Sargis Tovmasyan
26.07.2024
Կարծում եմ, ճիշտ որոշում է՝ պայմանավորված առկա հանգամանքներով... Սարգիս Թովմասյան
8 - Կողմ
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
Ն Ա Խ Ա Գ Ա Հ
Հ Ր Ա Մ Ա Ն
«____ » __________________ 20 թ. N________________
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
____________________________________________________________
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 748-Լ որոշման հավելվածի 16-րդ կետի 2-րդ ենթակետը
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 6-ի «Քաղաքաշինության գործունեության սուբյեկտների լիցենզիաների դասակարգման և պատասխանատու մասնագետների հավաստագրման անցումային կարգը հաստատելու մասին» N 15-Ն հրամանի 2-րդ հավելվածի՝
1) 4-րդ կետի 2-րդ ենթակետում «օրենքով սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «կամ հայտատուն հանդիսանում է պատասխանատու մասնագետ՝ ունի «Քաղաքաշինության մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված քաղաքաշինական գործունեության տեսակին և ենթատեսակին համապատասխան 10 տարվա հայցվող համապատասխան ենթաոլորտում աշխատանքի փորձառություն և համապատասխան որակավորում (բազային կրթություն),» բառերը.
2) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ ենթակետով.
«5) սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջները հիմնավորվում են աշխատանքային գրքույկի, դիպլոմի, համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից վերապատրաստման և ստուգման արդյունքում տրված տեղեկանքի, վկայականի բնօրինակներից արտատպված պատճեններով:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հարջորդող օրվանից:
Քննարկվել է
26.07.2024 - 10.08.2024
Տեսակ
Հրաման
Ոլորտ
Քաղաքաշինություն
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 1142
Տպել26.07.2024
Կարծում եմ, ճիշտ որոշում է՝ պայմանավորված առկա հանգամանքներով... Սարգիս Թովմասյան