Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

Ն Ա Խ Ա Գ Ա Հ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

«____ » __________________ 20     թ.                                                                N________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

____________________________________________________________

 

       Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 748-Լ որոշման հավելվածի  16-րդ կետի 2-րդ ենթակետը

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   Ե Մ`

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 6-ի «Քաղաքաշինության գործունեության սուբյեկտների լիցենզիաների դասակարգման և պատասխանատու մասնագետների հավաստագրման անցումային կարգը հաստատելու մասին» N 15-Ն հրամանի 2-րդ հավելվածի՝

 1) 4-րդ կետի 2-րդ ենթակետում «օրենքով սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «կամ հայտատուն հանդիսանում է պատասխանատու մասնագետ՝ ունի «Քաղաքաշինության մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված քաղաքաշինական գործունեության տեսակին և ենթատեսակին համապատասխան 10 տարվա հայցվող համապատասխան ենթաոլորտում աշխատանքի փորձառություն և համապատասխան որակավորում (բազային կրթություն),» բառերը.

2) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ ենթակետով.

«5) սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջները հիմնավորվում են աշխատանքային գրքույկի, դիպլոմի, համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից վերապատրաստման և ստուգման արդյունքում տրված տեղեկանքի, վկայականի բնօրինակներից արտատպված պատճեններով:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հարջորդող օրվանից:

                                                        

  • Discussed

    26.07.2024 - 10.08.2024

  • Type

    Order

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1135

Print

Suggestions

Sargis Tovmasyan

26.07.2024

Կարծում եմ, ճիշտ որոշում է՝ պայմանավորված առկա հանգամանքներով... Սարգիս Թովմասյան

See more