Add to favourites

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՆԵԼԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՆԵԼԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ

ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

   1․ Սահմանել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտագործման համար հասանելի տարածական տվյալների ցանկը՝ համաձայն հավելվածի։

   2․ Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք հասանելիություն են ստանում տարածական տվյալներին, պետք է պահպանեն տվյալների ամբողջականությունն ու անվտանգությունը:

   3․ Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտագործման համար տարածական տվյալների հասանելիությունն ապահովվում է տարածական տվյալների ծառայությունների, տարածական տվյալների ենթակառուցվածքի և այլ միջոցներով։

   4․ Բազային տարածական տվյալների համընդհանուր հասանելիությունն ապահովվում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով՝ դիտման և որոնման հնարավորություններով։

   5․ Թեմատիկ տարածական տվյալների հասանելիությունը կարող է ապահովվել ոլորտային և ազգային գեոպորտալների համընդհանուր հասանելիության, ինչպես նաև առցանց քարտեզագրական ծառայությունների միջոցով:

   6․ Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտագործման համար բազային և թեմատիկ տարածական տվյալների հասանելիությունն ապահովվում է համապատասխան պետական և գերատեսչական տարածական տվյալների ֆոնդի լիազոր պետական մարմինների կողմից հաստատված կարգերին համապատասխան։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության                                                           Ն. Փաշինյան

Վարչապետ

Երևան

2024 թ.

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

-ի     N       որոշման

 

ՑԱՆԿ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՆԵԼԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

   1. Բազային տարածական տվյալների խումբ.
  1. վարչական սահմաններ,
  2. անշարժ գույք,
  3. գնահատում,
  4. իրավունք,
  5. հողամասի նպատակային և գործառնական նշանակություն (հողատեսք),
  6. հասցե,
  7. աշխարհագրական անվանում,
  8. մակերևութային ջրեր,
  9. պլանաբարձունքային հիմք,
  10. ռելիեֆ,
  11. ճանապարհատրանսպորտային ցանց,
  12. օդատիեզերական լուսանկարահանման տվյալներ:

 

   2. Թեմատիկ տարածական տվյալների խումբ․
  1. բնության հատուկ պահպանվող տարածքներ,
  2. բնական աղետներ,
  3. գյուղատնտեսություն,
  4. կլիմա,
  5. ենթակառուցվածքներ,
  6. շրջակա միջավայրի աղտոտվածություն և մոնիթորինգ,
  7. անտառներ,
  8. երկրաբանություն,
  9. արտադրություն,
  10. կենդանական և բուսական տեսակների տարածում,
  11. պատմամշակութային հուշարձաններ,
  12. ջրագրություն,
  13. տրանսպորտային ցանց,
  14. հողեր:
  • Discussed

    02.08.2024 - 18.08.2024

  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Public discussion

18.08.2024 10:54

7 Arshakunyats ave., 0023, Yerevan, info@cadastre.am

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1275

Print