Շահեն Շահինյան
20.08.2024
Որոշման մեջ նշված հավելվածը առկա չէ, հնարավոր չի ամբողջությամբ ծանոթանալ նախագծին։
The project has not been accepted
1 - Agree
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն նախագիծը մշակվել է Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 54-րդ կետի հիման վրա, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 23-ի N 2-12 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2024 թվականի հուլիսի 26-ի N 01/03.1/05273-2024 գրությունը։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի համաձայն հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո մարզպետը այն ներկայացնում է համապատասխան համայնքների ղեկավարներին, որոնք հաշվի առնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նախագծային փաստաթղթերը ներկայացնում են համայնքների ավագանիների հաստատմանը:
Քաղաքաշինության մասին օրենքի 143-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն գլխավոր հատակագծով կանոնակարգվում է համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեությունը և սահմանում է համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինականQAA գործունեության օբյեկտ հանդիսացող հողերի նպատակային և գործառնական նշանակությունը, դրանց օգտագործման ռեժիմներն ու պարտադիր պահանջները։
Նոր տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու ժամանակ առաջանում է գործող գլխավոր հատակագծերն ու հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներն ուժը կորցրած ճանաչելու որոշում ընդունելու անհրաժեշտություն։ Հակառակ պարագայում կունենանք երկու գործող իրավական ակտերով սահմանված տարբեր բովանդակային կարգավորումներ պարունակող գործող փաստաթղթեր։
«Կոտայքի մարզի Նաիրի համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու և ավագանու մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Նաիրի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքում՝ քաղաքաշինության բնագավառում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունները կանոնակարգելու քաղաքականություն։
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի կազմում ներառված քաղաքային և գյուղական բնակավայրերի տարածական համաչափ զարգացման պլանավորման քաղաքականության ապահովումը։
4․ Նախագծի ընդունմամբ համայնքի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ համայնքի բյուջեում եկամտի փոփոխություն չի առաջանալու։
Discussed
16.08.2024 - 15.09.2024
Type
Decision
Area
Urban planning
Ministry
Nairi Municipality of Kotayk Marz
Views 1017
Print20.08.2024
Որոշման մեջ նշված հավելվածը առկա չէ, հնարավոր չի ամբողջությամբ ծանոթանալ նախագծին։