Add to favourites

The project has not been accepted

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հաստատել Կոտայքի մարզի Կոտայք-4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի կազմում ներառված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի (Եղվարդ, Զովունի, Քասախ, Պռոշյան, Արագյուղ, Բուժական, Սարալանջ և Զորավան բնակավայրեր) տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը՝ համաձայն հավելվածի։

2. Ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ընդգրկել տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի իրականացման միջոցառումներն՝ ըստ առաջնահերթության, հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում և արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում։
3. Սահմանել, որ տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծով սահմանված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծով նախատեսված զարգացման միջոցառումների առաջնահերթության:
4. Ուժը կորցրած ճանաչել Պռոշյան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյան գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 42-Ն, Զորավան համայնքի ավագանու 2014 թվականի նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զորավան գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 28-Ն որոշումները։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 09-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 978-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու առաջարկով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարություն։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ Եղվարդ քաղաքի (բնակավայրի) մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 09-ի N 978-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչվելու պահից։

  • Discussed

    16.08.2024 - 15.09.2024

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Nairi Municipality of Kotayk Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1250

Print

Related documents / links

Suggestions

Շահեն Շահինյան

20.08.2024

Որոշման մեջ նշված հավելվածը առկա չէ, հնարավոր չի ամբողջությամբ ծանոթանալ նախագծին։

See more