ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՆԵԼԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
6 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՆԵԼԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ
ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Սահմանել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտագործման համար հասանելի տարածական տվյալների ցանկը՝ համաձայն հավելվածի։
2․ Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք հասանելիություն են ստանում տարածական տվյալներին, պետք է պահպանեն տվյալների ամբողջականությունն ու անվտանգությունը:
3․ Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտագործման համար տարածական տվյալների հասանելիությունն ապահովվում է տարածական տվյալների ծառայությունների, տարածական տվյալների ենթակառուցվածքի և այլ միջոցներով։
4․ Բազային տարածական տվյալների համընդհանուր հասանելիությունն ապահովվում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով՝ դիտման և որոնման հնարավորություններով։
5․ Թեմատիկ տարածական տվյալների հասանելիությունը կարող է ապահովվել ոլորտային և ազգային գեոպորտալների համընդհանուր հասանելիության, ինչպես նաև առցանց քարտեզագրական ծառայությունների միջոցով:
6․ Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտագործման համար բազային և թեմատիկ տարածական տվյալների հասանելիությունն ապահովվում է համապատասխան պետական և գերատեսչական տարածական տվյալների ֆոնդի լիազոր պետական մարմինների կողմից հաստատված կարգերին համապատասխան։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Ն. Փաշինյան
Վարչապետ
Երևան
2024 թ.
Հավելված
ՀՀ կառավարության․ 2024 թվականի
-ի N որոշման
ՑԱՆԿ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՆԵԼԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ
- վարչական սահմաններ,
- անշարժ գույք,
- գնահատում,
- իրավունք,
- հողամասի նպատակային և գործառնական նշանակություն (հողատեսք),
- հասցե,
- աշխարհագրական անվանում,
- մակերևութային ջրեր,
- պլանաբարձունքային հիմք,
- ռելիեֆ,
- ճանապարհատրանսպորտային ցանց,
- օդատիեզերական լուսանկարահանման տվյալներ:
- բնության հատուկ պահպանվող տարածքներ,
- բնական աղետներ,
- գյուղատնտեսություն,
- կլիմա,
- ենթակառուցվածքներ,
- շրջակա միջավայրի աղտոտվածություն և մոնիթորինգ,
- անտառներ,
- երկրաբանություն,
- արտադրություն,
- կենդանական և բուսական տեսակների տարածում,
- պատմամշակութային հուշարձաններ,
- ջրագրություն,
- տրանսպորտային ցանց,
- հողեր:
-
Обсуждалось
02.08.2024 - 18.08.2024
-
Тип
Pешение
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
Общественное обсуждение
18.08.2024 10:54
пр. Аршакуняц 7, Ереван, 0023, info@cadastre.am
Просмотры 1277
Принт