնալության գնահատման ենթարկվող անձանց
հետ անմիջականորեն կատարվող աշխատանք»

  • N 3 ցանկի I բաժնի 1-ին սյունակից հանել «տուբերկուլոզով հիվանդ քաղաքացիներին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի բժիշկներ,» բառերը։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

Սեպտեմբերի  ——-ի N      -Ն որոշման

 

«Հավելված N 8

ՀՀ կառավարության 2018 թվականի

հուլիսի 3-ի N 737-Ն որոշման

 

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԼՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՎԱՐՁԻ ՉԱՓԸ

 

NN
ը/կ

Պաշտոնի անվանումը

Գործավարձի չափը՝ ըստ յուրաքանչյուր դեպքի (յուրաքանչյուր ամսվա ընթացքում՝ անձի ֆունկցիոնալության 16-րդ գնահատումից սկսած)

1.

Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետ

2700 ՀՀ դրամ

 

 

  • Discussed

    19.08.2024 - 04.09.2024

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 885

Print

Suggestions

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

26.08.2024

Միասնական սոցիալական ծառայության քաղաքացիական աշխատանք կատարող` անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների համար պաշտոնական դրույքաչափը որոշելիս առաջարկում ենք առաջնորդվել նվազագույն ամսական աշխատավարձի, հավելյալ գործակիցների (ըստ կրթական աստիճանի, աշխատանքային փորձի, միջազգային ասոցիացիաների անդամակցության, գիտական ամսագրերում տպագրված հոդվածների թվի) և գործավարձի գումարումով։ Այս մոտեցումը կապահովի, որ փաստացի աշխատավարձն արտացոլի ոչ միայն նվազագույն անհրաժեշտը, այլև նպաստի արդարության սկզբունքի պահպանմանը և խրախուսի փորձառու մասնագետների ներգրավվումը։

See more