Sargis Tovmasyan
26.07.2024
Կարծում եմ, ճիշտ որոշում է՝ պայմանավորված առկա հանգամանքներով... Սարգիս Թովմասյան
8 - Agree
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Անհրաժեշտությունը.
Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է տարբեր մասնագիտական խմբերի հետ քննարկումների ժամանակ նրանց կողմից ներկայացված դիտարկումների հիման վրա քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված տնտեսվարող սուբյեկտների պատասխանատու մասնագետների բազային կրթության և համապատասխան աշխատանքային փորձառության վերաբերյալ պահանջի սահմանման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 6-ի N 15-Ն հրամանի 2-րդ հավելվածով սահմանված է պատասխանատու մասնագետի հավաստագրման անցումային կարգը, որտեղ քաղաքաշինության բնագավառում օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներին և ենթատեսակներին համապատասխան շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագրման ենթակա մասնագիտությունների դասակարգման աղյուսակում նշված հավաստագրման ենթակա մասնագիտությամբ պահանջվում է առնվազն բակալավրի որակավորման աստիճան իսկ պատասխանատու մասնագետների բազային կրթության և համապատասխան աշխատանքային փորձառության վերաբերյալ պահանջներ սահմանված չեն:
Բազային կրթություն և երկարամյա համապատասխան աշխատանքային փորձառություն ունեցող շատ պատասխանատու մասնագետներ հնարավորություն չեն ունեում հավաստագրման անցումային ժամանակահատվածում հավաստագրվելու, որը խոչընդոտ է հանդիսանում նաև երկարամյա փորձ ունեցող տնտեսվարող սուբյեկտներին՝ անցումային այս ժամանակահատվածում լիցենզավորվելու և դասակարգելու իրենց գործող լիցենզիաները:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ բազային կրթություն և երկարամյա համապատասխան աշխատանքային փորձառություն ունեցող շատ պատասխանատու մասնագետներ անցումային ժամանակահատվածում հավաստագրվելով հնարավորություն կունենան նաև հավաստագրման հաջորդ հնգամյա շրջափուլի համար ՇՄԶ արդյունքում վերավորակավորվելու, համապատասխան մասնագիտացում ձեռք բերելու և շարունակելու աշխատել իրենց նախընտրած ոլորտի գործունեության տեսակով:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքաշինության գործունեության սուբյեկտների լիցենզիաների դասակարգման և պատասխանատու մասնագետների հավաստագրման անցումային ժամանակահատվածում ողջ գործընթացի ճիշտ կազմակերպման համար:
3. Ակնկալվող արդյունքը.
Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված տնտեսվարող սուբյեկտների պատասխանատու մասնագետների հավաստագրման արդյունավետության և գործընթացի ճիշտ կազմակերպման համար մասնագետների բազային կրթության և համապատասխան աշխատանքային փորձառության վերաբերյալ պահանջի սահմանում:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է ռազմավարական հետևյալ փաստաթղթերից. Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 10-րդ կետ (ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշում), ՀՀ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկի «Նպատակ 9 և 10» (ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշում), ՀՀ վարչապետի 2023 թվականի մարտի 23-ի «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 330-Ա որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետ:
Discussed
26.07.2024 - 10.08.2024
Type
Order
Area
Urban planning
Ministry
Urban Development Committee
Views 1136
Print26.07.2024
Կարծում եմ, ճիշտ որոշում է՝ պայմանավորված առկա հանգամանքներով... Սարգիս Թովմասյան