Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 201-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1950-Ն որոշման 3-րդ կետի համաձայն՝  2025 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած Է ճանաչվելու 21.2-րդ կետը (անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետի գործակցին վերաբերող տողը)՝ այն նկատառումով, որ դրանից հետո նշված մասնագետների վարձատրությունը կկազմակերպվի գործավճարի սկզբունքով։ 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

      «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք)
7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքներով անձը (երեխան) ճանաչվում է հաշմանդամություն ունեցող կամ չի ճանաչվում, որոշվում է նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր, խորը:  Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ անձի ֆունկցիոնալությունը գնահատելու համար ձևավորվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների (այսուհետ՝ ԱՖԳՄ) ռեեստր (այսուհետ՝ մասնագետների ռեեստր):  Մասնագետների ռեեստրից ավտոմատացված համակարգը պատահական ընտրության սկզբունքով էլեկտրոնային վիճակահանության արդյունքով ձևավորում է գնահատող հանձնաժողովներ, որոնք Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացնում են վարչարարություն:  Գնահատող հանձնաժողովների կազմում ընդգրկվում են՝

1) օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը գնահատող մասնագետներ.

2) անձի գործունեությունը և մասնակցությունը գնահատող մասնագետներ:

      Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի
28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի համաձայն՝ անձի ֆունկցիոնալության գնահատման յուրաքանչյուր դեպքում ձևավորվում է գնահատող նոր հանձնաժողով։ Գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ստորև նշված աղյուսակում նշված մասնագետները։

 

Օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը

գնահատող մասնագետներ

Անձի գործունեությունը և

մասնակցությունը

գնահատող

մասնագետներ

1. Օրթոպեդ

2. Վնասվածքաբան

3. Ակնաբույժ

4. Սրտաբան

5. Քիթ-կոկորդ-ականջաբան

6. Նյարդավիրաբույժ

7. Հոգեբույժ

8. Էնդոկրինոլոգ

9. Վիրաբույժ

10. Նյարդաբան

11. Թերապևտ

12. Արյունաբան

13. Աղեստամոքսաբան

14. Նեֆրոլոգ/երիկամաբան

15. Ուռուցքաբան

16. Մաշկաբան

17. Ռևմատոլոգ

18. Ուռոլոգ

19. Թոքաբան

20. Ֆտիզիատր

21․ Ընտանեկան բժիշկ

22. Մանկաբույժ

23. Մանկական օրթոպեդ- վնասվածքաբան

24. Մանկական ակնաբույժ

25. Մանկական սրտաբան

26. Մանկական նյարդաբան

27. Մանկական քիթ-կոկորդ- ականջաբան

28. Մանկական նյարդավիրաբույժ

29. Մանկական հոգեբույժ

30. Մանկական ներզատաբան

31. Մանկական վիրաբույժ

1. Հոգեբան

2. Կինեզոլոգ

3. Էրգոթերապիստ

4. Լոգոպեդ

5. Տիֆլոմանկավարժ

6. Սուրդոմանկավարժ

7. Օլիգոֆրենոմանկավարժ

8. Սոցիալական մանկավարժ

9. Մանկական հոգեբան

10. Հատուկ մանկավարժ

11․ Վերականգնողաբան

12․ Մանկական վերականգնողաբան

13․ Ֆիզիոթերապևտ

     

 

       Գործող իրավակարգավորումների համաձայն՝ ԱՖԳՄ-ը համարվում են Միասնական սոցիալական ծառայության քաղաքացիական աշխատանք կատարողներ և ընդգրկված են Կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի
N 737-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ։ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի
2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանրային իշխանության մարմիններում, բացառությամբ Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, վարչապետի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի չափերը և վարձատրության հետ կապված այլ հարաբերությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը որոշվում են պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի և որոշման համապատասխան հավելվածով հաստատված համապատասխան գործակիցների արտադրյալով, մասնավորապես, նշվածի արդյունքում ԱՖԳՄ-ի ամսական աշխատավարձը այսօր կազմում է 83․200 x 4.87 = 405 184 դրամ։ Ընդ որում, նշված աշխատավարձը ԱՖԳՄ-ը ստանում են անկախ ֆունկցիոնալության գնահատման թվաքանակից։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից (այսուհետ՝ Նախարարություն) կողմից իրականցվել է վերլուծություն անձի ֆունկցիոնալության գնահատման e-Disability տեղեկատվական համակարգում առկա մասնագետների և նրանց զբաղվածության վերաբերյալ: Վերլուծությունը իրականացվել է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածի միջինացված ամսական գնահատումների քանակների հիման վրա: Մասնավորապես, ուսումնասիրությունը ցույց է տվել հետևյալ պատկերը․

 

Մանկաբույժ

 

Մանկաբույժ

Հաստիքային միավոր

Միջինացված ամսական գնահատումների քանակ

Տոկոսային հարաբերակցություն՝ ընդհանուր ամսական գնահատումներից

1

1

29

12%

2

1

70

30%

3

1

5

2%

4

1

19

8%

 

Մանկաբույժ

Հաստիքային միավոր

Միջինացված ամսական գնահատումների քանակ

Տոկոսային հարաբերակցություն՝ ընդհանուր ամսական գնահատումներից

1

0.5

87

37%

2

0.5

11

4%

3

0.5

15

6%

 

Դեղինով նշված մասնագետները աշխատում են երկու մասնագիտացումով, բայց անգամ այդ պարագայում  առկա է մոտավորապես 20%-ի շեղում նույն հաստիքով աշխատող այլ մասնագետների կողմից կատարված գնահատումների միջև։ Առկա է մոտ 20%-ի շեղում նաև տարբեր հաստիքներով աշխատող մասնագետների գնահատումների միջև (նշված է կանաչ գույնով)։

Ակնաբույժ

Ակնաբույժ

Հաստիքային միավոր

Միջինացված ամսական գնահատումների քանակ

Տոկոսային հարաբերակցություն՝ ընդհանուր ամսական գնահատումներից

1

1

76

35%

2

1

42

19%

 

Ակնաբույժ

Հաստիքային միավոր

Միջինացված ամսական գնահատումների քանակ

Տոկոսային հարաբերակցություն՝ ընդհանուր ամսական գնահատումներից

1

0.75

62

28%

 

Ակնաբույժ

Հաստիքային միավոր

Միջինացված ամսական գնահատումների քանակ

Տոկոսային հարաբերակցություն՝ ընդհանուր ամսական գնահատումներից

1

0.5

25

11%

2

0.5

8

4%

 

Ակնաբույժ

Հաստիքային միավոր

Միջինացված ամսական գնահատումների քանակ

Տոկոսային հարաբերակցություն՝ ընդհանուր ամսական գնահատումներից

1

0.25

6

3%

 

1 և 0.75 հաստիքով աշխատող ակնաբույժների կողմից իրականացված գնահատումների միջև առկա է 37%-ի շեղում։

Թերապևտ

Թերապևտ

Հաստիքային միավոր

Միջինացված ամսական գնահատումների քանակ

Տոկոսային հարաբերակցություն՝ ընդհանուր ամսական գնահատումներից

1

1

58

5%

2

1

70

6%

3

1

125

11%

4

1

55

5%

5

1

34

3%

6

1

90

8%

7

1

61

5%

8

1

82

7%

9

1

96

9%

10

1

67

6%

 

Թերապևտ

Հաստիքային միավոր

Միջինացված ամսական գնահատումների քանակ

Տոկոսային հարաբերակցություն՝ ընդհանուր ամսական գնահատումներից

1

0.75

87

8%

2

0.75

95

9%

 

Թերապևտ

Հաստիքային միավոր

Միջինացված ամսական գնահատումների քանակ

Տոկոսային հարաբերակցություն՝ ընդհանուր ամսական գնահատումներից

1

0.5

92

8%

2

0.5

47

4%

3

0.5

25

2%

4

0.5

19

2%

5

0.5

15

1%

 

Միևնույն հաստիքային միավորով աշխատող թերապևտների կողմից իրականացված գնահատումների միջև առկա է 8 %-ի շեղում, իսկ տարբեր հաստիքային միավորի դեպքում առկա է մոտ 12 %-ի շեղում։

Հոգեբույժ

Հոգեբույժ

Հաստիքային միավոր

Միջինացված ամսական գնահատումների քանակ

Տոկոսային հարաբերակցություն՝ ընդհանուր ամսական գնահատումներից

1

1

256

61%

2

1

166

39%

 

Նյարդաբան

Նյարդաբան

Հաստիքային միավոր

Միջինացված ամսական գնահատումների քանակ

Տոկոսային հարաբերակցություն՝ ընդհանուր ամսական գնահատումներից

1

1

109

15%

2

1

119

16%

3

1

96

13%

4

1

46

6%

5

1

73

10%

6

1

89

12%

7

1

88

12%

 

 

Նյարդաբան

Հաստիքային միավոր

Միջինացված ամսական գնահատումների քանակ

Տոկոսային հարաբերակցություն՝ ընդհանուր ամսական գնահատումներից

1

0.5

71

10%

2

0.5

20

3%

3

0.5

26

4%

Միևնույն հաստիքով աշխատող նյարդաբանների կողմից իրականացված գնահատումների միջև առկա է 9%-ի շեղում, իսկ տարբեր հաստիքնի դեպքում առկա է մոտ 18%-ի շեղում։

Վերականգնողաբան

 

Վերականգնողաբան

Հաստիքային միավոր

Միջինացված ամսական գնահատումների քանակ

Տոկոսային հարաբերակցություն՝ ընդհանուր ամսական գնահատումներից

1

1

315

67%

 

Վերականգնողաբան

Հաստիքային միավոր

Միջինացված ամսական գնահատումների քանակ

Տոկոսային հարաբերակցություն՝ ընդհանուր ամսական գնահատումներից

1

0.5

154

33%

 

Վիրաբույժ

 

Վիրաբույժ

Հաստիքային միավոր

Միջինացված ամսական գնահատումների քանակ

Տոկոսային հարաբերակցություն՝ ընդհանուր ամսական գնահատումներից

1

1

266

21%

2

1

44

3%

3

1

178

14%

4

1

51

4%

5

1

50

4%

6

1

257

20%

7

1

82

6%

8

1

152

12%

 

Վիրաբույժ

Հաստիքային միավոր

Միջինացված ամսական գնահատումների քանակ

Տոկոսային հարաբերակցություն՝ ընդհանուր ամսական գնահատումներից

1

0.5

59

5%

2

0.5

42

3%

3

0.5

94

7%

 

Միևնույն հաստիքով աշխատող նյարդաբանների կողմից իրականացված գնահատումների միջև առկա է 18%-ի շեղում, իսկ տարբեր հաստիքի դեպքում առկա է մոտ 15%-ի շեղում։ Մեկ վիրաբույժ աշխատանքից ազատվել է 12.02.2024թ. դրությամբ, ով իրականացրել էր միջին ամսական 11 գնահատում, որը կազմում է ընդհանուր ամսական գնահատման  1 %-ը:

Քիթ-կոկորդ ականջաբան

Քիթ-կոկորդ ականջաբան

 

Հաստիքային միավոր

Միջինացված ամսական գնահատումների քանակ

Տոկոսային հարաբերակցություն՝ ընդհանուր ամսական գնահատումներից

1

0.5

30

58%

2

0.5

22

42%

 

Տիֆլոմանկավարժ

 

Տիֆլոմանկավարժ

Հաստիքային միավոր

Միջինացված ամսական գնահատումների քանակ

Տոկոսային հարաբերակցություն՝ ընդհանուր ամսական գնահատումներից

1

1

38

100%

 

Լոգոպեդ

Լոգոպեդ

Հաստիքային միավոր

Միջինացված ամսական գնահատումների քանակ

Տոկոսային հարաբերակցություն՝ ընդհանուր ամսական գնահատումներից

1

1

65

59%

 

Լոգոպեդ

Հաստիքային միավոր

Միջինացված ամսական գնահատումների քանակ

Տոկոսային հարաբերակցություն՝ ընդհանուր ամսական գնահատումներից

1

0.75

23

21%

 

Լոգոպեդ

Հաստիքային միավոր

Միջինացված ամսական գնահատումների քանակ

Տոկոսային հարաբերակցություն՝ ընդհանուր ամսական գնահատումներից

1

0.5

16

14%

2

0.5

6

6%

 

Կինեզոլոգ

Կինեզոլոգ

Հաստիքային միավոր

Միջինացված ամսական գնահատումների քանակ

Տոկոսային հարաբերակցություն՝ ընդհանուր ամսական գնահատումներից

1

1

276

18%

2

1

291

19%

3

1

369

25%

4

1

261

17%

5

1

302

20%

 

Հատուկ մանկավարժ

Հատուկ մանկավարժ

Հաստիքային միավոր

Միջինացված ամսական գնահատումների քանակ

Տոկոսային հարաբերակցություն՝ ընդհանուր ամսական գնահատումներից

1

1

49

85%

 

Հատուկ մանկավարժ

Հաստիքային միավոր

Միջինացված ամսական գնահատումների քանակ

Տոկոսային հարաբերակցություն՝ ընդհանուր ամսական գնահատումներից

1

0.5

9

15%

 

Հոգեբան

Հոգեբան

Հաստիքային միավոր

Միջինացված ամսական գնահատումների քանակ

Տոկոսային հարաբերակցություն՝ ընդհանուր ամսական գնահատումներից

1

1

336

9%

2

1

335

9%

3

1

296

8%

4

1

390

8%

5

1

306

9%

6

1

286

8%

7

1

247

7%

8

1

246

7%

9

1

147

4%

10

1

235

7%

11

1

228

6%

12

1

238

7%

 

 

 

 

Հոգեբան

Հաստիքային միավոր

Միջինացված ամսական գնահատումների քանակ

Տոկոսային հարաբերակցություն՝ ընդհանուր ամսական գնահատումներից

1

0.75

226

6%

 

Հոգեբան

Հաստիքային միավոր

Միջինացված ամսական գնահատումների քանակ

Տոկոսային հարաբերակցություն՝ ընդհանուր ամսական գնահատումներից

1

0.5

136

4%

 

Էրգոթերապիստ

Էրգոթերապիստ

Հաստիքային միավոր

Միջինացված ամսական գնահատումների քանակ

Տոկոսային հարաբերակցություն՝ ընդհանուր ամսական գնահատումներից

1

1

365

25%

2

1

253

18%

3

1

276

19%

 

Էրգոթերապիստ

Հաստիքային միավոր

Միջինացված ամսական գնահատումների քանակ

Տոկոսային հարաբերակցություն՝ ընդհանուր ամսական գնահատումներից

1

0.75

178

12%

 

Էրգոթերապիստ

Հաստիքային միավոր

Միջինացված ամսական գնահատումների քանակ

Տոկոսային հարաբերակցություն՝ ընդհանուր ամսական գնահատումներից

1

0.5

213

15%

2

0.5

115

8%

 

Մեկ էրգոթերապիստ աշխատանքից ազատվել է 01.02.2024թ. դրությամբ, ով իրականացրել էր միջին ամսական 35 գնահատում, որը կազմում է ընդհանուր ամսական գնահատման  2 %-ը:

          Նշված ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ չափելի աշխատանք կատարելու դեպքում՝ նույն աշխատանքն իրականացնողները՝ անկախ աշխատանքի ծավալից, ստանում են նույն չափի աշխատավարձ։ Այսինքն, խաթարվում է արդար վարձատրության սկզբունքը։ Ուստի, նշված խնդիրները կարգավորելու նպատալով առաջարկվում է կիրառել ԱՖԳՄ-ի գործավարձային վճարման եղանակը։

          Հարկ է նկատի ունեալ, որ քննարկվել է նաև անձի ֆունկցիոնալության գնահատումը ՄՍԾ-ից դուրս պատվիրակումը, սակայն կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն կհակասի գործող օրենսդրությանը հետևյալ պատճառաբանությամբ։

Օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքներով գնահատող հանձնաժողովն ընդունում է որոշում՝ վարչական ակտ: Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում ընդունվող որոշումները բողոքարկվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի համաձայն:

Վերը նշված իրավական նորմերից բխում է, որ անձի ֆունկցինալության գնահատումը հանդիսանում է վարչարարություն, որի արդյունքում ընդունվում է վարչական ակտ։ Իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքի I և VII բաժինների գործողությունը տարածվում է վարչական մարմինների` հանրային իրավունքի բնագավառում իրականացվող ցանկացած գործունեության վրա: Նույն օրենքի II-VI բաժինների գործողությունը տարածվում է վարչական մարմինների` վարչական ակտի ընդունմամբ եզրափակվող գործունեության վրա, իսկ նույն օրենքի IV-VI բաժինների գործողությունը տարածվում է նաև վարչական մարմինների այնպիսի գործողության և անգործության վրա, որոնք անձանց համար առաջացնում են փաստական հետևանքներ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  վարչական մարմիններ են համարվում

ա) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններ՝ Հայաստանի Հանրապետության նախարարություններ, ինչպես նաև Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմիններ.

բ) տարածքային կառավարման մարմիններ` մարզպետներ․

գ) տեղական ինքնակառավարման մարմիններ` համայնքի ավագանի և համայնքի ղեկավար։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի  53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

          Վերը նշված իրավական նորմերից բխում է, որ ցանկացած վարչական ակտ կարող է ընդունել միայն վարչական մարմինը, հետևաբար՝ անձին հաշմանդամություն ունեցող կամ չունեցող ճանաչելու մասին վարչական ակտը կարող  է ընդունել միայն օրենքով սահմանված կարգով լիազորված վարչական մարմինը և նշված գործառույթը չի կարող իրականացվել վարչական մարմնից դուրս։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է ԱՖԳՄ-ի ամսական աշխատավարձը 2025 թվականի հունվարի 1-ից ունենա երկու բաղադրիչ․ մասնավորապես՝

  • կազմված լինի հաստատուն չափից, որը կազմում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի չափը՝ 104 000 ՀՀ դրամ, իսկ ֆունկցիոնալության գնահատման ամսական նվազագույն թիվը սահմանել 15 և
  • գործավարձից, մասնավորապես ամսական 15 գնահատումից ավել իրականացված անձի ֆունկցիանալության գնահատման յուրաքանչյուր դեպքի համար սահմանել՝ 2700 ՀՀ դրամ։ Ընդ որում, նշված չափը հաշվարկվել է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մեկ մասնագետի համար ներկայումս սահմանված աշխատավարձի (405 184 դրամ) և նվազագույն աշխատավարձի (104 000 դրամ) տարբերությունը (301 184 դրամ) բաժանելով 1 մասնագետի կողմից միջին ամսական գնահատումների թվի (110․2) վրա։   

2024թ․ բյուջեով անձի ֆունկցիոնալության գնահատում իրականացնող մասնագետների թիվը հաստատված է 105 հաստիքային միավոր, որոնց ամսական աշխատավարձի ֆոնդը կազմում է 42 544 320 դրամ։ Կատարված հաշվարկներով նույն 105 հաստիքային միավորների դեպքում վարձատրության գործավարձային եղանակի ներդրման դեպքում աշխատավարձի ֆոնդը կկազմի 39 503 133․3 դրամ, ինչը կստեղծի անհրաժեշտության դեպքում նոր մասնագետներ ներգրավելու հնարավորություն։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ առաջարկվող փոփոխությունները բխում են այն հանգամանքից, որ ՀՀ-ում այլևս բժշկասոցիալական փորձաքննություն չի իրականացվում և 2023 թվականի հունվարի 1-ից ներդրվել է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը։

  1. Ակնկալվող արդյունքները

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել ԱՖԳՄ-ի համար աշխատանքի արդար վարձատրության պայմաններ և աշխատողների մոտ ստեղծել շահագրգռվածություն՝ առավել շատ անձի ֆունկցիոնալության գնահատում իրականացնելու համար։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖԻ հետ համագործակցությամբ։

 

  1. Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիր

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

 

 

  • Discussed

    19.08.2024 - 04.09.2024

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 886

Print

Suggestions

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

26.08.2024

Միասնական սոցիալական ծառայության քաղաքացիական աշխատանք կատարող` անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների համար պաշտոնական դրույքաչափը որոշելիս առաջարկում ենք առաջնորդվել նվազագույն ամսական աշխատավարձի, հավելյալ գործակիցների (ըստ կրթական աստիճանի, աշխատանքային փորձի, միջազգային ասոցիացիաների անդամակցության, գիտական ամսագրերում տպագրված հոդվածների թվի) և գործավարձի գումարումով։ Այս մոտեցումը կապահովի, որ փաստացի աշխատավարձն արտացոլի ոչ միայն նվազագույն անհրաժեշտը, այլև նպաստի արդարության սկզբունքի պահպանմանը և խրախուսի փորձառու մասնագետների ներգրավվումը։

See more